10:31 30.11.2020
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունած որոշման և հանձնարարականի համաձայն, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՆԳՆ ծառայությունների գործակալությունն այսօրվանից ժամանակավորապես կդադարեցնի որոշակի ծառայությունների մատուցումը և կանցնի աշխատանքի այլ ռեժիմի: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ ՆԳՆ-ն տեղեկությամբ, նոր կանոնակարգի համաձայն, քաղաքացիները ժամանակավորապես չեն կարողանա մասնակցել տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու տեսական և գործնական քննությանը, բացառությամբ […]
22:59 29.11.2020
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գլխավորում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն, սիրավեպ է սկսել ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար և «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոյի հետ: Այս մասին հայտնում է «Страна.иа» կայքը։ Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղյակ է այդ հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինա է վերադարձել […]
18:23 29.11.2020
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 426 նոր դեպք: Վարակի առաջին դեպքից մինչ օրս երկրում COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 368 է: Անցած օրվա ընթացքում վերականգնվել է 3 721 մարդ, մինչդեռ, ընդհանուր առմամբ, վերականգնվածների թիվն աճել է՝ հասնելով 110 049-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից 35 նոր մահ […]
17:01 29.11.2020
Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի խորհրդարանական ընտրւթյունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,22%-ը։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում. Ուժը միասնության մեջ է» խմբակցությունը՝ 27,18% ձայն։ Բացի այդ՝ 1%-անոց շեմը հաղթահարել է ևս 7 կուսակցություն։ Տեղեկացնում է Aliq.ge-ն։ 2-րդ փուլ էր նշանակված 17 ընտրատարածքում. ընդդիմությունը, […]
14:48 29.11.2020
Իրանի խորհրդարանի անդամները քվեարկել են երկրի միջուկային գործունեության վերականգնման մասին օրինագծի քննարկումը արագացնելու օգտին, հետևում է երկրի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից: Նիստը տեղի է ունեցել միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի՝ նոյեմբերի 27-ին մայրաքաղաքի մերձակայքում սպանության ֆոնին: Իրանցի պատգամավոր Նեզամ ալ-Դին Մուսավին, իր հերթին, Twitter- ում հայտնել է, որ օրինագծի հաստատումը, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ին ընդլայնված մուտքի […]
17:43 28.11.2020
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի շրջանում հակատանկային արկի պայթյունի հետևանքով 4 մարդու մահվան մասին:Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։ « Նոյեմբերի 28-ին 15անց 20-ին Ադրբեջանի քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամ օղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամ օղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրին օղլուն և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրը զոհվել են Ֆիզուլիի շրջանում : Նախնական վարկածով նրանց Toyota […]
16:24 28.11.2020
Երեկ Թեհրանում սպանվել է իրանցի նշանավոր գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որը համարվում է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր պատասխանատուն։ Սպանությանը հաջորդած զարգացումներին հետևել է Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:48 28.11.2020
ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ դեկտեմբերի մեկին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Առցանց հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Հանդիպման օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները: […]
13:49 28.11.2020
Սևծովյան տարածաշրջանում ցորենի գնի բարձրացման պատճառով ստեղծվել են առաջին կարգի ալյուրի և, համապատասխանաբար, հացի գնի բարձրացման նախադրյալներ: Վրաստանի «Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան» գների անխուսափելի աճը բացատրել է համաշխարհային շուկայում հացահատիկի պահանջարկի մեծացմամբ, ինչպես նաև վրացական ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմամբ: Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի ալյուրի գները, որպեսզի երկրում հացը չթանկանա: Այս մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի […]
12:51 28.11.2020
Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կարող է լինել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու և Իսլամական Հանրապետությանը միջուկային ծրագրի կատարման վերադաձնելու փորձ: Այս մասին հաղորդում է Axios պորտալը: Թրամփի վարչակազմը չի էլ թաքցնում, որ ձգտում է առավելագույնս բարդացնել Ջո Բայդենի համար Իրանին միջուկային գործարքին վերադարձնելու […]
12:27 28.11.2020
Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ սահմանափակող միջոցառումների ընդլայնման արդյունքում կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը կկասեցվի: «Նախ և առաջ մենք ակնկալում ենք իրավիճակի կայունացում: Դեկտեմբերի երկրորդ կեսին մենք չենք ունենա կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ։ Մենք առաջիկա օրերին չենք ակնկալում կտրուկ անկում: Առաջին արդյունքները պետք է ի հայտ գան երկու շաբաթվա ընթացքում», – […]
11:18 28.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 127 942 դեպք: Ապաքինվել է ևս 4 058 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 106 328: Կորոնավիրուսից մահացել է ևս […]
10:51 28.11.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի հայտնի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ և հայտարարել, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնի երկրի ատոմային ոլորտի զարգացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ռոհանիի խոսքով՝ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս թշնամիների հուսահատությունն ու նրանց ատելության խորությունը։ «Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր նվաճումները»,-հայտարարել է Ռոհանին ելույթի ընթացքում, որը […]
09:59 28.11.2020
Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակից ելնելով՝ կառավարությունը նոյեմբերի 26-ին ներկայացրեց միջոցառումների նոր փաթեթ, որոնք երկրի տարածքում կգործեն այսօրվանից՝ նոյեմբերի 28-ից, հայտնում է Aliq.ge-ն։ Այդ սահմանափակումները վերաբերում են քաղաքացիների տեղաշարժին, նախատեսվում է տարբեր առևտրի կենտրոնների, մշակութային, սպորտային միջոցառումների, մարզադահլիճների և լողավազանների, ինչպես նաև սննդի կետերի աշխատանքի արգելք: Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները […]
09:51 28.11.2020
Վրաստանում մոտ 5000 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով: Այդ մասին լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: «Կրոոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թվում վարակված բուժանձնակազմի թիվը կազմում է 4500-5000: Ցավոք, ամենից հաճախ բժշկական անձնակազմը վարակվում է տնային պայմաններում: Նախատեսված է այս ամենի խորը ուսումնասիրություն: Համաճարակի ողջ ժամանակահատվածում բժշկական հաստատություններում բուժաշխատողների վարակման 100 հազար դեպք է հաստատվել», – […]
09:17 28.11.2020
Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին նախազգուշացում է արել արկածախնդրությունների հետ կապված․ երկիրն իրեն ցանկացած անհրաժեշտ քայլի իրավունք է վերապահում՝ իր ժողովրդի և շահերի պաշտպանության համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում, որն իրանցի հայտնի ֆիզիկոսի սպանությունից հետո հասցեագրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Այս մասին հայտնում է RIA […]
09:01 28.11.2020
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Հոսեյն Դեհղանը խոստացել է, որ Թեհրանը պատասխան կտա երկրի ՊՆ Հետազոտությունների և ինովացիաների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության համար։ «Մենք կայծակի նման կհարվածենք սպանողներին»,-խորհրդականի խոսքերն է փոխանցում Mehr գործակալությունը։ Ֆահրիզադեն մահացու վիրավորվել է ահաբեկիչների հետ նրա անվտանգության ծառայության աշխատակիցների բախման ընթացքում։
08:31 28.11.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարուկ Խանը, մեկնաբանելով իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային էսկալացիային։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Իրանի ՊՆ տվյալներով՝ Ֆահրիզադեն մահացու վիրավորվել է ահաբեկիչների հետ նրա անվտանգության ծառայության աշխատակիցների բախման ընթացքում։ Դեպքի վայրում պայթյուն է որոտացել, որից հետո գիտնականի մեքենայի վրա […]
00:32 28.11.2020
Իրանի բանակի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին հայտարարել է իրանցի գիտնականի սպանությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին, հաղորդում է ISNA գործակալությունը: «Ամերիկայի, սիոնիստական ռեժիմի հանցավոր ձեռքը հստակ տեսանելի է»,- ISNA գործակալությունը մեջբերում է հրամանատարի խոսքը, որը հայտարարել է գիտնականի մահվան համար վրեժխնդիր լինելու մտադրության մասին։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վճռականորեն դատապարտել է Ֆահրիզադեի սպանությունը և հայտարարել, որ գիտնականի […]
