TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք

12:48 25.01.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան։ Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 311 մարդ, մահացել է 16 պացիենտ: Մեկ օրում Վրաստանում կատարվել է 6 868 թեստավորում։ Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 816 դեպք, այստեղից […]

̰
Իրանի ԱԳ նախարար Զարիֆը ժամանել է Բաքու

11:49 25.01.2021

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

09:24 25.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Լարսը բաց է․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար

23:40 24.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ է հրապարակել

22:56 24.01.2021

ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ հրապարակելով։ «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝ 1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», – Ադրբեջանի փաստաբանների միության անդամ. 2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է. 3)Պետք է […]

̰
Արամ Ա-ն շնորհավորել է Ջո Բայդենին

22:25 24.01.2021

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին․ «Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը: Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր […]

̰
ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին՝ապահովել օգոստոսյան պատերազմի կապակցությամբ Ստրասբուրգի դատարանի որոշման պատշաճ կատարումը

21:31 24.01.2021

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին, ապահովել օգոստոսյան պատերազմի կապակցությամբ Ստրասբուրգի դատարանի որոշման պատշաճ կատարումը: ԵՄ-ի հրապարակած տեքստում նշվում է, որ Եվրամիության ընտանիքը սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հայտնում է 1tv.ge-ն: «Հունվարի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը պատմական որոշում կայացրեց, 2008 թվականի օգոստոսի Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության […]

̰
Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը. Էրդողան

18:19 24.01.2021

Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Միայն վերջին հինգ տարվա ընթացքում մենք նախաձեռնել ենք մոտավորապես 350 նոր նախագիծ: Բյուջեն կազմել է 5,5 միլիարդ դոլար, բայց մենք պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը 11 անգամ ավելացրել ենք՝ հասցնելով 60 միլիարդ դոլարի», – նշել է Էրդողանը։ […]

̰
Վրաստանի կառավարության շենքի մոտ հավաքվածները պահանջում են վերացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները

18:02 24.01.2021

Վրաստանի կառավարության շենքի մոտ քաղաքական կուսակցությունների անդամները, քաղաքացիական ակտիվիստները և բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչները հավաք են անցկացնում՝ պահանջելով վերացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները: Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում ասել է «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության նախագահ Զուրաբ Ջափարիձեն, Վրաստանի նման երկրների համար ցանկացած սահմանափակում նշանակում է մարդկանց էլ ավելի աղքատացում: «Այսօրվա ակցիայի նպատակն է վերացնել բոլոր […]

̰
Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք. Թաթոյան

15:17 24.01.2021

«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-«Հեռանկարի» տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք, ապաքինվել է 1 456 մարդ

14:30 24.01.2021

Վրաստանում, ըստ կառավարական stopcov.ge պաշտոնական կայքի, արձանագրվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 456 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 17 պացիենտ: Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 518 դեպք, բուժվել է 242 085 մարդ, մահացել է […]

̰
Բաթումիում աղբ են լցրել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորի վրա

13:18 24.01.2021

Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Իրակլի Չավլեիշվիլիին խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր առաջադրվել Սաակաշվիլիի հիմնադրած «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից: Նախորդ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրւթյուններում մանդատ ստացած ընդդիմությունը, բացառությամբ եզակի դեպքերի, բոյկոտելով ընտրությունների արդյունքը,առ այսօր հրաժարվում է մտնել երկրի խորհրդարան: Իրակլի Չավլեիշվիլիին որոշել էշրջանցել բոյկոտն ու օգտագործել իր մանդատը: Ընդդիմությունը նրա գործողությունները համարել է դավաճանություն: […]

̰
ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր

10:48 24.01.2021

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:01 24.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-Արենի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար

20:26 23.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Արա Այվազյանը «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարը  նվիրել է վրացի գործընկերոջը

19:45 23.01.2021

«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»․-ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանը ։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված […]

̰
ԱԳ նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերին

18:55 23.01.2021

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է  ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ,  ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արտգործնախարարները հանգամանալից քննարկում  են ունեցել  Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորել են  […]

̰
Վրաստանում հանրակրթական և ԲՈՒՀ-ական ուսումնական գործընթացի վերականգնումը նախատեսվում է մարտի 1-ից

17:40 23.01.2021

Վրաստանում մանկապարտեզների, մասնագիտական ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսումնական գործընթացը վերականգնել նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին: Հաղորդում է aliq.ge-ն։   «Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, մասնագիտական ուսումնարաններ և համալսարաններ ուսանողների վերադարձը նախատեսվում է մարտի 1-ից: Բնական է՝ այս ամենը կախված է համաճարակաբանական իրավիճակից»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք

12:29 23.01.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծղառայությունը: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ: Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 16 267 թեստավորում։ Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 972 դեպք, այստեղից բուժվել է 240 629 մարդ, մահացել է 3 […]

̰
Քննարկվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր

11:11 23.01.2021

Հունվարի 22-ին՝ Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվեցին հայ […]

̰
Twitter-ն արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի օգտահաշիվը

08:47 23.01.2021

Twitter միկրոբլոգների ցանցն արգելափակել է օգտահաշիվը, որը կարող է կապված լինել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Դա տեղի է ունեցել միկրոբլոգում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սպառնալիք հրապարակելուց հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հրապարակումն իրենից ներկայացրել է ԱՄՆ նախկին նախագահի պատկերով նկար, որում նա մոտեցող անօդաչուի ստվերում գոլֆ է խաղում։ Հեղինակը […]

̰
Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար

23:51 22.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունվարի 22-ի ժամը 16։30-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կան կուտակված բեռնատար ավտոմեքենաներ: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է […]

̰
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

23:38 22.01.2021

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի […]

̰
Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

19:45 22.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Իրանի ԱԳ նախարարը հունվարի 24-ին կլինի Ադրբեջանում: Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

17:34 22.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ առևտրի, արդյունաբերության […]

̰
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

16:35 22.01.2021

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքերով՝ փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ»,- […]

̰
«Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան»․ Հունաստանի վարչապետ

16:00 22.01.2021

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային։ Նշենք, որ 2020թ․ ամռանը Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել։ Միցոտակիսն այդ հարցի մասին խոսելիս նշել է, որ ինքը միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային և միշտ նպաստել, որ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկեն […]

̰
Չավուշօղլուն նշել է, թե ինչ սպասելիքներ ունի Թուրքիան ԵՄ-ից

15:14 22.01.2021

Թուրքիայի արտգործնախար Մևլյութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո գրառում է արել Twitter-ում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Չավուշօղլուն գրառման մեջ թվել է ԵՄ-ից Թուրքիայի սպասելիքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայի ԱԳ նախարարն անհրաժեշտություն է համարում կյանքի կոչել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։ «Հարկավոր է կյանքի կոչել Մաքսային միության թարմացումն ու վիզայի […]

̰
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա

14:43 22.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

14:34 22.01.2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 10-ին և 2021 թ. հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունների կատարման վերաբերյալ:  

̰
BACK_TO_TOP