15:43 26.12.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը. տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը: «Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:32 26.12.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 784 նոր դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է 1tv.ge-ն։ Համավարակի տարածումից ի վեր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 352-ի: Վերջին մեկ օրում ապաքինվել է […]
10:38 26.12.2020
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն կոչ է անում քաղաքացիներին Ամանորը դիմավորել ընտանիքում, նեղ շրջանակում` հաշվի առնելով երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, հայտնում է Ալիք Մեդիան։ Միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Իմնաձեն ևս մեկ անգամ հիշեցրեց քաղաքացիներին, որ Նոր տարվա ընթացքում զերծ մնան այցելություններից: «Եկեք Նոր տարին առավելագույն նեղ շրջապատում՝ ընտանեկան միջավայրում նշենք: […]
10:04 26.12.2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն աջակցություն է հայտնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հանրապետության ձգտման մասին բանաձևի նախագծին։ «Վրաստանի արտաքին քաղաքականության անայլընտրանքային առաջնահերթություն է հանդիսանում անդամակցությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը։ Անդրատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման կարևորագույն պայմանն է»,-ասվում է բանաձևի տեքստում, որին աջակցություն է հայտնել 81 պատգամավոր։ Նշվում է, որ արտաքին քաղաքականությունում Վրաստանի անայլընտրանքային առաջնահերթությունն է նաև լիարժեք անդամակցությունը […]
21:36 25.12.2020
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է երկրում առաջին անգամ լիթիում արտադրություն սկսելու մասին։ Այս մասին Դյոնմեզը գրառում է արել Twitter-ում։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ առաջին անգամ սկսում ենք լիթիումի արտադրություն»,-գրել է նա։ Նախարարի խոսքով՝ Թուրքիան կստանա այնպիսի լիթիում, որը կօգտագործվի բոլոր մոբիլային մարտկոցների, մասնավորապես բորից […]
20:40 25.12.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեսահանդիպում են ունեցել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործընկերների հետ: Երկու երկրների մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը, վիճակագրական վերջին տվյալները, կիսվել լավագույն փորձով, ոլորտի նորություններով, խոսել COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումների, կատարված հետազոտությունների և բուժման գործընթացի վերաբերյալ: Լենա […]
18:07 25.12.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր աշխատանքային քննարկում է անցկացվել, որին կառավարության ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն մասնակցել: Ներկա է եղել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ներկայացրել է սահմանային իրավիճակը, պատասխանել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են սահմանազատման, ճանապարհների, բնակչության անվտանգության խնդիրներին: Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ […]
15:08 25.12.2020
Գերմանիայի արտգործնախարարությունը մերժել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման։ Այդ […]
12:41 25.12.2020
Թուրքիայում կուլիսային խոսակցություններ են շրջանառվում, որ 2021թ․ մարտի վերջին հնարավոր է Թուրքիայի ու Իսրայելի միջև կրկին սկսվեն կարգավորվել դիվանագիտական հարաբերությունները և դեսպանների նշանակումը, հայտնում է Ermenihaber-ը։ Իսրայելական «Walla» լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար միջնորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մյուս կողմից թուրքական իշխանամետ «Milliyet» օրաթերթի թղթակից Էջեմ Թոփլարը հայտնում է, որ […]
12:35 25.12.2020
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է 1tv.ge-ն։ Երկրում ընդհանուր արձանագրվել է մահվան 2 313 դեպք: Վերջին 24 ժամում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1881 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 218 724 դեպք: […]
10:24 25.12.2020
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ […]
09:58 25.12.2020
Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունն իր միջուկային օբյեկտների շուրջ որպես կանխարգելիչ միջոցառում՝ ընդդեմ ամերիկյան հնարավոր հրթիռային հարվածների։ Իրանական կողմը չի բացառում ռազմական բնույթի հանկարծակի իրադարձությունները Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուց առաջ։ Այս մասին հայտնում Քուվեյթի Al Qabas թերթը՝ հղում անելով իսլամական հանրապետության իրազեկ աղբյուրներին։ Օբյեկտների պաշտպանության համար պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի օդատիեզերական ուժերի […]
23:39 24.12.2020
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ զեկույցում անդրադարձ է կատարվել ԼՂ կարգավիճակին, գերիների փոխանակման գործընթացին, Մինսկի խմբի հետագա գործունեությանը և մի շարք այլ հարցերի։
21:24 24.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին 2021 թվականը Արցախի տարի հռչակելու և մշտապես արցախահայության կողքին լինելու համար: «Վեհափա՛ռ Տեր Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական […]
21:19 24.12.2020
Վրաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուն, հետևաբար «Վրացական երազանք» կուսակցությունը 85 կողմ 0 դեմ ձայնով վստահություն տվեց նոր կառավարությանը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Քվեարկության ավարտից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեց Վրաստանի պետական օրհներգը: Հիշեցնենք՝ այսօրվա լիագումար նիստին չէին մասնակցում 8 ընդդիմադիր կուսակցությունների 60 պատգամավոր: Վերջիններս բոյկոտի ռեժիմում են, քանի որ չեն […]
18:15 24.12.2020
Զախարովայի խոսքով՝ ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցով ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության հստակեցումը։
11:29 24.12.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1972 նոր դեպք։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 216 843 դեպք: Ապաքինվել է ևս 2 737 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 194 705: Կորոնավիրուսից մահացել է ևս […]
09:33 24.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:12 24.12.2020
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի: Այս մասին հայտնում է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «2003թ. սկսած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին ձօնում է մեր եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, մեր անցյալին ու ներկային առնչված մի արժեքի, մտահոգության կամ դեպքի։ Նորին Սրբությունը 2021 թվականը […]
16:02 23.12.2020
Թուրքիայի Մեջլիսի գլխավոր խորհրդում ընդունվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Խորհրդարանի ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության պատգամավոր Յաշար Քարադաղն, անդրադառնալով օրենքի նախագծին, ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բազմավեկտոր են և գտնվում են ռազմավարական բարձր մակարդակի վրա: Նրա խոսքերով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ամենակարևոր շարժիչ […]
11:27 23.12.2020
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը Վրաստանում սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն։ Համակարգող խորհուրդը որոշել է, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմացվի. Քաղաքային տրանսպորտի սահմանափակումներն ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսում, Բաթումում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում: Երկրի ողջ […]
09:29 23.12.2020
«Առաջիկա տարիներին մեր առաջնահերթությունը կլինի ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը»,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։ Նա նշել է, որ այս տարի, վրացական բանակի պատմության մեջ առաջին անգամ, պաշտպանության ուժերը համալրվել են Վրաստանում արտադրվող շուրջ 40 ռազմական մեքենայով: Առաջիկա տարիներին «Դելտան» կհզորացնի ռազմական […]
22:30 22.12.2020
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թեմային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աքարը նշել է, որ Թուրքիան անելու է հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ վնաս չունենան։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն գործողությունների […]
21:06 22.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին […]
20:51 22.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է նոր տվյալներ ականազերծման աշխատանքներից: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 15 հա տեղանք և ավելի քան 4,5 կմ ճանապարհ: Ստուգվել է 11 շինություն: Հայտնաբերվել և […]
20:36 22.12.2020
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հերթական ճեպազրույցով է հանդես եկել: Նա տեղեկացրել է խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող աշխատանքների մասին: Կոնաշենկովը մասնավորապես ասել է, որ համատեղ ուժերով կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու: Նրանք հանձնվել են հայկական կողմին: «Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների […]
19:55 22.12.2020
Եվրոպայի մուսուլմանների սոցիալական համախմբման նախաձեռնության մամուլի խոսնակ և Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մամուլի նախկին խորհրդական Վեյսել Ֆիլիզի մեքենայում 100 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է Sputnik լրատվական գործակալության թուրքական բաժինը։ Նախապես ստացված տեղեկությունների հիման վրա՝ Թուրքիայի ոստիկանությունը ընտանիքի հետ Բուլղարիա մեկնել ցանկացող Վեյսել Ֆիլիզին «Էդիրնե Համզաբեյլի» սահմանային անցակետում բերման է […]