11:47 30.12.2020
Վրաստանում կորոնավիրուսի 1 738 նոր դեպք է հայտնաբերվել: Տվյալները թարմացրել է stopcov.ge կայքը: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1494 հիվանդ, 38 վարակակիր մահացել է: Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 225 893 դեպք։ 210 445-ը պացիենտ ապաքինվել է, 2481-ը՝ մահացել:
09:14 30.12.2020
Վրաստանում բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակման մոտ 20 000 դեպք կա: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, փոխանցում է aliq.ge-ն։ Նրա խոսքով, այս պահին Լուգարի լաբորատրիայում վարակված 2 աշխատակից կա: «Բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ, վարորդներ․ երկրի մասշտաբով մոտ 20 000 կոլեգաներ վարակվել են: Լուգարի լաբորատորիայից՝ երկուսն են վարակվել: Ի դեպ, բուժաշխատողների դեպքում վարակի […]
08:46 30.12.2020
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագծին։ Դա կառավարությանն իրավունք կտա սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համաճարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու: Նորմի երկարացման օգտին քվեարկել է 83 պատգամավոր: Այսպիսով, ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, […]
23:21 29.12.2020
Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահամեքենան Իդլիբում գնդակոծվել է թուրքամետ ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքից, երեք ռուս զինվորականներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը: «Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15.45-ին, Իդլիբի դեէսկալացիայի գոտու հարավարևելյան մասում գտնվող Թրումբա բնակավայրի շրջանում թուրքական դիտակետի դուրսբերման անվտանգության ապահովման […]
22:26 29.12.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ևս մեկ անգամ ընդդիմությանն առաջարկում է խորհրդարան մտնել: Նրա խոսքով, ընդդիմության որոշումը հետագայում՝ ընտրությունների ժամանակ կգնահատեն Վրաստանի քաղաքացիները: «Մի առաջարկ ունեմ՝ ժամանակին մտնեն խորհրդարան, ու կատարեն այն պարտականությունները, որ ստանձնել են քաղաքացիների ձայնն ընտրությունների ժամանակ ստանալով: Հակառակ դեպքում՝ մեր քաղաքացիները համապատասխանաբար կգնահատեն նրանց հետագա ընտրությունների ժամանակ: Սրանում ավելի քան համոզված եմ»,- […]
18:45 29.12.2020
Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Սոչիի բանակցություններն այս տարվա թվով 5-րդ են: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Միջազգային թեմաներից մենք առաջնահերթություն ենք տվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Ողջունում ենք […]
15:57 29.12.2020
Այսօր Իրանում սկսվել է իրանցի գիտնականների կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի մարդկանց վրա փորձարկման առաջին փուլը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Պատվաստանյութը ներարկվել է երկու կամավորների: Պատվաստանյութ ստացած առաջին կամավորը իրանական պատվաստանյութ արտադրող ընկերության նախագահի դուստրն էր: Պատվաստանյութ ընդունած կամավորներին տեղավորում են Թեհրանի հյուրանոցներից մեկում: Մարդկանց վրա փորձարկման միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարը և գիտության և տեխնոլոգիայի […]
15:07 29.12.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանին և Արա Շահվերդյանին։ «Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին։ Քննարկվեցին նաև երկու […]
11:45 29.12.2020
Դեկտեմբերի 29-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 224 155 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 451 թեստավորում։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել […]
09:34 29.12.2020
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Սոչիում հանդիպում կունենա իր թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, հայտնում է TASS-ը։ ԱԳ նախարարների հանդիպումը կդառնա 2020 թվականին 5-րդը։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին։ Նախատեսված է քննարկել երկկողմ համագործակցության ակտուալ հարցերն ու տարածաշրջանային խնդիրները։ Ինչպես սպասվում է, Լավրովն ու Չավուշօղլուն առանձնահատուկ […]
23:38 28.12.2020
800 դատապարտյալի համար համաներում կհայտարարվի, նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդարանական մեծամասնության անդամ Միխեիլ Սարջվելաձեն` խոսելով «Համաներման մասին» օրենքում փոփոխությունների մասին։ Համաներվածների շարքում նաև 60 կին կլքի կալանավայրերը։
23:05 28.12.2020
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։ Այս մասին ասվում է այսօր՝ դեկտեմբերի 28-ին հրապարակված Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում, փոխանցում է ТАСС-ը։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ «Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր […]
