TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

16:34 02.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Ուկրաինան մտադիր է Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել

16:16 02.12.2020

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Շմիգալ-Էրդողան հանդիպումը կայացել է, Ուկրաինայի վարչապետի Թուրքիա կատարած այցի շրջանակում։ «Կողմերը քննարկել […]

̰
Այսօրվանից, երկու ամսվա ընթացքում, Վրաստանում կգործի ինտենսիվ թեստավորման ծրագիր․ օրական կարվի 20 հազար թեստ

14:29 02.12.2020

«Վրաստանի Միջգերատեսչական համակարգող խորհրդի երկամսյա ծրագրի շրջանակներում, այսօրվանից, երկու ամսվա ընթացքում՝ մինչև փետրվարի 1-ը, ամբողջ երկրի մասշտաբով կիրականացվի ինտենսիվ թեստավորման ծրագիրը»,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքերով՝ դա նշանակում է, որ միայն պետությունն օրական կանի մոտ […]

̰
Վրաստանի քաղաքական ակտիվիստները կգիշերեն խորհրդարանի մոտ մինչև առաջին նիստը

13:29 02.12.2020

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրն է` վրաններում գիշերել են քաղաքացիական ակտիվիստները: Նրանց պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է: Ակտիվիստները հայտարարել են, որ մնալու են տեղում մինչև 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը և թույլ չեն տալու պատգամավորներին մուտք գործել խորհրդարանի շենք:  

̰
Ուկրաինան մտադիր է Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել

11:33 02.12.2020

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Շմիգալ-Էրդողան հանդիպումը կայացել է, Ուկրաինայի վարչապետի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակում։ «Կողմերը քննարկել […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից 39 պացիենտ է մահացել, գրանցվել է վարակման 4 033 նոր դեպք

11:25 02.12.2020

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 342: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 նոր դեպք, ապաքինվել է 4 061 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

09:36 02.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել

23:15 01.12.2020

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքը: «Դեկտեմբերի 1-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան համալիրից ոչ հեռու գտնվող ճանապարհին ռուսական դիվանագիտական առաքելության ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում է տեղի ունեցել: Տրանսպորտային միջոցում գտնվող ռուս դիվանագետները թեթև կոնտուզիա […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են, թե կոնկրետ որտեղ է գործելու հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը

23:02 01.12.2020

Ռուսասատն ու Թուրքիան այսօր համաձայնագիր են կնքել Արցախում հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողության համատեղ ռուս-թւորքական կենտրոնի աշխատանքի սկզբունքների մասին: Հիշեցնենք, որ այդպիսի կենտրոնի ստեղծման մասին երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել նոյեմների 11-ին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա. Կոնաշենկով

21:49 01.12.2020

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ որ տարածքներն են մաքրվել պայթյունավտանգ առարկաներից: «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից իրականացվել է պայթյունավտանգ առարկաների մաքրում Ստեփանակերտի Զորգի փողոցում, Շուշի- Լիսագոր ուղղությամբ էլեկտրալարերի և գազատարի երկայնքով: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ: Հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, […]

̰
Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով

21:33 01.12.2020

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան […]

̰
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում. Կոնաշենկով

21:05 01.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգին և ընդգծել, որ այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում: «Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման […]

̰
ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը

20:57 01.12.2020

Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։ «Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես […]

̰
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

17:06 01.12.2020

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված […]

̰
«ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ցանկալի առաջընթաց չի գրանցվել»․ Մերկել

15:51 01.12.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մասնակցելով տեսակոնֆերանսի ձևաչափով  Եվրախորհրդարանում կայացած հերթական նիստին, անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «ԵՄ-Թուրքիայի հարաբերություններում չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթացը»,- ասել է Մերկելը։ Կանցլերը նշել է, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում է լինելու նաև Թուրքիայի հարցը։

̰
Թբիլիսիի հիվանդանոցը հարձակման է ենթարկվել

15:11 01.12.2020

Թբիլիսիում զինված հանցագործները ներխուժել են հիվանդանոց և գողացել ավելի քան 1000 դոլար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Tbilisi sea hospital կլինիկայի գործադիր տնօրեն Դմիտրի Շավդիի խոսքերով ՝ երկու զինված հանցագործներ ներխուժել են կլինիկա և դրամարկղից գումար հափշտակել։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն չարագործները մի քանի կրակոց են արձակել։ Բուժհաստատության կողոպուտի փաստով իրավապահները քրեական […]

̰
Թուրքական նավի վրա ծովահեններ են հարձակվել Գվինեայում

14:52 01.12.2020

Նոյեմբերի 30-ի գիշերը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի մերձափնյա տարածքում թուրքական նավը ծովահենների զինված հարձակմանն է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Maritime Bulletin» պարբերականը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ թուրքական բեռներ տեղափոխող «Tango Rey» նավը ծովահենների ձեռքում է։ Թեմայի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ Նշվում է, որ «Tango Rey» նավը Կոնակրիի նավահանգիստ էր հասել […]

̰
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային գործունեության վերակենդանացման նախագծին

12:42 01.12.2020

Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային գործունեության վերակենդանացման վերաբերյալ նախագծի ընդհանուր դրույթները, հայտնում է Fars գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ նախագծի ընդհանուր դրույթներին աջակցել է 251 պատգամավոր։ Որոշվել է օրինագիծը քննարկել արագացված կարգով՝ միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո: Ենթադրվում է, որ խորհրդարանը կքննարկի նաև նախագծի առանձին դրույթներ: Բացի այդ, դրա վավերացման համար անհրաժեշտ է Իրանում […]

̰
Վրաստանի քաղաքացիական ակտիվիստները գիշերել են խորհրդարանի մոտ

12:35 01.12.2020

Գիշերը «Հանուն Վրաստանի» քաղաքացիական շարժման ակտիվիստները որպես բողոքի նշան գիշերել են խորհրդարանի շենքի մոտ տեղակայված վրաններում, հայտնում է Aliq Media-ն: Նրանց խոսքով՝ ցրտի ու տեղաշարժի սահմանափակումների պատճառով այս գիշեր մնացել է միայն 18 մարդ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ոչ ոք չի տուգանվել, հաջորդ գիշեր ավելի մեծ թվով ակտիվիստներ կմնան այնտեղ: Ակտիվիստները հայտարարել են, […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 3759-ով, մահացել է 36 պացիենտ

11:40 01.12.2020

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1303: Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3759 նոր դեպք, ապաքինվել է 3 574 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 139 343 դեպք, ապաքինվել է 117 560 մարդ:

̰
Իրանը հայտնում է Ֆահրիզադեի սպանության նպատակով երեք երկրի դավադրության մասին

08:29 01.12.2020

Իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կատարվել է Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դավադրության արդյունքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը։ «Պոմպեոյի հրատապ այցերը տարածաշրջան, եռակողմ հանդիպումը Սաուդյան Արաբիայում և Նեթանյահուի հայտարարությունները․․․ այդ ամենը խոսում է դավադրության մասին, որը, ցավոք, հանգեցրել է նոյեմբերի 27-ին ահաբեկչական գործողության և […]

̰
Համավարակի պատճառով հնարավոր է Թուրքիայում արգելվի փողոց դուրս գալը

22:28 30.11.2020

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի նախագահական պալատում տեղի կունենա կառավարության նիստ, որի գլխավոր թեման կորոնավիրուսի դեմ պայքարը։ Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը։ Կառավարության նիստին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ներկայացնելու է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին զարգացումները։ Նիստի ընթացքում կորոշվի՝ ինչպիսի նոր միջոցներ  ձեռնարկել համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև կրթության, […]

̰
Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

21:07 30.11.2020

Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Զորավարժությունները մեկնարկում են 2020-ի նոյեմբերի 30-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 6-ը։ Զորավարժությունները, որոնք անցկացվում են 2017-ից, պաշտպանության և անվտանգության ոլորտում Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև եռակողմ համագործակցության մաս են կազմում: Այս […]

̰
Ադրբեջանի օգտին վրացական տարածքների փոխանցման գործով վրացի քարտեզագետների գործի քննությունն ընթանում է բողոքի ակցիայի ֆոնին

