TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:01 13.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով տարածվող լուրերը, որ հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն են. Միասնական տեղեկատվական կենտրոն

16:28 13.12.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»:

̰
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք

15:54 13.12.2020

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 942 պացիենտ, մահացել է 46 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 189 726 դեպք, ապաքինվել է 158 183, մահացել 1 790 մարդ: Կարանտինային գոտիներում այս […]

̰
Արցախում ադրբեջանական հարձակման ժամանակ սպանվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը. «Արմենպրես»

15:03 13.12.2020

Դեկտեմբերի 11-ին Արցախում ադրբեջանական հարձակման ժամանակ սպանվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը հաստատել են տեղեկատվությունը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

̰
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ, հասցեագրված արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԱԳՆ

13:40 13.12.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումների՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում կազմակերպած գործողությունների կապակցությամբ։ «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:59 12.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

23:17 12.12.2020

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, հայտարարել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը: «ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, […]

̰
Ռուս խաղաղապահները պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը

21:15 12.12.2020

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքից բացված կրակի միջադեպից հետո հակամարտության կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: «Հադրութի շրջանում արձանագրվել է ավտոմատ հրաձգային զենքից արձակված կրակահերթ: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի […]

̰
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3904 նոր դեպք

19:40 12.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 907 նոր դեպք: Մահացել է 50 մարդ:Հաղորդում է Վրաստանի  կառավարության կայք էջը։ Այս պահի դրությամբ Վրաստանում  նոր կորոնավարակի  հաստատված դեպքերի թիվը հասել է 187 006-ի : Կարանտինային ռեժիմում է 1 012 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 817 , Քովիդ-հյուրանոցում՝ 3 227 մարդ :

̰
Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից

19:15 12.12.2020

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ասքերովի աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետի՝ աշխատանքից ազատման պատճառը դեռ հայտնի չէ:

̰
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

15:10 12.12.2020

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ […]

̰
Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել

14:34 12.12.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի […]

̰
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի գործով Ստրասբուրգի դատարանը դատավճիռը կհրապարակի հունվարի 21-ին

09:31 12.12.2020

Ստրասբուրգի դատարանը 2021 թվականի հունվարի 21-ին կհրապարակի իր դատավճիռը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի գործով։ Այս մասին ասված է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։ «Ինչպես հայտնի է հանրությանը, օգոստոսյան պատերազմի գործով Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է Եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածները ոտնահարելու մեջ, մասնավորապես, Վրաստանը գտնում է, որ Ռուսաստանը պատերազմի և հետագա օկուպացիայի ընթացքում խախտել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:09 11.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Զուրաբիշվիլին հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կարևորության մասին

21:13 11.12.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կարևորությունը: «Չի կարելի, ի տարբերություն ամբողջ աշխարհի և մեր ամենամոտ գործընկերների, լինել միակ երկիրը, որը հրաժարվում է դիվանագիտությունից: Պետք է նշել նաև, որ ես ևս մասամբ  համաձայն եմ ընդդիմության հետ, որ միայն զուգահեռ դիվանագիտությունը Ռուսաստանի հետ իրեն […]

̰
Ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերվել Բաքվում Էրդողանի ու Ալիևի միջև

20:45 11.12.2020

Ավարտվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի եռօորյա այցը Բաքու: Ադրբեջանում այն պատմական են անվանում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վրաստանի նախագահը հանդես է եկել «Կովկասյան խաղաղության հարթակ» ստեղծելու նախաձեռնությամբ

19:26 11.12.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի իր բացման խոսքում հանդես է եկել Կովկասում խաղաղության հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ: Կովկասում հաստատված նոր իրավիճակից ելնելով՝ նախագահը կարևոր է համարել, որ Վրաստանը վերադարձնի իր պատմական դերը որպես Կովկասի շարժիչ ու միավորող ուժ: «Կարող ենք մտածել «Կովկասյան խաղաղության հարթակի» գաղափարի մասին, որը կմիավորի կովկասյան երկրներին, արտաքին դերակատարներին […]

̰
Ընդդիմությունը շուտով կլինի Վրաստանի խորհրդարանում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն. Միխեիլ Սաակաշվիլի

19:05 11.12.2020

«Ընդդիմությունը շուտով կլինի Վրաստանի խորհրդարանում՝ որպես վրաց ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն, և դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան որևէ մեկը պատկերացնում է»,- գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: «Ի լուր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ընդդիմությունը պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում, այս ընդդիմությունը շուտով լինելու […]

̰
Քաղաքական ճգնաժամ Վրաստանում. Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստն անցել է առանց ընդդիմության

18:51 11.12.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր բացել է նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որը Վրաստանի պատմության մեջ ամենաանսովորներից է: Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստին ընտրությունների շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել: Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններից հետո խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մեղադրել էին իշխանություններին քվեարկությունը կեղծելու մեջ և պահանջել էին նոր ընտրություններ: Խորհրդարանի առաջին նիստն ընթացել է […]

̰
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ

18:42 11.12.2020

Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehrnews կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանում Թուրքիայի […]

̰
Թուրքիայի մասին կպատրաստվի զեկույց, որում կուսումնասիրվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը. Մերկել

18:27 11.12.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, Մակրոնը հայտարարել է. «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար այլևս ապակայունացնող գործողությունները […]

̰
Արչիլ Թալակվաձեն վերընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում

16:59 11.12.2020

Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը 86 կողմ ձայնով խորհրդարանի նախագահ ընտրեց Արչիլ Թալակվաձեին: Փակ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում հնչեց պետական օրհներգը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Քվեարկությունից առաջ Թալակվաձեն ելույթ ունեցավ խորհրդարանի առաջ: Լիագումար նիստը այսուհետ կվարի Թալակվաձեն: Մինչ այդ, ըստ խորհրդարանի կանոնակարգի, առաջին նիստը վարում էր ամենատարեց պատգամավորը՝ Լադո Կախաձեն: Արչիլ Թալակվաձեն նաև 9-րդ […]

̰
Էրդողանի պնդմամբ` Պուտինը պաշտպանել է տարածաշրջանային անվտանգության հարթակի ստեղծման գաղափարը

16:54 11.12.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ադրբեջանի գաղափարը տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու մասին, որին կարող են անդամակցել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Էրդողանն այս մասին հայտնել է Ադրբեջանից վերադառնալու ժամանակ իր ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում: «Պուտինն […]

̰
Ադրբեջանում ռազմական դրությունը կչեղարկվի դեկտեմբերի 12-ին

16:37 11.12.2020

Ադրբեջանի Միլի մեջլիսը դեկտեմբերի 12-ից երկրում ռազմական դրության չեղարկման մասին որոշում է ընդունել, հայտնում է ТАСС-ը։ «Հաստատել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱՀ նախագահի հրամանագիրը»,- նշված է օրենսդիր մարմնի որոշման մեջ: Փաստաթղթի համաձայն` ռազմական դրությունը չեղյալ կհայտարարվի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ից: ԼՂ-ում ռազմական գործողությունների կապակցությամբ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել:

̰
Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

15:37 11.12.2020

Վրաստանի կառավարությունը` վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, հրաժարական է տվել` տասներորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց անմիջապես հետո, ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: Այս պահից կառավարության ղեկավարը և նախարարական կաբինետը համարվում են պարտականությունները կատարող, խորհրդարանը երկու շաբաթ ժամանակ ունի նոր կառավարության կազմը հաստատելու համար: Նախնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր […]

̰
Ռուսաստանը կարողացավ իր ազդեցությունը տարածշրջանում ուժեղացնել․ թուրքագետ

15:36 11.12.2020

Մեր տարածաշրջանում միջազգային խոշոր խաղացողների միջև լուրջ մրցակցություն արևելագիտության ինստիտուտի տնօրենը չի տեսնում, փոխարենն ընդգծում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը՝ Հարավային Կովկասում խաղաղապահների արդեն երկրորդ երկրում տեղակայմամբ։ «Նա այստեղ լուրջ խաղացող է և լուրջ ուշադրություն է դարձնում տարածաշրջանին: Իհարկե, պետք է անպայման նշենք ռուսական դիվանագիտության այն բավական նուրբ գործողությունները, որոնք միաժամանակ լուծում էին և՛ հումանիտար […]

̰
Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը և Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը՝ հօգուտ Թուրքիայի․ թուրքագետը՝ Թուրքիայի հաջողությունների մասին

15:25 11.12.2020

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի և Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները: Սաֆրաստյանը կարևորում է աշխարհին այնպիսի նյութի տրամադրումը, որը կվկայի՝ այն պատերազմը, որը մղեցին այդ երկու երկրները, դուրս էր պատերազմական բոլոր կանոններից: Ամեն դեպքում, կայացած ասուլիսի ժամանակ թուրքագետն […]

̰
Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ

15:00 11.12.2020

Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): […]

̰
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումներն արդյունք են տվել, վարակի աճ չի արձանագրվել. Պաատա Իմնաձե

14:01 11.12.2020

«Չնայած թեստերի քանակի ավելացմանը՝ վարակի աճ չի արձանագրվում, ինչը նշանակում է, որ վիրուսի տարածումը կասեցվել է»: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն Համակարգող խորհրդի նիստից հետո: «Սահմանափակումները մտցնելուց երկու շաբաթ անց մենք տեսանք, որ այլևս վարակի աճ չունենք՝ չնայած թեստերի քանակի ավելացմանը: Չնայած վիրուսի տարածվածությամբ աշխարհում առաջին տեղն ենք զբաղեցնում՝ […]

̰
Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներն Իրանից բռնի անջատելուն. Զարիֆ

13:00 11.12.2020

Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Բաքվում երեկ կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին․ Ջավադ Զարիֆը Twitter-ում մտահոգություն է հայտնել՝ ասելով. «Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում իր հայտարարությունը վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներն Իրանից բռնի անջատելուն։ Մի՞թե նա չի հասկանում, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել […]

̰
BACK_TO_TOP