TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ի՞նչ սահմանափակումներ են մեղմացվում և ուժի մեջ մնում Վրաստանում դեկտեմբերի 24-ից

11:27 23.12.2020

Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը Վրաստանում սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն։ Համակարգող խորհուրդը որոշել է, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմացվի. Քաղաքային տրանսպորտի սահմանափակումներն ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսում, Բաթումում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում: Երկրի ողջ […]

̰
Ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում Վրաստանի ՊՆ-ում

09:29 23.12.2020

«Առաջիկա տարիներին մեր առաջնահերթությունը կլինի ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը»,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։ Նա նշել է, որ այս տարի, վրացական բանակի պատմության մեջ առաջին անգամ, պաշտպանության ուժերը համալրվել են Վրաստանում արտադրվող շուրջ 40 ռազմական մեքենայով: Առաջիկա տարիներին «Դելտան» կհզորացնի ռազմական […]

̰
ԱՄՆ-ը պետք է անհապաղ հետ կանգնի պատժամիջոցների սխալ որոշումից. Հուլուսի Աքար

22:30 22.12.2020

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թեմային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աքարը նշել է, որ Թուրքիան անելու է հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ վնաս չունենան։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն գործողությունների […]

̰
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 փախստական. ՌԴ ՊՆ

21:06 22.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին […]

̰
Մեկ օրում ՌԴ խաղաղապահներն ականազերծել են 15հա տեղանք և ավելի քան 4,5կմ ճանապարհ

20:51 22.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է նոր տվյալներ ականազերծման աշխատանքներից: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 15 հա տեղանք և ավելի քան 4,5 կմ ճանապարհ: Ստուգվել է 11 շինություն: Հայտնաբերվել և […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 21-ին ՀՀ  2 քաղաքացի է հայտնաբերվել․ Կոնաշենկով

20:36 22.12.2020

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հերթական ճեպազրույցով է հանդես եկել: Նա տեղեկացրել է խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող աշխատանքների մասին: Կոնաշենկովը մասնավորապես ասել է, որ համատեղ ուժերով կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու: Նրանք հանձնվել են հայկական կողմին: «Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների […]

̰
Եվրոպայի մուսուլմանների նախաձեռնության թուրք խոսնակի մոտ հայտնաբերվել է 100 կգ հերոին

19:55 22.12.2020

Եվրոպայի մուսուլմանների սոցիալական համախմբման նախաձեռնության մամուլի խոսնակ և Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մամուլի նախկին խորհրդական Վեյսել Ֆիլիզի մեքենայում 100 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է Sputnik լրատվական գործակալության թուրքական բաժինը։ Նախապես ստացված տեղեկությունների հիման վրա՝ Թուրքիայի ոստիկանությունը ընտանիքի հետ Բուլղարիա մեկնել ցանկացող Վեյսել Ֆիլիզին «Էդիրնե Համզաբեյլի» սահմանային անցակետում բերման է […]

̰
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել և հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետները

14:40 22.12.2020

Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին […]

̰
Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն

14:28 22.12.2020

Ուկրաինան ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում գտնվող Օկեան նավաշինարանում Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Կորվետ – ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորվետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակասուզանավային պաշտպանությունը ափերին։ Նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայում և դեկտեմբերի 14-ին […]

̰
Թուրքիայի իշխանությունները արգելել են ամանորյա զվարճանքը

13:53 22.12.2020

Թուրքիայի իշխանությունները հյուրանոցներին արգելել են ամանորյա ժամանցային միջոցառումներ անցկացնել: Այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 21-ին Թուրքիայի ՆԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ՝ զբոսաշրջիկների՝ հյուրանոցներում Ամանորի անցկացման կարգի վերաբերյալ: Կառույցում նշել են, որ ոչ վաղ անցյալում որոշ հյուրանոցներ գովազդել և վաճառքի են հանել ամանորյա փաթեթներ ընթրիքով և երաժշտական ​​զվարճալի ծրագրերով հակառակ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում նախկինում […]

̰
Զարիֆը հայտնել է միջուկային գործարքը պահպանելու Եվրոպայի վերջին հնարավորության մասին

12:37 22.12.2020

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպան միջուկային գործարքը փրկելու վերջին հնարավորությունն ունի: Երկուշաբթի օրը արտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել միջուկային գործարքին մասնակից երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) տեսակոնֆերանսը, որից հետո կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու գործարքին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձին: «Նախարարական հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

12:35 22.12.2020

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 182 դեպք: Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 064 նոր դեպք, ապաքինվել է 3 740 պացիենտ:  

̰
Ելույթի ժամանակ Թուրքիայի փոխնախագահի ինքնազգացողությունը վատացել է

08:41 22.12.2020

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օկտայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կիբերանվտանգության հարցերով համաժողովի ժամանակ ուղիղ եթերում ելույթ ունենալիս։ Այս մասին հայտնում է Sozcu պարբերականը։ Նա ընդհատել է ելույթը, բռնվել ամբիոնից։ Դրանից հետո բեմահարթակին են մոտեցել բժիշկները, տարել նրան։ Պարզվել է, որ փոխնախագահի մոտ արյան ճնշման կտրուկ անկում է եղել։ Այդուհանդերձ, հոսպիտալացում չի պահանջվել։ Անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո […]

̰
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտի կառուցման մասին

18:42 21.12.2020

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտի կառուցման մասին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք այդ մասին տեղեկացրել ենք ՄԱԳԱՏԷ-ին և ոչինչ չենք թաքցրել»,- նշել է իրանցի դիվանագետը և  հավելել, որ «Իրանի գործողությունները միջուկային ոլորտում գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ»: «Մենք […]

̰
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ի շուրջ

17:35 21.12.2020

Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։

̰
Հունաստանը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ռազմավարական տեսանկյունից փրկվելու թուրքական գերությունից

14:23 21.12.2020

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Աթենքը: Դենդիասի խոսքերով՝ նախորդ տարի ԱՄՆ-Հունաստան Պաշտպանական համագործակցության պայմանագրում կատարված փոփոխությունների շնորհիվ Վաշինգտոնի համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում համապատասխան ենթակառուցվածքներ են ապահովվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Խոսքը վերաբերում է հունական Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի […]

̰
Թուրքիայում վերջին 7 տարում 141 բանտ է կառուցվել

12:19 21.12.2020

Թուրքիայի մեջլիսի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձել է իշխանությունների բանտային քաղաքականությանն ու բանտերի կառուցման թեմային, հայտնում է Ermenihaber-ը։ Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը վերջին 7 տարում 141 բանտ է կառուցել և 2021թ․ ևս 39 բանտ է նախատեսում կառուցել։ Շեները, դիմելով իշխող «Արդարություն […]

̰
Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար բլոկամոդուլային քաղաք են կառուցել

11:20 21.12.2020

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ բլոկամոդուլային քաղաքը թույլ կտա կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել խաղաղապաների համար։

̰
Թուրքիան որոշել է դադարեցնել թռիչքները Մեծ Բրիտանիայից և մի շարք այլ երկրներից

09:16 21.12.2020

Թուրքիայի իշխանությունները դեկտեմբերի 20-ին որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնելու թռիչքները Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից՝ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մուտացիայի պատճառով մեծացել է դրա փոխանցման արագությունը։ Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ […]

̰
Խծաբերդից գերեվարված 62 տղաները Բաքվում են, նրանք բոլորը Շիրակի մարզից են. Սոֆիա Հովսեփյան

17:55 20.12.2020

Այսօր Արցախում շարունակվել են Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարցերով հանդիպումներն ու քննարկումները, որին ներկա են գտնվել զինծառայողների ծնողները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ, որը որոշ մանրամասներ է փոխանցել տեղի ունեցած հանդիպումից: «Ծնողների հետ միասին հանդիպել […]

̰
Թուրքիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:58 20.12.2020

Թուրքիայի արևելյան Վան նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։ Այս մասին հայտնում է Անադոլուն դեկտեմբերի 20-ին ։ Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFP) տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 7:32-ին, Բաշկալեի շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12.95 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին […]

̰
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ

11:40 20.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 599 պացիենտ, մահացել՝ 39 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 208 638 դեպք, ապաքինվել է 180 441 պացիենտ, մահացել՝ 2 094 մարդ:  

̰
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով. ՀՀ ՊՆ

23:53 19.12.2020

Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 3․ Շփման գծի […]

̰
Թբիլիսիում տղամարդը սպառնում է նռնակ պայթեցնել բնակելի շենքում

21:45 19.12.2020

Թբիլիսիի շրջաններից մեկի բնակելի շենքում զինված տղամարդը սպառնում է նռնակ պայթեցնել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: «Թբիլիսիի շրջաններից մեկի բնակելի շենքում զինված տղամարդ է գտնվում, որը սպառնում է նռնակ պայթեցնել։ Ենթադրվում է, որ ընտանեկան վիճաբանության մասին է խոսքը», – հաղորդում է հեռուստաընկերությունը: Ավելի ուշ Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է զինված տղամարդուն։ «ՆԳՆ-ի և ձերբակալվածի միջև բանակցությունները […]

̰
Իտալացիները Թուրքիան սկսել են ընկալել որպես աշխարհի համար ահագնացող սպառնալիք

13:46 19.12.2020

Իտալիայում հեղինակավոր հետազոտական կենտրոնների կողմից կազմակերպված հարցումների համաձայն՝ իտալացիները կարծում են, որ Թուրքիան աշխարհի համար սպառնալիք հանդիսացող ամենավտանգավոր երկրներից մեկն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC գործակալության թուրքական բաժինը։ Միջազգային հարաբերությունների ոլորտում Իտալիայի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) և Ipsos հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների միջոցով ուսումնասիրվել […]

̰
Թուրքիայի հիվանդանոցներից մեկում թթվածնի բալոնի պայթյունից 8 մարդ է զոհվել

12:07 19.12.2020

Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Նշվում է, որ այնտեղ բուժվում էին կորոնավարակակիրներ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Զոհերը 56-85 տարեկան են։ Բաժանմունքի մնացած 14 հիվանդներին տեղափոխել են այլ հիվանդանոցներ։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։  

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային պատկերը Վրաստանում․ թարմ տվյալներ

11:58 19.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 904 նոր դեպք։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 206 907 դեպք: Ապաքինվել է ևս 4 316 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 175 842: Կորոնավիրուսից մահացել է ևս 53 մարդ: Զոհերի […]

̰
Վրացի քաղաքագետը գնահատել է ընտրություններին Սաակաշվիլիի կուսակցության մասնակցությունն արգելելու փորձը

10:36 19.12.2020

«Գտնում եմ, որ սա առաջին հերթին քայլ է դեպի ավտորիտարիզմ: Ինչպես գիտենք, «Միացյալ ազգային շարժումը» հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է, որին աջակցում է ընտրողների 25% -ից ավելին: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ օրենսդրական նախաձեռնությունը ոչ մի կերպ չի նպաստելու Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այն չունի իրավական հիմք», – ասել է վրացի քաղաքագետ Նիկա Չիտաձեն Sputnik […]

̰
Վրաստանի վարչապետը ներկայացրել է կառավարության նոր կազմը

10:22 19.12.2020

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը և կառավարության ծրագիրը: Նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ հրաժարական էր տվել: Երկրի բոլոր նախարարները կշարունակեն գործել մինչև նորերի հաստատումը: Վարչապետի կողմից առաջադրված նախարարների շարքում էական փոփոխություններ չկան, բացառությամբ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի, ով ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: Այդ պաշտոնում առաջադրվել է […]

̰
Վրացի գրողը՝ Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր

10:13 19.12.2020

Վրաստանաբնակ հանրաճանաչ գրող Վալերիան Մարկարովը դարձել է Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր (Internationaler Friedenspreis in der Literutur): Աշխարհահռչակ հեղինակն ապրում և ստեղծագործում է Թբիլիսիում: Նրա գրքերը   հրապարակվել են Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: Վալերիան Մարկարովը պատմաբան է և գրող: Նա «Ամեն ինչի համար ժամանակ կա», «Հանճարները նույնպես մարդիկ են … Լեոնարդո […]

̰
BACK_TO_TOP