TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատանն ընթանում է հանդիպում իշխանության և ընդդիմության միջև

12:07 07.12.2020

Վրաստանում ԱՄՆ դեսպանատանն ընթանում է Վրաստանի իշխանության և ընդդիմության բանակցությունների 3-րդ փուլը: Հանդիպմանը մասնակցում են միջորդներ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Կելի Դեգնանը և ԵՄ դեսպան Կարլ Հարցելը, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը դեսպանների միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած […]

̰
Թուրքիայի բոլոր նահանգներում հայտարարված պարետային ժամը շարունակում է գործել

12:05 07.12.2020

Թուրքիայի բոլոր նահանգներում կորոնովիրուսով վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար դեկտեմբերի 5-ից սկսած քաղաքացիներին 56 ժամով արգելվել էր փողոց դուրս գալ, հայտնում է Ermenihaber-ը։ Հատկանշական է, որ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի բնակչությանն իրազեկելու համար համայնքապետարանների ավտոմեքենաները համավարակի դեմի պայքարի վերաբերյալ բացի թուրքերեն տեղեկատական հայտարարություններ տարածելուց, նաև քրդերեն և քրդերենի զազաերեն բարբառով են տարածել: […]

̰
Իրանում ջրհեղեղը 7 մարդու կյանք է խլել

08:45 07.12.2020

Իրանի հարավում ջրհեղեղի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչությանը։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է Բուշեհր նահանգում, ևս 5-ը՝ Հորմոզգան նահանգում։ Մոտ 950 մարդ է տուժել հեղեղումներից, մի քանի տներ վնասվել են, 40 մարդ տարհանվել է։ Վերջին օրերի առատ տեղումները հեղեղումների են հանգեցրել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

23:57 06.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. ՄԻՊ

23:55 06.12.2020

Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար

21:20 06.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր քաղաքներում, […]

̰
Իրանի իշխանությունները հաստատել են, որ իրանցի գիտնականի սպանությունը տեղի է ունեցել արբանյակի միջոցով

20:00 06.12.2020

Ատոմային ֆիզիկայի մասնագետ և Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է զենքով, որը կառավարվում էր արբանյակից։ Այս տեղեկությունը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսի   պաշտոնական ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը։Հաղորդում է Ռիա Նովոստին։  Ֆահրիզադեն զոհվել է նոյեմբերի 27-ին Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Fars գործակալության տվյալներով գիտնականի ուղղությամբ կրակ է բացվել 150 մետր հեռավորության վրա […]

̰
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 4321 մարդ

18:25 06.12.2020

Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4321 նոր դեպք, բուժվել է ևս 4301 պացիենտ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 162 475 է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի  կառավարության պաշտոնական կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 1504-ի։ Կարանտինային գոտում է գտնվում 1 282 մարդ, ստացիոնար […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

22:52 05.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ձեռք ենք բերել նոր ապացույցներ ադրբեջանական ԶՈւ կողմից քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքի կիրառության վերաբերյալ. ՄԻՊ

22:42 05.12.2020

Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք ենք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ […]

̰
Օգտատերերը հրապարակել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կադրեր

22:03 05.12.2020

Թուրքիայի բնակիչները համացանցում սկսել են կիսվել տեսագրություններով, որտեղ երևում է երկրաշարժի պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մարդկանց տներում ջահերը և պահարանները շարժվում։ Հիշեցնենք, որ 6,1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ ՝ Միջերկրական ծովում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Անթալիայի նահանգում։ Միջադեպի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ավելի վաղ […]

̰
5,2 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Անթալիա նահանգում

18:35 05.12.2020

Թուրքիայի Անթալիայի շրջանում  5,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալներով ՝ Անթալիայում, որտեղ զգացվել են  ցնցումները ,զոհեր ու ավերածություններ չկան։Բնակիչների  շրջանում խուճապ չկա:Հաղորդում է NTV հեռուստաալիքը։

̰
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային

17:14 05.12.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերի գծով օգնական Քլարք Կուպերը:Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։ «Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- ասել է Կուպերը: Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել:

