TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

20:34 24.11.2020

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Ինչպես փոխանցում է Ermenihаber-ը, Թուրքիայի արտարժույթի շուկայում  1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական հակառեկորդը կազմել էր […]

̰
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

16:34 24.11.2020

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու համար ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը: […]

̰
Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ

12:55 24.11.2020

Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ, Reuters գործակալությանն ասել է թուրքական աղբյուրը: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են տարածաշրջանում ստեղծել համատեղ կենտրոն՝  հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ պետք է համաձայնության գան դիտարկման մեխանիզմի պարամետրերի շուրջ, բայց Թուրքիան՝ Ադրբեջանի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք, 39 մահ

12:22 24.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 045 պացիենտ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 111 818 դեպք, ապաքինվել է 92 215 պացիենտ, մահացել՝ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

23:55 23.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: […]

̰
Անհապաղ պետք է անհետաձգելի կոշտ միջոցներ ձեռնարկվեն Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կայունացնելու համար. Գիորգի Պխակաձե

22:53 23.11.2020

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդական Գիորգի Փխակաձեն հայտարարել է, որ անհապաղ անհրաժեշտ են խիստ միջոցառումներ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կայունացնելու համար: «Ես կարծում էի, որ մենք հատել ենք կարմիր գիծը, բայց ամեն շաբաթ մենք նոր կարմիր գիծ ենք գծում: Ես նույնպես չէի հավատում, որ մենք դրան կհասնենք: Համաճարակաբանական տեսանկյունից թվերը կորցրել […]

̰
ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել

21:26 23.11.2020

ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանվել է Աղդամի շրջանը, որը երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն, փոխանցվել է Ադրբեջանին։

̰
ԼՂ-ում ականի պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահ և ԱՀ ԱԻՊԾ-ի աշխատակիցներ են վիրավորվել

19:44 23.11.2020

Բացի այդ, պայթյունի հետևանքով մահացել է 1 ադրբեջանցի զինծառայող։

̰
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի 100-ից ավելի մասնագետները և հատուկ տեխնիկան ԼՂ-ում են․ Կոնաշենկով

18:10 23.11.2020

ԼՂ-ում գտնվող հատուկ տեխնիկայի շարքում են Ուրան-6 ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբետատեխնիկական համալիրները։

̰
Ռուս խաղաղապահները օգնում են տեղի իշխանություններին ճանապարհների մաքրման գործում․ Կոնաշենկով

17:57 23.11.2020

Բնակիչների և տեղի վարչակազմերի դիմումով ռուս խաղաղապահները հատուկ ավտոմեքենաներով խմելու ջուր են հասցրել Ասկերանի շրջանի 3 բնակավայր, որտեղ խափանված է ջրամատակարարումը։

̰
1 օրվա ընթացքում ԼՂ է վերադարձել 2334 փախստական․ Կոնաշենկով

17:49 23.11.2020

Նա նաև հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ։

̰
«Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան». ամերիկացի լրագրող

15:59 23.11.2020

Արցախում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Հնարավոր է, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Գրոհայինները մշտական հսկողության տակ են։ Նրանց մեծ մասը […]

̰
Իրաքում ձերբակալվել է ԻՊ հիմնական համակարգողներից մեկը

15:41 23.11.2020

Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադի միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր համակարգողներից մեկին, հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլի հայտարարությունը: Հայտարարության համաձայն՝ Աբու Նաբա կեղծանվամբ հայտնի ահաբեկիչը ժամանել է Բաղդադ՝ մայրաքաղաքի արվարձաններում ԻՊ զինյալների հետ կազմակերպչական հանդիպում անցկացնելու համար: Օդանավակայանում նրան բերման են ենթարկել Իրաքի հակաահաբեկչական գրասենյակի աշխատակիցները, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

15:20 23.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: […]

̰
«Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի». Ֆրանսիայի արտգործնախարար

14:25 23.11.2020

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մենք շատ հակասություններ ունենք Թուրքիայի հետ։ Էրդողանի վերջին 2-3 օրերի միայն հաշտարար հայտարարությունները բավական չեն, մեզ պետք են իրական քայլեր»,- ասել է Դրիանը՝ հավելելով, որ կան մի շարք պարզ […]

̰
ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառել․ Զեյնալյանը 17 գերու անուն է հրապարակել

13:49 23.11.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, […]

̰
Պաշտպանվեք ընտանիքի անդամներից ու պաշտպանեք նրանց ձեզանից․ կոչ վրացական հանրությանը

12:58 23.11.2020

«Զգուշացնում եմ ձեզ, հետաձգե՛ք ցանկացած մարդաշատ հավաք, ոչ մի քաղաքական հավակնություն համարժեք չէ ազգի ֆիզիկական փրկության խնդրին: Եվս հազար անգամ կզգուշացնեի ու կաղերսեի, սակայն շատ կարճ ժամանակ անց այդ աղերսանքը գին չի ունենա»,-հայտարարել է Վրաստանի Բոճորիշվիլիի կլինիկայի գլխավոր տնօրեն Դավիթ Գադելիանիին։ Բժիշկը նկարագրել է համաճարակի հետևանքով երկրի բուժհիմնարկներում ստեղծված անելանելի իրավիճակը, երբ հիվանդասենյակներում  նորմերի խախտմամբ […]

̰
Թուրքիան մտադիր է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստել իր քաղաքացիներին

12:49 23.11.2020

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են անվճար պատվաստել երկրի քաղաքացիներին կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Hürriyet թերթը: Նախարարի խոսքով ՝ չինական պատվաստանյութեր արտադրող «Sinovac»-ի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, բոլոր իրավական բաղադրիչները քննարկվել են, և ստորագրվել է համաձայնագիր: «Պատվաստանյութի առնվազն 10 միլիոն դեղաչափ արդեն ուղարկվել է՝ պատվաստումները սկսելու […]

̰
Ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու տարածաշրջան. ամերիկացի լրագրող

12:45 23.11.2020

ԼՂ-ում կռվելու համար Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանները դեռ գտնվում են Ադրբեջանում։ Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր Twitter-ում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը. վերջինս արցախյան պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու գործընթացը։ Նա նշել է, որ վարձկաններն […]

̰
Թուրքիան ԼՂ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia

12:26 23.11.2020

Մասնավոր աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի շրջան՝ բնակություն հաստատելու այն տարածքներում, որտեղից հայկական ուժերը դուրս են բերվել։ Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավարության ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին Sky News Arabia- ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է […]

̰
Լարսը փակ է միայն կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

12:17 23.11.2020

Ձյան և մերկասառույցի պատճառով Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհը դեպի Ռուսաստանի սահման բաց է տրանսպորտի այլ տեսակների համար։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով՝ հակաձնահյուսային թունելներով: Ռեժիմի պահպանությունը վերահսկում է Պարեկային ոստիկանությունը։

̰
Դեսպան Թումանյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված վիճակն ու ընթացիկ զարգացումները

12:02 23.11.2020

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, 36 մահ

11:27 23.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 531 պացիենտ, ևս 36-ը՝ մահացել։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 108 690 դեպք, ապաքինվել է 89 170 պացիենտ, մահացել՝ 1 012-ը։  

̰
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Նունեսի նամակը պետքարտուղարությանը՝ արգելափակելու զենքի վաճառքը Թուրքիային

11:21 23.11.2020

Նամակում Նունեսը նշել է, որ կան անհերքելի փաստեր, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ օգտագործվող թուրքական Բայրաքթար դրոններում եղել են ամերիկյան արտադրության բաղադրիչներ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

23:37 22.11.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Պուտինը պատմել է, թե ինչպես է կազմվել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը

15:09 22.11.2020

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր և ստանձնել է կողմերի խաղաղ բաժանման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դեր, և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտականությունները։ Ինչն էլ հիմա անում ենք», – հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Նա […]

̰
Վրաստանում վերջին մեկ օրում ավելի քան 4000 մարդ վարակվել է կորոնավիրուսով

13:05 22.11.2020

Նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 048 նոր դեպք: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 104 732 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 856 մարդ, մահացել՝ 49 մարդ։

̰
Ֆրանսիայի Օ-Դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի բանաձևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և ԼՂ-ի բնակչության ինքնորոշման մասին

12:32 22.11.2020

Ֆրանսիայի Օ-Դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի բանաձևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և ԼՂ-ի բնակչության ինքնորոշման մասին․ «Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն, հանդիսանում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնը Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը, […]

̰
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Ռեզա Արդաքանիանին անդրադարձել են գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը

12:05 22.11.2020

Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ եղավ գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 […]

̰
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները

10:30 22.11.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` 17 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» թեկնածուները: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս պահի դրությամբ ԿԸՀ-ը հաշվել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները և հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները: Մեծամասնական ընտրատարածքների համաձայն՝ ԿԸՀ-ի նախնական տվյալները հետևյալն են. №1 – Մթածմինդա, Կրծանիսի – Բեքա Օդիշարիա (Վրացական երազանք) 91,57% և Շալվա […]

̰
BACK_TO_TOP