22:50 27.11.2020
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգում երկու երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են ահաբեկիչների կողմից ականի պայթյունի հետևանքով, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը: Տեղի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ականը պայթել է Ռաքքայի հյուսիսում գտնվող Աբու Սիրրա ավանի մերձակայքում, այն ժամանակ այնտեղ մի քանի երեխա է եղել: Սիրիայում նման միջադեպերը հազվադեպ չեն. ահաբեկիչները, լքելով սիրիական բանակի […]
20:45 27.11.2020
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելն առնչություն ունի երկրի ՊՆ առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը: «Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատությունը պատերազմի հրահրման մեջ»,- գրել է Զարիֆը Twitter-ում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ մասնավորապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի […]
20:19 27.11.2020
Իրանում սպանել են երկրի ՊՆ-ին առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեին։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ISNA գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Թեհրան նահանգում միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մասին: Fars գործակալության տվյալներով ՝ Աբսարդ քաղաքում փողոցներից մեկում պայթյուն է որոտացել, կրակոցներ են հնչել։ «Այսօր […]
20:11 27.11.2020
Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձև է ընդունել՝ Եվրամիության (ԵՄ) անդամ-երկրներին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Միջերկրականում իր վարքագծի համար: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Եվրախորհրդարանի պատմագավորները ԵՄ-ի կոչ են արել միասնական դիրքորոշում որդեգրել Թուրքիա անօրինական գործողությունների հանդեպ: Միջազգային այլ աղբյուրների տեղեկություններով’ շեշտվել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները «կարմիր գծի են հասել» Անկարայի՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, […]
16:23 27.11.2020
Կողոպտել են «Սաքարթվելոս բանկի» Դիղմիս մասիվի մասնաճյուղը: Զինված տղամարդը ներխուժել է Թբիլիսիում գտնվող Վրաստանի բանկի էքսպրես մասնաճյուղը, կողոպտել այն և անհետացել, այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Ականատեսներից մեկը պատմել է, որ դիմակավորված զինված տղամարդը ներխուժել է շենք՝ սպառնալով գումար պահանջել գանձապահից: Ստանալով գումարը՝ տղամարդը անմիջապես փախել է: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 179-րդ […]
15:30 27.11.2020
Այսօր 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը եղել է շուրջ 441 հազար բնակչությամբ Մալաթիա քաղաքից 30 կմ հարավ-արևելք: Օջախը 5 կմ խորության վրա է: Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
13:25 27.11.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում: «Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն […]
12:32 27.11.2020
Եվրախորհրդարանականները հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, բանաձև են ընդունել, որով ԵՄ անդամ երկրներին կոչ են անում կոշտ սահմանափակող միջոցներ ներդնել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա վարքագծի պատճառով։ «Եվրապատգամավորները Եվրախորհրդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների նկատմամբ և ի պատասխան խիստ պատժամիջոցներ կիրառել», – ասվում է փաստաթղթում, որին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3 պատգամավոր: […]
12:29 27.11.2020
Վրաստանում COVID-19 վարակի օրական ցուցանիշը մոտենում է կրիտիկական նշաձողի։ Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 4 780-ով, մահացել է 37 մարդ: StopCov պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է վարակի 123 470 դեպք: Միևնույն ժամանակ աճում է կորոնավիրուսից բուժված մարդկանց թիվը: Վերջին 24 ժամվա […]
23:05 26.11.2020
Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական մամուլը, նշելով, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նեթանյահուն և Մոհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի […]
22:52 26.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]