11:48 09.12.2020
«Ընդդիմությանը կտանենք խորհրդարան»,-լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ ԱՄՆ դեսպանատանը ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների չորրորդ փուլից հետո: Նորընտիր խրհրդարանի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։ Այդուհանդերձ, մանդատ ստացած ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ընտրությունների արդյունքները: «Հերթական բանակցությունները ևս մեկ քայլ էին դեպի համաձայնություն: Մենք աշխատել ենք բազմաթիվ ընտրական բարեփոխումների վրա: Դիրքերն […]
10:21 09.12.2020
Վրաստանում նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 11-ին: Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից, հայտնում է Ալիք Մեդիան։ «Դեկտեմբերի 8-ին Վրաստանի նախագահը նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Համաձայն հրամանագրի՝ առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին», — ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության […]
22:23 08.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից բաց է դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ […]
22:02 08.12.2020
ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է այն դերով, որը Թուրքիան կատարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ «ԱՄՆ-ը շատ հարցեր ունի այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք չափազանց մտահոգված ենք և մտահոգություն ենք հայտնել Թուրքիայի դերի, օտարերկրյա զինյալների տեղափոխման, զենքի […]
21:19 08.12.2020
Արցախում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը կսկսի գործել դեկտեմբերի 10-ից: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ կենտրոնի բացման արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը Բաքու է ժամանելու վաղը ռազմական շքերթին մասնակցելու նպատակով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
19:40 08.12.2020
Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Անդրադարձ է կատարվել երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Ռուսական կողմն իր գոհունակությունն է հայտնել թուրքական դատարանի՝ NTV հեռուստաընկերության ռուս լրագրողներին կալանքից ազատելու որոշման կապակցությամբ, որոնք կալանավորվել էին դեկտեմբերի 3-ին Թուրքիայում: Կողմերը խոսել են համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում […]
15:13 08.12.2020
Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը ամբողջ երկրում խստացված կարանտինային ռեժիմ ներդնելու մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է հանրապետության նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը: «Հաշվի առնելով վերջին ամիսներին Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակը, վիրուսի տարածումը կանխելու համար, որոշվել է խստացնել կարանտինային միջոցառումները երկրի տարածքում: Նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ 2020 թ. […]
13:50 08.12.2020
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստահաղորդման ժամանակ խոսել է դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Արևելյան Միջերկրականի հարցի մասին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Միցոտակիսն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնություններին, ասել է. «Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավորություն տվեց, սակայն Թուրքիան […]
13:24 08.12.2020
Լիբիայի Միսրատա նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը թուրքական նավ են առգրավել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին թեմայի մասին սոցցանցում գրառում է արել՝ նշելով, որ «Mebruka» բեռնափոխադրող նավը, որի սեփականատերը թուրք է և որի վրա եղել է Ջամայկայի դրոշը, մուտք է […]
12:21 08.12.2020
Թուրքիայում ձերբակալված НТВ հեռուստաընկերության աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը մեկնել են Ռուսաստան, նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ․ «Մեր գործընկերները՝ «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինն արդեն Մոսկվայում են: Ժամանել են գիշերային չվերթով: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է»։ NTV-ն երախտագիտություն է […]
11:37 08.12.2020
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ: Այս մասին հայտնում է Stopcov.ge-ն։ Մինչ օրս երկրում արձանագրված մահվան դեպքերի թիվը հասել է 1 576-ի։ Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք, ապաքինվել է 3 893 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 1186 մարդ, ստացիոնարում հսկողության տակ՝ 6829-ը։
10:38 08.12.2020
