TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին․ Կարո Փայլան

19:59 15.12.2020

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն  Ռուսաստանին։ «Այս S-400-ները […]

̰
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը

19:40 15.12.2020

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Վաշաձեն գրել է, որ նման քայլը բարդ է իր համար, սակայն այլ ելք չի գտնում: Հաղորդում է aliq.ge-ն։ «2017 թվականից ի վեր ես օգտագործել եմ իմ ողջ ներուժը՝ վերադարձնելու մեր իշխանությունը մանդատների տեսքով, իհարկե շատ […]

̰
Ուկրաինայի և Թուրքիայի միջև ԱԹՍ-ների և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր են կնքվել

18:42 15.12.2020

Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։ Հաղորդում է Ermenihaber-ը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և […]

̰
The Guardian-ն անդրադարձել է ԼՂ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների վայրագություններին

15:07 15.12.2020

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից գլխատված արցախցի տղամարդկանցից երկուսը նույնականացվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ծավալուն հոդված է հրապարակել հեղինակավոր The Guardian լրատվամիջոցը: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ համացանցում տարածվող տեսանյութերից մեկում ճանաչել են գլխատվող 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը Արցախ է տեղափոխվել 1980-ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից: «Ես հստակ […]

̰
Թուրքիան ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրում Իգդիր-Նախիջևան գազատարը կառուցելու վերաբերյալ

14:11 15.12.2020

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Ներկայումս Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը: Նշվում է, որ նախագիծն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

13:41 15.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

13:05 15.12.2020

Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով դեկտեմբերի 15-ին՝ 00։58-ին։ Էպիկենտրոնը գտնվում էր Վան քաղաքից 46 կմ դեպի հյուսիս, որտեղ բնակվում է մոտ 371 ооо մարդ։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3837 նոր դեպք

12:20 15.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 837 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 105 պացիենտ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 194 900 դեպք, ապաքինվել է 164 786 պացիենտ, մահացել՝ 1 883-ը: Կարանտինային […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

23:54 14.12.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել։ Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեկտեմբերի 12-ին և 13-ին այցելել են Բաքու, և դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ Երևան: Բաքվում նրանց  ընդունել է նախագահ Ալիևը, և հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ։ Երևանում նրանց ընդունել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:41 14.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

22:26 14.12.2020

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջից ակնկալում է աջակցություն, ոչ թե պատժամիջոցներ։

̰
Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար թուրքական հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել

20:22 14.12.2020

Հունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2  անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Այս մասին հաաղորդում է Ermenihaber-ը։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ «Reuters»-ի և հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը լուսանկարել է Հունաստանի զինուժի Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական […]

̰
«Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուն Գիորգի Գախարիան է

19:45 14.12.2020

«Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Նոր խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի կառավարության կազմը հայտնելու համար: Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան […]

̰
Ադրբեջանցի 4 զինծառայողների ձերբակալել են հայերի մարմինները ծաղրանքի ենթարկելու համար

19:19 14.12.2020

Կան տվյալներ այն մասին, որ կասկածյալները հեռախոսով նկարել են իրենց գործողությունները, ապա դրանք տարածել սոցիալական ցանցերում:

̰
Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին

18:47 14.12.2020

Կեսօրին ադրբեջանցի գերիները և պատանդները, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինքնաթիով բերվել են Բաքու։

̰
Սկսվել է գերիների փոխանակումը․ РИА Новости

18:31 14.12.2020

Ըստ Բաքվի՝ գերիների տեղի է ունենում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

̰
Վրաստանում միջազգային չվերթների բոլոր սահմանափակումները կչեղարկվեն

18:10 14.12.2020

Վրաստանում միջազգային չվերթները կվերականգնվեն 2021 թվականի փետրվարին: Հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիյա Թուրնավան: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջազգային չվերթները Վրաստանում դադարեցվել էին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: «Քութաիսի և Բաթումի օդանավակայանների ընդլայնման ծրագիրը ավարտական փուլում է: Մենք պլանավորում ենք փետրվարից վերացնել միջազգային չվերթների բոլոր սահմանափակումները: Մեր քաղաքացիներին և հյուրերին կսպասարկենք նորացված ենթակառուցվածքներով»,- ասել […]

̰
«Արցախյան պատերազմում պետք է աջակցեինք Հայաստանին». իրանցի պատգամավոր

14:57 14.12.2020

Իրանի Մեջլիսի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին, Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել և վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Բիգեշը նշել է, որ իրանցի միջուկային գիտնականների դեմ իրականացված մահափորձերը Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության արդյունք են և հավելել․ «Մեր գիտնականների սպանություններում Նեթանյահուից (Իսրայելի […]

̰
Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը

14:20 14.12.2020

Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում:   «Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

14:15 14.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել […]

̰
Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի է մահացել, երկուսը՝ վիրավորվել

13:57 14.12.2020

Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը։ «Դեկտեմբերի 13-ին` ժամը 17:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներից մեկը, ինչպես նաև Աղդամի շրջանի բնակիչներ Տողրուլ Ահմեդովը (1984թ. ծնված) և Էլչին Մամեդովը (1990թ. ծնված) պայթել են հակահետևակային ականի վրա»,- նշվում է հաղորդագրության […]

̰
Վրաստանը ձեռք է բերել «Ռեմդեսիվիրի» փորձնական խմբաքանակը կորոնավիրուսով վարակվածների բուժման համար

13:45 14.12.2020

«Վրաստանը ձեռք է բերել Remdesivir-ի 4000 սրվակների փորձնական խմբաքանակ: Յուրաքանչյուր հիվանդի համար անհրաժեշտ է 6 շիշ դեղամիջոց, համապատասխանաբար, գնված գումարը կբավականացնի ընդամենը 660 հիվանդի»,- հայտարարել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նրա մեկնաբանությամբ՝ դեղամիջոցները նշանակվելու են այն հիվանդներին, որոնք հոսպիտալացված են, կախված են թթվածնից և 12 օր չի անցել նրանց վարակվելուց: «Մենք արձանագրություն ենք […]

̰
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի անցակետերի վերազինումը․ ՌԴ ՊՆ

12:25 14.12.2020

Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

12:10 14.12.2020

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1337 նոր դեպք, 49 մահ

11:52 14.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 498 պացիենտ: Մեկ օրում արձանագրված մահվան դեպքերի թիվը կազմում է 49։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 191 063 դեպք, ապաքինվել է 161 681 պացիենտ, մահացել՝ 1 839-ը: Կարանտինային […]

̰
Եվրոպական երկրները բոյկոտել են Իրանում անցկացվելիք ֆորումը լրագրողի մահապատժի պատճառով

10:20 14.12.2020

Ֆրանսիան մահապատիժն անվանել է «բարբարոսական և անընդունելի»։

̰
Հավատում եմ, որ Ջո Բայդենը կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը. Ալեքսանդր Վերշբոու

10:07 14.12.2020

«Ելնելով Ջո Բայդենի փորձից, ես հավատում եմ, որ նա կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։ Ինչպես նշել է Վերշբոուն, Լեռնային Ղարաբաղում զարգացումների լույսի ներքո, ինքը սատարում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը, քանի որ Ադրբեջանի և […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:01 13.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով տարածվող լուրերը, որ հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն են. Միասնական տեղեկատվական կենտրոն

16:28 13.12.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»:

̰
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք

15:54 13.12.2020

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 942 պացիենտ, մահացել է 46 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 189 726 դեպք, ապաքինվել է 158 183, մահացել 1 790 մարդ: Կարանտինային գոտիներում այս […]

̰
BACK_TO_TOP