17:35 30.11.2020

Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Վրաստանի և Ադրբեջանի պետական ​​սահմանի քարտեզագրողների՝ սահմանազատման պետական ​​հանձնաժողովի 2 աշխատակիցների խափանման միջոցը փոխելու մասին գործը: Հանձնաժողովի անդամներ Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչևան մեղադրվում են երկրի տարածքային ամբողջականության խախտմանը նպաստելու մեջ: Շենքի մոտ ընթանում է քարտեզագրողներիի ազատությունը պահանջող ընդդիմադիրների բողոքի ակցիան: Մելաշվիլիի փաստաբանը դատարանին հայտնել է, որ […]

̰
Իրանն ասում է, որ իրենք պարզել են գիտնականի սպանության կազմակերպչին

15:57 30.11.2020

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, մատնանշելով իսրայելական «Մոսադի» հետախուզական ծառայության դերը, ասել է, որ Թեհրանը կարողացել է պարզել, թե ով է կազմակերպել միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: «Դա բարդ գործողություն էր, ոչ ոք տեղում չէր (մահափորձի): Միևնույն ժամանակ, մենք գիտենք, թե ով է դա պլանավորել, գիտենք նրա անցյալը»,- ասել է Շամխանին՝ ըստ […]

̰
ՆԱՏՕ-ն պատրաստում է անդամակցության գործողությունների ծրագիր Վրաստանի համար. ԶԼՄ-ներ

14:20 30.11.2020

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեխնիկական մակարդակով պայմանավորվել են, որ Վրաստանը հիմքեր ունի ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամության ռազմավարական ծրագիր, հաղորդում են լրատվամիջոցները: Հյուսիսատլանտյան դաշինքը լրջորեն ուսումնասիրում է Վրաստանին Անդամակցության գործողությունների ծրագրի իրականացմանը հրավիրելու հնարավորությունը: Այս մասին նշված է «Европейская правда» հրատարակության «Քայլ դեպի ՆԱՏՕ-ն առանց Ուկրաինայի» հոդվածում: «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեխնիկական մակարդակում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը հիմքեր […]

̰
Քսան տարի շարունակ թշնամին փորձում էր վերացնել նրան․ Ալի Շամհանին՝ Ֆահրիզադեին սպանելու մասին

14:13 30.11.2020

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին ասել է, որ իրանական հատուկ ծառայությունները չեն բացառել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի վրա օտարերկրյա հարձակման հավանականությունը, դա լուրջ են ընդունել, հաղորդում է ТАСС-ը: «Քսան տարի շարունակ թշնամին փորձում էր վերացնել նրան, բայց մինչ այժմ նրան դա չէր հաջողվում: Եվ այս անգամ երկրի հետախուզական համակարգը կանխատեսում էր նրա […]

̰
Մոսկվան ու Սուխումը հայտարարել են միասնական սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման մասին

12:46 30.11.2020

ՌԴ-ն և Աբխազիան հաստատել են միասնական սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման համատեղ ծրագիրը, որը նախատեսում է Աբխազիայի օրենսդրության ներդաշնակեցում Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հետ: Ծրագրի մասին, որը հիմնված է «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին» 2014 թ. համաձայնագրի վրա, առաջին անգամ հայտարարվել է նոյեմբերի 23-ին՝ Սոչիում Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ «Ծրագրի նպատակն […]

̰
Իրանցի գիտնական Ֆահրիզադեի սպանությունն անպատիժ չի մնա․ Իրանի պաշտպանության նախարար

12:23 30.11.2020

Զինված անձինք հարձակվել էին Ֆահրիզադեի մեքենայի վրա:

̰
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3216 նոր դեպք, 37 մահ

12:12 30.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 216 նոր դեպք: Այս մասին հայտնում է Stopcov.ge կայքը։ Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 937 պացիենտ, ևս 37-ը՝ մահացել։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 135 584 դեպք, ապաքինվել է 113 986 պացիենտ, մահացել՝ 1 267-ը։ Կարանտինային տարածքում գտնվում է 2 104 մարդ, ինքնամեկուսացման մեջ է 52 822 […]

̰
BACK_TO_TOP