̰
Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման ընթացքը

16:00 05.12.2020

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: «Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման գործում առաջընթացը, ներառյալ՝ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,-նշվում է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք

11:28 05.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք, հայտնում է stopcov.ge-ն։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 158 154 դեպք: Ապաքինվել է ևս 2 306 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 129 210: Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 462: Կարանտինային ռեժիմում է 1 325 […]

̰
Ակտիվիստները պահանջում են Վրաստանի առողջապահության նախարարի հրաժարականը

10:44 05.12.2020

Արդեն 5-րդ օրն է՝ Թբիլիսիի կենտրոնում ակտիվիստները գիշերային բողոքի ակցիաներ են անցկացնում, փոխանցում է Ալիք Մեդիան։ Նրանք անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել Վրաստանի խորհրդարանի դիմաց: Պահանջներին ավելացել է ևս մեկը` Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հրաժարականը: «Պաշտպանիր ընտրությունները» և «Վրաստանի համար շարժում» խմբերի ակտիվիստները պահանջում են նոր ընտրություններ, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների կատարում` բոլորի համար հավասար […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքն ուղևորվել է Չինաստան

10:38 05.12.2020

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքը դեկտեմբերի 4-ին ուղևորվել է Չինաստան, հայտնում է 1tv.ge-ն։ Ստամբուլից մեկնած գնացքը կհատի 8693 կմ ճանապարհ՝ երկու մայրցամաք, երկու ծով, հինգ երկիր և բեռը 12 օրում կհասցնի Չինաստան։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:33 04.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ

23:12 04.12.2020

ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

22:53 04.12.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա, որը տանում […]

̰
Որքա՞ն են իրականում Ադրբեջանի մարդկային կորուստները. Արտյոմ Երկանյանը` ռուսական հրապարակումների մասին

21:45 04.12.2020

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր պատերազմում իրենց կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերը: Ընդդիմությունը պնդում է, որ ներկայացված թվերն իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և զոհերի ու վիրավորների իրական թվերը առնվազն մի քանի անգամ ավելի մեծ են: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
2020թ․ Թուրքիայից ավելի քան 419 000 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր

21:07 04.12.2020

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին Թուրքիայում գրանցված սիրիացիների թիվը 3 մլն 638․288 է։ Չաթաքլը նաև հայտնել է, որ մինչև այսօր 419․040 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի իշխանությունները 2020թ․ փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել […]

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

18:31 04.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Իր ելույթում Հայաստանի վարչապետը կարևոր է համարել ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ երկրներ մուտքի արգելքի չեղարկումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել

17:18 04.12.2020

Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության (Ուրարտու) պատմական կառույցների ավերակներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը խորհրդարանում հարց է բարձրացրել Վանա լճի ափին հայտնաբերված պատմական նավահանգստի և պատմական այլ ավերակների մասին, որոնք ակնկալվում է, որ պետք է պաշտպանության տակ անցնեն։ «Վերջին […]

̰
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

16:56 04.12.2020

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ ուժերի Telegram ալիքը: «Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ […]

̰
ԱՄՆ-ում նախատեսում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել S-400-ների պատճառով

16:36 04.12.2020

ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Այս օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավելի սահմանափակումներ կիրառի, որոնք նշված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի […]

̰
Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին

14:15 04.12.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության […]

̰
Ռոհանին Էրդողանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան կանխելու անհրաժեշտությունը

12:49 04.12.2020

Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Նախագահ Ռոհանին շեշտել է ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան և դրանից բխող խնդիրները կանխելու անհրաժեշտությունը:    

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ը կանչել է Ֆրանսիայի դեսպանին․ պատճառը ԼՂ հարցով բանաձևն է

12:36 04.12.2020

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կներկայացվի մյուս կողմի ուշադրությանը», -հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

̰
Թուրքիայում վերջին 18 տարում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է

12:26 04.12.2020

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել այդ երկրում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Ըստ այդմ՝ նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և ապա վերջինիս իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները», փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Թուրքիայում, եթե 1984-2002թթ․ ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում […]

̰
BACK_TO_TOP