Իզմիրի դատախազությունը նախկին և ներկա 304 զինվորականի ձերբակալման հրաման է տվել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ Վերջինս մեղադրվում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, փոխանցում է Anadolu գործակալությունը՝ նշելով, որ վերոնշյալ 304-ից 295-ը հանդիսանում են գործող զինվորականներ։ Օպերացիան իրականացվում է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն ձերբակալվել է։ Նշենք, որ […]
23:43 07.12.2020
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: «Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու […]
23:23 07.12.2020
Թուրքիան Ռուսաստանին ամբողջովին վճարել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի համար նախատեսված գումարը։ Այդ մասին հաղորդել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա հայտարարել Է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան: «Այդ պայմանագիրը բացառիկ Էր, որովհետեւ այն իրականացվել Է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում […]
21:27 07.12.2020
Ադրբեջանի իշխանությունները նոր սադրանք են նախաձեռնել Դադիվանքում: Պաշտոնական Բաքվի դրդմամբ Ադրբեջանի ուդինների քրիստոնեական համայնքը հայտարարել է Դադիվանքի նկատմամբ իր հավակնությունների մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:05 07.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:11 07.12.2020
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Չավուշօղլուն իր ելույթում տարածաշրջանային տարբեր թեմաներից զատ անդրադարձել է նաև Հայաստանին։ «Մենք շատ ուժեղ ենք և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, թե […]
17:05 07.12.2020
Ընդգծվել է հակամարտությունից տուժած բնակչության հրատապ կարիքները հոգալու կարևորությունը:
16:16 07.12.2020
Ամերիկյան պատժամիջոցների խստացումից հետո Իրանի նավթի արդյունահանումը գրեթե կիսով չափ նվազել էր։
15:58 07.12.2020
Թուրքիայում ձերբակալված НТВ-ի լրագրողները նկարահանում էին պատմություններ COVID-ի ու անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին, РИА Новости-ին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Կոշարնիցկայան: Ինչպես ավելի վաղ հայտնել էին НТВ-ի մամուլի ծառայությունից՝ «Կենտրոնական հեռուստատեսության» հաղորդման աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել էին Թուրքիայում և այլևս կապի դուրս չէին եկել: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը РИА Новости-ին հայտնել […]
15:28 07.12.2020
Իրանում հերքել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել Խամենեիի առողջական վիճակի վատթարացման և այդ կապակցությամբ իշխանությունը իբր փոխանցելու մասին: Իրանի գերագույն առաջնորդն այս պահին 81 տարեկան է։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, Fars գործակալությունը, պաշտոնական անձին հղում անելով, հայտնել […]
14:37 07.12.2020
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում ռազմական ներկայության աճի վերաբերյալ հունական մամուլում տեղ գտած հայտարարություններին: Ինչպես հաղորդում է Ermenihber-ը՝ Աքսոյը նշել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ երկկողմ հարցերը կարող է լուծել ոչ թե ուրիշներից օգնություն սպասելով, այլ միայն Թուրքիայի հետ բանակցային սեղան նստելով, համագործակցելով և […]
13:55 07.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:42 07.12.2020
Նրանք առանց հավատարմագրման նկարահանում են կատարել Ստամբուլի մի վայրում, որտեղ տեղակայված է Baykar Savunma հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրողը։
12:07 07.12.2020
Վրաստանում ԱՄՆ դեսպանատանն ընթանում է Վրաստանի իշխանության և ընդդիմության բանակցությունների 3-րդ փուլը: Հանդիպմանը մասնակցում են միջորդներ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Կելի Դեգնանը և ԵՄ դեսպան Կարլ Հարցելը, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը դեսպանների միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած […]
12:05 07.12.2020
Թուրքիայի բոլոր նահանգներում կորոնովիրուսով վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար դեկտեմբերի 5-ից սկսած քաղաքացիներին 56 ժամով արգելվել էր փողոց դուրս գալ, հայտնում է Ermenihaber-ը։ Հատկանշական է, որ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի բնակչությանն իրազեկելու համար համայնքապետարանների ավտոմեքենաները համավարակի դեմի պայքարի վերաբերյալ բացի թուրքերեն տեղեկատական հայտարարություններ տարածելուց, նաև քրդերեն և քրդերենի զազաերեն բարբառով են տարածել: […]
08:45 07.12.2020
Իրանի հարավում ջրհեղեղի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչությանը։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է Բուշեհր նահանգում, ևս 5-ը՝ Հորմոզգան նահանգում։ Մոտ 950 մարդ է տուժել հեղեղումներից, մի քանի տներ վնասվել են, 40 մարդ տարհանվել է։ Վերջին օրերի առատ տեղումները հեղեղումների են հանգեցրել […]
23:57 06.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:55 06.12.2020
Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը […]