ՀՀ ՄԻՊ-ը Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ է հրապարակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+19.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ է հրապարակել

22:56 24.01.2021

ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ հրապարակելով։

«Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝

1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», – Ադրբեջանի փաստաբանների միության անդամ.
2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է.
3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ.
4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.
5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն.
6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն.
7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես.
8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում.
9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.
– Ո՞վ է մեր թշնամին
– Հայաստանը
– Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ
– Ատելություն
– Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես
– Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.
10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.
11) և թշնամանքի այլ դրսևորումներ:

Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:

Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»,- գրել է ՄԻՊ-ը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

BACK_TO_TOP