21:09 26.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
19:45 26.01.2021
ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև (2019-2020 թթ.) երկկողմ հարաբերությունների համառոտ տեղեկանք է ներկայացրել։ Հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Քաղաքական երկխոսություն […]
17:27 26.01.2021
Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
16:53 26.01.2021
Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով։ «Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությունն է՞լ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու […]
16:35 26.01.2021
Եթե ԱՄՆ-ը վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, Թեհրանը կվերադառնա JCPOA-ի և ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության իրականացմանը, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Փետրվարի 21-23-ը մենք պետք է գործնական դաշտ բերենք, վերջ տանք լրացուցիչ արձանագրության (ՄԱԳԱՏԷ) իրականացմանը, մենք դա պետք է անենք: Բայց եթե մինչ այդ բարենպաստ, լավ գործողություններ չեն ձեռնարկվում մեր տնտեսական համագործակցությունը նորմալ հուն […]
15:51 26.01.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցում է անցել Իրանում: Թեհրանը հույս ունի մոտ ապագայում իր համատեղ արտադրությունը սկսել ՌԴ մասնակցությամբ, երեքշաբթի հայտնել է ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ «Спутник V»-ն երեկ գրանցվել է Իրանում: Այն ողջունվել է մեր սանիտարական մարմինների կողմից, և մոտ ապագայում, հույս ունենք, մենք կկարողանանք գնել, ինչպես նաև […]
15:30 26.01.2021
ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Մոսկվա ժամանելիս Կովկասյան երկրներ շրջագայության նպատակը համարել է Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի ստեղծումը (Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան): «Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները պահանջում են մշտական շփումներ, բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դադարեցրել է մեր կապերը: Ղարաբաղյան հակամարտությունից հետո ստացվել են պայմանավորվածությունները, և պատերազմը ՌԴ նախագահի ջանքերով դադարել է: Տեղափոխման […]
15:23 26.01.2021
Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ ռասիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Այս անգամ դեպքը պատահել է երկրի հյուսիսարևմտյան Յալովա քաղաքում: Յալովայի Բաղլարբաշ թաղամասի՝ ալևիներին պատկանող 5 տների պատերին անհայտ անձինք թողել են «X» նշանն ու «Alevi» գրությունը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, գրությունը հայտնաբերած ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ սկսել է հետաքննություն: […]
14:18 26.01.2021
Ախալքալաքում մոտ 40 մարդ տեղի իշխանություններից պահանջել է թույլատրել վերսկսել «Էներգիա» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որը պատկանում է Հենզել Մկոյանի ընտանիքին, հայտնում է Jnews-ը: Քաղաքապետարանից պարզաբանել են, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում և համապատասխան առաջարկություններ են արել: Հունվարի 13-ից Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության որոշմամբ կասեցվել է Մկոյանների ընտանիքին պատկանող հէկի աշխատանքը: Այսօր՝ հունվարի […]
13:40 26.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
13:33 26.01.2021
Թուրքիայում հունվարի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 137 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ 1 օրում թեստավորվել է 151.109 մարդ, հաստատվել է կորոնավիրուսի 5․642 նոր դեպք։ Ապաքինվել է 6.682 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 2 մլն 134.403 մարդ, արձանագրվել է վարակման 2 մլն 435.247 և մահվան 25․210 […]
12:01 26.01.2021
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 3 096-ի: Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 006 նոր դեպք, ապաքինվել է 1 050 պացիենտ:
09:52 26.01.2021
Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ` ապահովելու անխափան տրանսպորտային կապը ՌԴ-ի հետ։ Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Կոբի-Գուդաուրի ամենադժվար և վտանգավոր հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարության մասին է: Ծրագիրը նախատեսում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամրջի և 5 թունելի, այդ թվում՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում: Դա կլինի կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական […]
09:14 26.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
08:48 26.01.2021
Վրաստանի կառավարությունը կարող է բախվել որոշակի խնդիրների, եթե առաջիկայում չվերացվեն կորոնավիրուսային սահմանափակումները, և բիզնեսը չկարողանա շարունակել աշխատել: Այս մասին SputnikGeorgia- ին ասել է քաղաքագետ Նիկա Չիտաձեն: Վերջին օրերին սահմանափակումների երկարացումից դժգոհ շարքային քաղաքացիները սկսել են բողոքի ցույցեր կազմակերպել Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում: Նրանք պահանջում են վերացնել սահմանափակումները՝ պնդելով, որ արգելափակման պայմաններում ապրելն անտանելի է: […]
