21:18 28.01.2021
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական առողջության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ պետությունը պարտավորվում է փոխհատուցել կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքում մարդուն պատճառված վնասը: Պետությունը պատրաստ է պատասխանատվություն կրել պատվաստանյութից հնարավոր վնասների համար, բացի այն դեպքերից, եթե պատվաստումների ընթացքում չի կատարվել բժշկական սխալ կամ անձին վնաս է պատճառվել արտադրողի կամ ներմուծողի […]
21:00 28.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
19:40 28.01.2021
Գիորգի Գախարիան Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի հիմնական թեմաներն են եղել իրավիճակը տարածաշրջանում՝ ներառյալ վերջին զարգացումները և Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովումը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների […]
18:15 28.01.2021
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, տնտեսության բացման շուրջ պետք է դատել փուլ առ փուլ, որպեսզի ռիսկի տակ չդրվեն համավարակի կառավարման տեսանկյունից գրանցած ձեռքբերումները: «Եթե նման միտումը պահպանենք հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում, ճիշտ ինչպես արեցինք ամռանը, աստիճանաբար բացումը կսկսենք մի փոքր շուտ: Սա առաջին հերթին վերաբերում է Թբիլիսիի, Քութայիսի և Ռուսթավիի ուսումնական հաստատություններին, […]
15:09 28.01.2021
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Թեմաները որոշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա: Օվերչուկը […]
14:39 28.01.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԼՂ-ի կարգավիճակի խնդրին։ «Ես վստահ եմ, որ դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ […]
14:32 28.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
14:27 28.01.2021
«Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք՝ դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Նախիջևանով երկաթգծի վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հետ զրույցին։ Հարցին, թե արդյոք հաղորդակցական ուղիների առումով […]
11:46 28.01.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 932 մարդ, մահացել՝ 19 պացիենտ: Մեկ օրում Վրաստանում կատարվել է 17 850 թեստավորում։ Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 256 287 դեպք, այստեղից բուժվել է 246 459 մարդ, մահացել […]
09:35 28.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
23:58 27.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
16:35 27.01.2021
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնավորապես նշեց. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին […]
16:21 27.01.2021
Շուրջ մեկ շաբաթ է՝ Թբիլիսիի խորհրդարանի առջև ցույցեր են տեղի ունենում երկրում գործող «կորոնավիրուսի» սահմանափակումների դեմ: Ցուցարարները իշխանությունից պահանջում են վերանայել Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում մինչև մարտի 1-ը գործող կանոնակարգերը պահպանելու մասին իրենց որոշումը: Վրաստանի «Ազատության ինստիտուտ» կազմակերպությունը մտադիր է կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան՝ երկրում կովիդ սահմանափակումները վերացնելու պահանջով: «Վրաստանի կառավարությունը չի սահմանափակվում օրենսդրական բազայով, […]
15:52 27.01.2021
Ադրբեջանական Sputnik Azerbaijan-ը խեղաթյուրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: Լրատվամիջոցը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել: Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ Մաասը նման արտահայտություն չի […]
15:38 27.01.2021
Թուրքիայում մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ նախօրեին Աթենքի ու Փարիզի միջև ստորագրած պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագիրը կնքվել է այն պահին, երբ Ստամբուլում ընթանում էր թուրք-հունական՝ 2016-ին ընդհատված բանակցությունների հերթական փուլը: Այս հանգամանքը թուրքական մամուլը «Աթենքի կողմից հրահրող […]
15:13 27.01.2021
Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-28-ին կայցելի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը կայցելի Հերոսների հուշահամալիր:
14:52 27.01.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպես կոչված՝ ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը՝ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը: Այնուհետև Էրդողանը […]
13:37 27.01.2021
Թեհրանը պատրաստ է «մեկ ժամից» վերադառնալ միջուկային գործարքին, բայց մյուսները նախ պետք է դա անեն։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Մենք միշտ ասում էինք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, մեկ ժամ հետո մենք կվերադառնանք մեր գործերին»,- ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ: Իրանի նախագահը, հաշվի առնելով Վաշինգտոնում Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքը, […]
12:59 27.01.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպել է իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որն իր շրջագայության շրջանակում ավարտել է աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաքում և այժմ գտնվում է Երևանում։ Բազմաթիվ սուր թեմաների շարքում, որոնք նախարարները քննարկել են բանակցություններում, հատուկ ուշադրություն է դարձվել ավերիչ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման խնդրին: Եզրափակիչ ասուլիսում կողմերը խոսել են ընդհանուր […]
12:39 27.01.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 081 մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Մեկ օրում Վրաստանում կատարվել է 18 007 թեստավորում։ Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 255 564 դեպք, այստեղից […]
11:45 27.01.2021
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է. «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք […]
11:24 27.01.2021
Իրականացվում է ռուս խաղաղապահների նախապատրաստում, ովքեր կմտնեն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմի մեջ։ Զինծառայողները կիրականացնեն կրակի դադարեցման ռեժիմի համատեղ մշտադիտարկում ԱԹՍ-ների օգտագործմամբ։ Այժմ նրանք պատրաստվում են Ադրբեջանի տարածք մեկնելուն, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նախապատրաստության շրջանակում խաղաղապահներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, հանձնարարություններն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև երկրի […]
10:20 27.01.2021
Վրաստանի իշխանությունները նախատեսում են փետրվարին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ զբոսաշրջիկների համար սահմանը բացելու ուղղությամբ, որոնք փակվել էին նախորդ տարի՝ կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, գրել է «Իզվեստիան»: Երկրների միջև գործող միակ ցամաքային «Կազբեգի – Վերին Լարս» անցակետը կորոնավիրուսի պատճառով զբսշրջիկների համար փակ է […]
09:30 27.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
09:00 27.01.2021
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատրիստ Լեմուանը Բաքվում բանակցությունների ժամանակ քննարկել են ԼՂ հարցը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև հարցեր՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 10-ի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման հետ»,-ասվում է հաղորդագրության […]
00:00 27.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
23:36 26.01.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է COVID-19-ով: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Վարակվածների հետ շփվելուց հետո հւնվարի 23-ին ինքնամեկուսացա։ Վերջնաժամկետից հետո ես արեցի PCR թեստ, որի պատասխանը դրական էր»,- գրել է Զալկալիանին: Նա նշել է, որ տանն է բուժում ստանում։ Մինչև օրս Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 822-ի, որից 244,446-ը […]
23:07 26.01.2021
Վրաստանի լեռնագնաց Լադո Գուրչիանին արժանացել է սպորտի ոլորտում բարձրագույն՝ «Սպորտի ասպետ»կոչմանը ՝ վրացական լեռնագնացության և ժայռամագլցման զարգացման գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: Լադո Գուրչիանին լեռնագնացության և ժայռամագլցման սպորտի վաստակավոր վարպետ է, սպորտով զբաղվում է 1964 թվականից: Նա եղել է լեգենդար վրացի լեռնագնաց Միխայիլ […]
22:21 26.01.2021
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղին, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Մոհամեդ Զարիֆը տարածաշրջանային այցը կշարունակի Երևանում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։