Իրանը ողջունում է տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնությունը. Զարիֆը հանդիպել է Ալիևի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Իրանը ողջունում է տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնությունը. Զարիֆը հանդիպել է Ալիևի հետ

17:49 25.01.2021

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Բաքվի կողմից առաջարկած տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնությունը: Զարիֆը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած ոլորտում, որը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը` հավելելով, որ վեցակողմ նախաձեռնությունը, որն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, կներառի Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը:

Զարիֆը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Բաքվի վերահսկողության տակ անցած շրջանների վերակառուցմանը: Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Զարիֆին Լեռնային Ղարաբաղի տարածքում վերակառուցման աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության համար, գոհունակություն է հայտնել Իրան-Ադրբեջան երկկողմ համագործակցությամբ:

Ադրբեջան կատարած այցից հետո Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա: Իրանի արտգործնախարարի այցի նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է Սերգեյ Լավրովի հետ նախատեսվող բանակցությունների մասին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի շրջանում տիրող իրավիճակը և այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

10:19 14.05.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

10:00 14.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

09:50 14.05.2025

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

09:40 14.05.2025

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական ​​աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

09:35 14.05.2025

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

BACK_TO_TOP