11:59 04.12.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 152 704 դեպք: Ապաքինվել է ևս 2 336 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 126 904: Կորոնավիրուսից մահացել է ևս 38 […]
11:32 04.12.2020
Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի հաղորդմամբ՝ մեկնարկել է Covid-19-ի հետ կապված ազգային փոքրամասնությունների իրազեկման հերթական արշավը, հայտնում է Aliq.ge-ն։ Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի ապարատը ազգային փոքրամասնությունների լեզուներով սկսել է 3 բաղադրիչներից կազմված կարևոր տեղեկատվական արշավ․ դռնեդուռ սկզբունքով բնակչության մեջ կտարածվի շուրջ 100 000 (վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն) գրքույկ, […]
11:15 04.12.2020
Վրաստանի քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի փոխանցմամբ՝ վրացերենին չտիրապետող Վրաստանի քաղաքացիներն այսուհետ տեղաշարժի արգելքի ընթացքում (21:00-05:00) խիստ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց մայրենի լեզվով դիմել տեղաշարժի թույլտվություն ստանալու համար, հայտնում է Ալիք Մեդիան։ «Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի աշխատակազմը որոշում է կայացրել կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար ընդունել երկլեզու […]
10:00 04.12.2020
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են։ ԿԸՀ-ն ամփոփել է տվյալները՝ համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանի 150 մանդատից ստացել է 90-ը: Մնացած 60 ձայները բաշխվել են ընդդիմադիր 8 կուսակցությունների միջև: Այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը գերազանցել է իր իսկ ռեկորդը և կարողացել երրորդ անգամ պահել իշխանությունը՝ հաղթելով մեծամասնական բոլոր շրջաններում և ստանալով ընտրողների […]
23:53 03.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
22:47 03.12.2020
Ադրբեջանը 2020թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական գործակալությունը, վերջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայից զենքի արտահանումը դեպի Ադրբեջան աճել է 600 տոկոսով։ Ադրբեջանը Թուրքիայից ներմուծած զինամթերքն ու ռազմական տեխնիկան ակտիվորեն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Ըստ Yeni […]
22:40 03.12.2020
Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո […]
22:25 03.12.2020
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի թեման չշրջանցեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի շնորհիվ 3 տասնամյակ հետո խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծվել։
21:23 03.12.2020
Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Այս մասին գրում է քրդական «ANF News» լրատվական կայքը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դեռևս նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Դրա պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» […]
19:55 03.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային հումանիտար օրենքի պահանջները կատարելու պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և նրանց մնացորդների վերադարձի հարցում
17:31 03.12.2020
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան են մտել միանգամից ինը կուսակցություններ, ինչը թույլ է տվել ընդդիմությանը ստանալ 60 մանդատ։ «Երկրի այդպիսի նվաճումը պետք է օգտագործվի»,- գտնում է իշխող կուսակցությունը: «Ընդդիմությունը պետք է որոշում կայացնի՝ ելնելով պետության, այլ ոչ թե կուսակցության շահերից»,- նշել է ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ Վրաստանի միջազգային և ռազմավարական բոլոր գործընկերները […]
16:24 03.12.2020
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել Ռուսաստանի 41-ամյա մի քաղաքացու: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերել է 7 կգ հերոին՝ մոտ 2 միլիոն լարի (ավելի քան $ 600 հազար) ընդհանուր արժեքով: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունից: «Առանձնապես խոշոր չափով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել 1979 թ. […]
15:24 03.12.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած առաջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում զոհվել է 2783 զինծառայող: Այս մասին հաղորդվում է ռազմական գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Ավելի քան 100 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած, 1 245 մարդ շարունակում է բուժումը: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ավելի ուշ գերատեսչությունը տեղեկատվություն կհրապարակի զոհված զինծառայողների անունների, ծննդյան ամսաթվի և երթուղիների վերաբերյալ. […]
12:56 03.12.2020
Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել, հայտնում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր 45 և 21 տարեկան թուրքերի՝ Արդեշի շրջանից։ Վերջիններս հայր և որդի են։ Դատարանը նրանց ազատ է արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ չեն լքի Ֆրանսիայի տարածքը։ Դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ […]
12:42 03.12.2020
Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի ծառայության՝ վարձկանները, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել երկրում, նկատվել և հետապնդվել են Արևմտյան Ադրբեջան նահանգում և, ի վերջո, ձերբակալվել են, հայտնում է Iran Press-ը: Գործողության ընթացքում ահաբեկիչներից առգրավվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, կապի սարքավորումներ:
12:29 03.12.2020
Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Քուրթալան շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 08։45-ին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 20 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Դիարբեքիրում, Մարդինում, Բաթմանում և Շըրնաքում։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային կորուստներ չկան։ Երկրաշարժի […]
12:20 03.12.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստից առաջ խոսել է երկրում սահմանված երկամսյա սահմանափակումների ծրագրի մասին: Նրա խոսքով՝ սահմանափակումների ծրագրի հետ միասին, Վրաստանում օրական թեստավորումների քանակը կավելանա և կհասնի մինչև 20 հազարի, ինչը կնպաստի դեպքերի արագ հայտնաբերմանը, փոխանցում է aliq.ge-ն։ «Քաղաքացիները հնարավորություն կունենան պետության հաշվին օրական 20 հազար թեստ կատարել, բացի մասնավոր հատվածից»,- հայտարարել է Գախարիան: […]
10:24 03.12.2020
Բոլոր բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Ավանդաբար դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան և Ավստրալիան։
23:45 02.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
23:29 02.12.2020
Արցախյան 2-րդ պատերազմում ադրբեջանական բանակի կորուստները հասնում են 9-12 հազարի: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը: Լրատվամիջոցը, անդրադառնալով ադրբեջանական կողմի զոհերի թվին, նշել է, որ հարձակվող կողմի կորուստները սովորաբար մի քանի անգամ գերազանցում են պաշտպանվող կողմի կորուստները: Ըստ թերթի՝ այս պարագայում նշանակություն են ունեցել նաև դժվարանցանելի լեռնային ու անտառային տարածքն ու երեք տասնամյակի ընթացքում հայկական […]
22:50 02.12.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. «Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի […]
22:41 02.12.2020
Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը՝ այդպիսով խաթարելով դաշինքի միասնությունը: Այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում նշել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: […]
21:58 02.12.2020
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Բելգիայի հայերի կոմիտեից։ «Նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը […]
21:47 02.12.2020
Հայկական կողմը շարունակում է դիմումներ ներկայացնել Եվրոպական դատարան՝ գերեվարված անձանց պաշտպանության հարցով: Իսկ Ադրբեջանը ձգձգում է գերիների փոխանակման գործընթացը: Թե քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում, հստակ թիվ չի նշվում, սակայն հրապարակված տեսանյութերի միջոցով հաջողվել է նույնականացնել շուրջ վաթսունին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 02.12.2020
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ս.թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր:
20:48 02.12.2020
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին։ Ինչպես հայտնել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Աքարը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի մասին։Հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Մեր փոխնախարարը պաշտոնակցի հետ քննարկել և եզրափակել է հարցի տեխնիկական մանրամասները: Ձեռք է բերվել համաձայնություն: Մեր համատեղ դիտորդական կենտրոնը ստեղծելու […]
16:34 02.12.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: