17:42 17.12.2020
Վրաստանի խորհրդարանը կքննարկի ընտրություններում քաղաքական այն կուսակցության գրանցման վերացման հարցը, որի նախընտրական քարոզարշավում ներգրավված է այն անձը, որը չի բավարարում ընտրական իրավունքի իրացման համար սահմանադրական որևէ պահանջի: Այս փոփոխությունը վերաբերում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը՝ Միացյալ ազգային շարժմանը, որի հիմնադիր և ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ակտիվորեն մասնակցում էր կուսակցության նախընտրական արշավին սոցիալական ցանցերի և հեռուստատեսության միջոցով: Ներկայումս […]
16:43 17.12.2020
Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կհաստատի օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են քաղաքական կուսակցություններին պետական ֆինանսավորումից զրկում կամ կասեցում: Օրինագծերի փաթեթը նախատեսում է կասեցնել կամ դադարեցնել պետական ֆինանսավորումը այն քաղաքական կուսակցությունների համար, որոնք լիովին չեն իրացնում իրենց պատգամավորական մանդատը կամ անհարգելի պատճառով բացակայում են լիագումար նիստերից: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, այն կուսակցությունները, որոնց անդամները չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, […]
15:55 17.12.2020
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ […]
15:52 17.12.2020
Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։
15:49 17.12.2020
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խոր անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի […]
15:40 17.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
13:44 17.12.2020
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան բնակչությանը կոչ է արել այս Ամանորը նշել այլ կերպ, ավելի համեստ և ընտանեկան միջավայրում: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ տոնական օրերին խուսափեն մեծ հավաքներից: Նրա խոսքերով՝ երկրում առաջիկա տնտեսական վերականգնման համար մեծ կարևորություն կունենա նաև այն, թե ինչպես կանցնեն տոնական օրերը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Մեր հիմնական խնդիրը մեր տարեցների […]
12:35 17.12.2020
Դեկտեմբերի 17-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2981 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 201 368 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2001 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 169 282 մարդ: Վարակից երկրում մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 1953:
09:54 17.12.2020
Պերեպելկինի խոսքով՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ։
00:56 17.12.2020
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները եւ դրանք հիմնավորող ապացույցները […]
19:27 16.12.2020
Լեյբորիստական կուսակցությունից և «Միացյալ Ազգային շարժում» դաշինքից հետո ևս 3 կուսակցության ներկայացուցիչները այսօր պաշտնապես հրաժարվել են իրենց խորհրդարանական մանդատներից: «Մանդատների բաշխումը չի արտացոլում վրաց ժողովրդի կամքը, և, հետևաբար, այս ընտրությունները չէին կարող կատարել իրենց գործառույթը: Դրանից ելնելով ՝ մենք շարունակում ենք պահանջել նոր, արդար ընտրություններ: Մենք հրաժարվում ենք մանդատներից, շարունակում ենք պայքարել », – լրագրողներին […]
19:21 16.12.2020
Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։ Անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։ Արտաշես Թումանյանը ներկայացրել է Մեղրիի մաքսակետի […]
16:55 16.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
16:54 16.12.2020
Թուրքիայի Բողազիչի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Քյումբարօղլուն «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Գյուրքան Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից։ Թուրք պրոֆեսորը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում «նոր էջ […]
16:47 16.12.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Եվրադատարանի կողմից բավարարվել է Անկարայի զարգացման գործակալության աշխատակից, աշխատանքից ազատված Համիթ Փիշքինի ներկայացրած հայցը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքական պետությանը մեղավոր է ճանաչել արդար դատավարության իրավունքը և անձնական, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելու մեջ։
16:41 16.12.2020
Բարձրագույն օրենսդիր մարմնին անցած «Միացյալ ազգային շարժում` ուժ միասնության մեջ» ընտրական բլոկի բոլոր 36 ներկայացուցիչները գրություններ են գրել խորհրդարանի նախագահին` իրենց ինքնաբացարկ հայտնելու մասին: «Այսօր «Միավորված ազգային շարժման ուժը միասնության մեջ» ընտրական դաշինքի անդամները, որոնք ստիպողաբար ճանաչվեցին պատգմավորներ, արդեն անձնական հայտարարություններով դիմում են խորհրդարանին: Ըստ այդմ՝ կավարտի միակուսակցական խորհրդարանի ձևավորումը, և այժմ խորհրդարանը պետք է […]
15:35 16.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
15:10 16.12.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար: «Ոմանք ասում են, որ մեզ խրախուսում է Ջոզեֆ Բայդենի՝ ԱՄՆ-ում իշխանության գալը: Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացավ»,- ասել է նա: «Այս մարդը, որը հանցագործություններ գործեց, մարդկանց սպանեց, […]
13:19 16.12.2020
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ այս գազատարի կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի Նախիջևանի բնական գազի կարիքները։ Ներկայումս Նախիջևանին […]
12:22 16.12.2020
StopCov կայքի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ: Երկրում «Քովիդ 19» համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 198 387: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2495 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 281 անձ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է […]
12:03 16.12.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով […]
11:14 16.12.2020
Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն քննադատել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին դեկտեմբերի 14-ին ԱՄՆ կառավարության կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառն Անկարայի կողմից Ս-400 համակարգերի գնումն է: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ միշտ լինելու է եղբայրական Թուրքիայի կողքին, իսկ ամերիկացիների քայլը որակել է «երկակի ստանդարտների կիրառման անընդունելի դրսևորում»: Վաշինգտոնի որոշումը քննադատել են նաև Ռուսաստանն ու […]
10:06 16.12.2020
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 32 102։ Մահացել է 235 մարդ։ Դա ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի ողջ ընթացքում։ Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում, պանդեմիան հասել է երրորդ պիկին։ Վերջին երկու շաբաթների ընթացքում […]
23:20 15.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
22:41 15.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է ևս 9.5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 175 հա տարածք, ավելի քան 49 կմ […]
22:23 15.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար և 1 բնակելի տուն: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից մինչ այժմ […]
21:27 15.12.2020
Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ աղմուկ է բարձրացել, որը խուճապ է առաջացրել պատգամավորների մոտ, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարար Մուհարրեմ Քասափօղլուն խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալիս իր անձնական լուսանկարչի ապարատի օբեկտիվը 4 մետր բարձրությունից ցած է ընկել՝ հայտնվելով սրահում։ Նշվում է, որ եթե օբեկտիվն ընկներ պատգամավորներից մեկի վրա, ապա վերջինս կարող էր լուրջ […]
19:59 15.12.2020
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն Ռուսաստանին։ «Այս S-400-ները […]
19:40 15.12.2020
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Վաշաձեն գրել է, որ նման քայլը բարդ է իր համար, սակայն այլ ելք չի գտնում: Հաղորդում է aliq.ge-ն։ «2017 թվականից ի վեր ես օգտագործել եմ իմ ողջ ներուժը՝ վերադարձնելու մեր իշխանությունը մանդատների տեսքով, իհարկե շատ […]