12:59 27.01.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպել է իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որն իր շրջագայության շրջանակում ավարտել է աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաքում և այժմ գտնվում է Երևանում։
Բազմաթիվ սուր թեմաների շարքում, որոնք նախարարները քննարկել են բանակցություններում, հատուկ ուշադրություն է դարձվել ավերիչ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման խնդրին: Եզրափակիչ ասուլիսում կողմերը խոսել են ընդհանուր դիրքորոշմամբ. տարածաշրջանի պետությունները պետք է միավորեն իրենց ուժերը՝ Անդրկովկասում տնտեսական բարգավաճման անվտանգության գոտի ստեղծելու համար:
Մոսկվան և Թեհրանը նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձերը՝ փրկելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA), բայց սպասում են Միացյալ Նահանգների կառուցողական քայլերին: Եվ համավարակի տեսքով ընդհանուր սպառնալիքը երկու երկրների միջև համագործակցության մեկ այլ վեկտոր է բացել. Զարիֆը հայտարարել է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցվել է Իսլամական Հանրապետությունում, և այժմ Թեհրանը պատրաստվում է գնել և արտադրել այդ դեղը:
Հանդիպման մեկ այլ կարևոր արդյունք է դարձել տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը։
Ճգնաժամը հնարավորության վերածել
Իրանի նախարարն այս օրերին շրջայց է կատարում ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը: Զարիֆը հույս ունի ստանալ Անդրկովկասի բոլոր երկրների աջակցությունը, որպեսզի ամրապնդի տարածաշրջանը տնտեսական ուժեղ կապերով: Դա, նրա կարծիքով, հնարավորություն կտա լիովին հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցավալի հակամարտությունը և հետագայում կանխել նման սցենարների կրկնությունը:
Տարածաշրջանում սերտ համագործակցության հաստատման հնարավորությունները բացվեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության շնորհիվ, որը նոյեմբերի 9-ին դարձել է Ղարաբաղում խաղաղ կարգավորման հիմքը: Զարիֆը շեշտել է, որ Մոսկվայի օգնությամբ հնարավոր էր ճգնաժամից ելք գտնել տարածաշրջանային գործընկերության ոգով և բոլոր կողմերի շահերը հարգելով: «Մեր ընդհանուր անհանգստությունն այն էր, որ հակամարտությունը տեղի ունեցավ մեր հարևանությամբ, սրեց իրավիճակը, մարդիկ էին մահանում: Բայց կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը կարող է վերածվել ընդհանուր հնարավորության», – բացատրել է Իրանի արտգործնախարարը:
Լավրովն իր հերթին ողջունել է Իրանի ցանկությունը՝ օգնելու վերականգնել Ղարաբաղի տնտեսությունը, ինչպես նաև մտադրություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի միջև այդ հարցի շուրջ: «Մենք կասկածներ չունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն կմասնակցի ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից, այս առումով արդեն կան հստակ ծրագրեր», – ասել է Ռուսաստանի նախարարը:
Նա ավելացրել է, որ այդ գործընթացին միանալու ցանկություն են հայտնում նաև այլ երկրներ, առաջին հերթին՝ Թուրքիան և Վրաստանը, բայց նաև եվրոպական պետությունները: «Այստեղ գլխավորն այն է, որ բոլոր արտաքին դերակատարները նախևառաջ մտածեն այն մասին, որ այժմ շատ կարևոր է ստեղծել և ամրապնդել, հուսալի և ամուր դարձնել այս տարածաշրջանի ապագա կյանքի տնտեսական հիմքը», – եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։
Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը
Իր ողջույնի խոսքում Լավրովը շեշտել է, որ Մոսկվան առաջնային է համարում իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման համար գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկությունը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանը հետևողականորեն պնդում են բոլոր կողմերի, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի պայմանների կատարումը: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, զգալի ջանքեր է գործադրել միջուկային գործարքն ամբողջությամբ ձախողելու համար: Մասնավորապես, ագրեսիվ գործողություններ են տեղի ունեցել 2020 թ., երբ ԱՄՆ-ը ձգտում էր հասնել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձին:
Այժմ, Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմի Սպիտակ տուն գալուն պես, ԱՄՆ ապակառուցողական դիրքորոշման փոփոխության հույսերը վերակենդանացել են: «Մենք Ջո Բայդենի թիմի կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք լսել, որոնք վերաբերում են նրա արտաքին քաղաքականության ծրագրերին: Այս ծրագրերի մեջ հայտարարվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մտադրության մասին: Եթե դա տեղի ունենա, մենք միայն կողջունենք», – ասել է նա:
Զարիֆն անմիջապես հորդորել է չմոռանալ Վաշինգտոնի կողմից խոսքի և գործի տարբերության մասին: Նա նշել է, որ Թեհրանը միայն կարձագանքի ամերիկացիների համապատասխան քայլերին: Մասնավորապես, Իրանը պատրաստվում է կատարել միջուկային գործարքի բոլոր պայմանները միայն ԱՄՆ-ի կողմից ապօրինի միակողմանի պատժամիջոցների վերացման պայմանով:
Լավրովը համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը և նշել, որ խնդրի հիմքում ընկած է Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունները չկատարելը: Դա հենց այն է, ինչը հանգեցրել է Իրանի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում կամավոր պարտավորություններից Իրանի հեռացմանը: Այնուամենայնիվ, Մոսկվան անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով:
Այս կապակցությամբ Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հինգ» մշտական անդամ պետությունների, Գերմանիայի և Իրանի ղեկավարների տեսակոնֆերանսի ֆորմատով հանդիպում անցկացնելու մասին, որը նվիրված կլինի JCPOA- ին: Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ դա դեռ ուժի մեջ է:
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...
09:55 12.08.2025
Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Իսակով 42/4 Շենքի ջրամատակարարումը: ...
09:50 12.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ինՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...
09:47 12.08.2025
ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին, այս մասին հայտնոպմ ենՊաշտպզնի աշխատակազմից։ «ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են […] ...
09:43 12.08.2025
Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունըՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ կարող է մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ալյասկայում: Այս մասին նա ասել է օգոստոսի 11-ին Fox News-ին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա կմասնակցի Թրամփ-Պուտին հանդիպմանը, Հեգսեթը պատասխանել է. «Չգիտեմ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի իմ գրաֆիկը։ Հնարավոր է»։ ...
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...