08:33 26.01.2021
Իրակլի Կոբախիձեն Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի քվեարկության արդյունքներով վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում, փոխանցում է 1tv.ge-ն։ Կոբախիձեն առանձնանում է առավել անզիջում դիրքորոշմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու հետ կապված: Նշենք, որ ընդդիմությունը ևս նրան չի համակրում: Ի դեպ, Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականից հետո, հունվարի 16-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում:
08:00 26.01.2021
Վրացի դիմորդները հնարավորություն կունենան անվճար սովորել ՌԴ-ում: Դա անելու համար, մինչև փետրվարի 20-ը, ցանկացողները պետք է լրացնեն հարցաթերթիկ Education in Russia կայքում: Վրաստանում ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Սվենտիցկիի խոսքով, այս տարի, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի լավագույն համալսարաններում Վրաստանին կհատկացվի մոտ 120 տեղ: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Սվենտիցկին նշել է, որ հունվարի 20-ին ՌԴ բյուջեի […]
22:20 25.01.2021
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի հետ բանակցությունների կտրվածքով։ Նախկին վարչապետը դեմ է ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինին» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Անտոնիոս Սամարասը մտահոգություն է […]
22:01 25.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
21:25 25.01.2021
Քենիայի Պաշպանության ուժերի (KDF) խոսնակը թուրքական «Star» թերթին տված հարցազրույցում նշել է, որ սահմանների պաշտպանությունն իրականացնելու և ահաբեկչական «Էլ-Շեբաբ» խմբավորման դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար իրենք պատրաստվում են ձեռք բերել թուրքական արտադրության «Hızır» զրահապատ մեքենաներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Քենիական բանակը Թուրքիայից կգնի 118 միավոր զրահապատ մեքենա, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմերի համար։ Գնվելիք […]
21:08 25.01.2021
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսների վրա։ Այս մասին հայտնում է Haber Turk-ը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Haber Turk-ի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան։ Տուժել է երկու կին և մեկ տղամարդ, նրանց հոսպիտալացրել են։ Հարձակումը ֆիքսել են տեսախցիկները։ Ականատեսների խոսքերով ՝ մի կին դանակի 7 հարված է […]
17:58 25.01.2021
Հունվարի 21-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում վերաստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը (գործում է 2017 թվականից): Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, «Ֆարաբի» կինոհիմնադրամի […]
17:49 25.01.2021
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Զարիֆին Լեռնային Ղարաբաղի տարածքում վերակառուցման աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության համար:
16:53 25.01.2021
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: ՀՀ էկոնոմիկայի […]
15:25 25.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
15:21 25.01.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթություն է տվել հայ գերիներ մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները: «ՄԻԵԴ-ն ամփոփել է տվյալները և, բացահայտելով […]
15:07 25.01.2021
Արդեն մի քանի օր է, ինչ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են վերացնել երկրում նոյեմբերի 28-ից համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո սահմանված սահմանափակումները, մասնավորապես՝ պարետային ժամը, որը գործում է 21:00-5:00-ն և երկարաձգվել է մինչև մարտի 1-ը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի երթի մասնակիցները երեկ երեկոյան երթով հասել էին ՆԳՆ շենքի […]
14:09 25.01.2021
Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները: Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ: Զարիֆը […]
14:03 25.01.2021
Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի նախնական տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 04:12-ին տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթիից 29 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Լութխուբի գյուղի մոտակայքում: Նախորդ երկրաշարժը տեղի էր ունեցել նախորդ գիշերը՝ ժամը 21:58-ին, Թբիլիսիից 57 կիլոմետր հեռավորության վրա: 3.2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա: Վրաստանը միջին սեյսմիկ […]
13:55 25.01.2021
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից Հասան Դողանի հետ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այդ հանդիպմանը Կ․ Պոլսի հայոց պատրիարքության աթոռից մասնակցել են «Մենթի-Մենթոր» ծրագրի 14 երիտասարդ, ինչպես նաև հիշյալ ծրագրի համակարգողներ Մերի Թաքսի Դեվեջյանն ու Արաս Յոլուսևերը։ Թուրքիայի փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչները հանդիպմանը կարճ […]