22:52 28.12.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում 2823 զինծառայողների զոհվելու մասին, որոնվում է 30 անհետ կորած: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զոհված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․.. աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի […]
20:30 28.12.2020
Թավրիզի հեղափոխական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ազերի (իրանական ծագմամբ թյուրքախոս ժողովուրդ, չշփոթել ադրբեջանցի անվան հետ) ակտիվիստ Ալի Ազիզիին։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նա մեղադրվում է Իրանի վարչակարգի դեմ քարոզչություն անելու և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրության ճակատ» (GAMAC) կազմակերպության անդամ լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA): Նշենք, […]
16:00 28.12.2020
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին: Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին […]
15:59 28.12.2020
Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները, ըստ որոնց՝ փոխադարձ առևտուրն ազատվում է մաքսատուրքերից: Բրիտանացի […]
15:21 28.12.2020
Դեկտեմբերի 27-ին` ժամը 09։37-ի սահմաններում, ներկայիս Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD), վերջին 24 ժամում երկրաշարժից հետո Էլազըղում իրարահաջորդ 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել է 3․7 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև […]
14:47 28.12.2020
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։ ԱԽ քարտուղարը, կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել […]
13:23 28.12.2020
Թեհրանը Կիևին է ներկայացրել Իրանի մայրաքաղաքի մերձակայքում խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ զեկույցը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Իրանից ակնկալում է զեկույց՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննության ընթացքի վերաբերյալ: «Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (Իրան) զեկույց է […]
13:07 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի […]
12:23 28.12.2020
Իրանի մայրաքաղաք Թեհրանից հյուսիս հայտնաբերվել են 12 ալպինիստների մարմիններ։ Նրանք մահացել են լեռներում, ձնաբքի ժամանակ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով Իրանի ոստիկանության և փրկարարական ծառայության աղբյուրները: Նշվում է, որ ալպինիստները մահացել են ուրբաթ օրը Կոլակչալի, Ահարի և Դարաբադի տարածքներում տեղի ունեցած երեք առանձին պատահարների հետևանքով, երբ հանկարծակի ձնաբքի պատճառով ձնահյուսեր են առաջացել: […]
11:30 28.12.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 538-ով: 41 մարդ մահացել է: Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 22 2143 դեպք: Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում կովիդ կլինիկաներից դուրս է գրվել 2 766 մարդ, համաճարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 206 313 հիվանդ, […]
23:39 27.12.2020
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է վարակման 1 097, մահվան՝ 25 նոր դեպք։ Ապաքինվել է 3 208 անձ։ Համավարակի տարածումից ի վեր Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 377-ի: Երկրում առ այսօր կորոնավիրուսով է վարակվել 221 605 մարդ, ապաքինվածների թիվը հասել է 203 547-ի:
23:10 27.12.2020
Նիկա Մելիան պաշտոնապես դարձավ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ: Դեկտեմբերի 27-ին կայացած կուսակցության համագումարում Նիկա Մելիան միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Մինչ այդ Մելիան հաղթել էր կուսակցության կողմից անցկացրած Facebook-յան հարցման արդյունքում, երբ ստացել էր 13 400 ձայն․ նրա մրցակից Լևան Վարշալոմիձեն ստացել էր 7 200 ձայն: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին «Միացյալ […]
22:40 27.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
16:16 27.12.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում ունեցավ մի շարք հանդիպումներ: Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունեց ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեց գազ/էլեկտրաէներգիա փոխանակման […]
12:05 27.12.2020
6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է շուրջ 5,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
23:34 26.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:00 26.12.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեղադրել է ԱՄՆ-ին այն բանում, որ Վաշինգտոնը խոչընդոտում է Թեհրանին հակակորոնավիրուսային պատվաստանյութի գնման հարցում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ «ԱՄՆ-ը խնդիրներ է ստեղծում մեզ համար պատվաստանյութերի, դեղորայքի, սննդամթերքի, ինչպես նաև այլ ապրանքների հետ կապված, որոնք ցանկանում ենք ձեռք բերել արտերկրից»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ «ամերիկացիներն ահաբեկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը»։ […]