TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան

23:05 26.11.2020

Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական մամուլը, նշելով, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նեթանյահուն և Մոհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի […]

̰
Ճամբարակում ձյուն է տեղում, իսկ Գորիսում՝ ձնախառն անձրև

22:52 26.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]

̰
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագրվել

22:42 26.11.2020

Նախօրեին Թուրքիայի տարածքում կորոնավիրուսի ավելի քան 28 հազար դեպք է արձանագրվել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների 168 մարդ մահացել է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հուլիսից սկսած առաջին անգամ Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան հրապարակել է նաև ասիմպտոմ վարակիրների վիճակագրությունը։ Ընդդիմադիր շրջանակներն ավելի վաղ պնդում էին, […]

̰
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով

22:18 26.11.2020

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զախարի Գրոսսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով, որով կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: «Նրա հետ (դեսպանի-խմբ․) հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան: Հիշեցնենք, որ երեկ՝նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Այն […]

̰
Երևանից Ստեփանակերտ է ժամանել ռուս փրկարարների լրացուցիչ խումբը

21:21 26.11.2020

Գերատեսչության մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են ռուսական հումանիտար բեռների առաքումը բնակավայրեր․ Կոնաշենկով

19:52 26.11.2020

ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինները որոնումը և փոխանակումը։

̰
Ստեփանակերտի 2 դպրոցում դեկտեմբերի 1-ից կվերսկսվի ուսումնական գործընթացը․ Կոնաշենկով

19:35 26.11.2020

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել են։

̰
«Ավարտվել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 832 կմ հատվածը». Թուրքիայի ՆԳ նախարար

15:56 26.11.2020

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի աշխատանքները մեկնարկել էին 2015թ․։ Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 837 կմ երկարություն: Անվտանգության պատը […]

̰
Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորաները

15:04 26.11.2020

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ. Արգելվում է մարդկանց տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին` դեկտեմբերի 31-ին և Սուրբ ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին, Արգելվում է ուղևորափոխադրումը հանրային, այդ թվում՝ միջքաղաքային տրանսպորտով: Մեքենաների դեպքում (ներառյալ՝ տաքսիները) սահմանափակումներ […]

̰
Պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել

14:50 26.11.2020

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր […]

̰
90%-ի դեպքում մրսածությունը՝ կորոնավիրուս է. Իմնաձե

14:46 26.11.2020

Վրաստանում գործնականում սեզոնային գրիպի դեպքեր չեն գրանցվել, ուստի մրսածության գրեթե ցանկացած դրսևորում կարող է լինել կորոնավիրուսի ախտանիշ: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: «Դեռ սեզոնային գրիպ չկա: Այն, ինչ շրջանառվում է այսօր, 90%-ի դեպքում կորոնավիրուս է: Շատ քիչ էին սովորական գրիպի դեպքերը: Մենք գրանցեցինք […]

̰
Իրանում կորոնավիրուսային իրավիճակը լուրջ է

14:37 26.11.2020

«Կորոնավիրուսով հիվանդացության աճն Իրանում կարող է պայմանավորված լինել բնակչության «սոցիալական հոգնածությամբ»,- հաղորդել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: «Հնարավոր է հիվանդացության և մահացության աճը պայմանավորված է վերջին շրջանում բժշկական ցուցումների նկատմամբ անուշադրությամբ, սոցիալական հոգնածությամբ, հիմնականում փակ տարածքներում գտնվելու հանգամանքով և ցուրտ եղանակով»,- ասել է նա: Բացի դրանից՝ նկատել է, որ կան որոշակի մենթալիտետային […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

13:59 26.11.2020

Ադրբեջանի խորհրդարանը առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար: Միլի մեջլիսը բողոք է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը կշարունակի համախմբվել նախագահ […]

̰
Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կա 2 զոհ

11:53 26.11.2020

Թբիլիսիի Խորավա փողոցում բռնկված հրդեհը երկու մարդու կյանք է խլել։ Այս մասին Sputnik-Georgia-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 7 հրշեջ-փրկարարական ջոկատ: Այրվել է եռահարկ բնակելի շենքի երկրորդ հարկը: Այրված բնակարանում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են երկու մարդու մարմին: Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում։  

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք, 39 մահ

11:45 26.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 118 690 դեպք: Ապաքինվել է ևս 3 200 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 98 781: Կորոնավիրուսից մահացել է ևս 39 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը […]

̰
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկարաշարժ է գրանցվել

09:56 26.11.2020

Նոյեմբերի 26-ին՝տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

23:53 25.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի […]

̰
Յոյսի ու ոգեւորութեան ճառագայթ մըն է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը․ Արամ Ա

22:16 25.11.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հետեւեցայ Ֆրանսայի Ծերակոյտէն ներս Արցախի Հանրապետութեան ճանաչման գծով արտասանուած խօսքերուն ու ապա՝ միաձայնութեամբ որդեգրուած բանաձեւին։ Հազա՜ր պատիւ Ֆրանսային, ժողովուրդին կամքը ներկայացնող Ծերակոյտին։ Կը յուսամ ու կը մաղթեմ, որ այլ երկիրներ եւս հետեւին Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին։ Ցաւի ու տխրութեան ամպերով կուտակուած հայ […]

̰
Իրանից Հայաստան է տեղափոխվել եղջերուների երրորդ խմբաքանակը

15:57 25.11.2020

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը։ Այս մասին տեղեկացրին ՇՄ նախարարությունից։ ✅Ծրագրով նախատեսված, 2018-2020 թվականների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․ ? 1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու), ? 2. 2019 թվականի փետրվարին […]

̰
Ձեռք են բերվել ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով

14:08 25.11.2020

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից […]

̰
Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Արցախի թեմայով

14:03 25.11.2020

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արտգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել էլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում: Փայլանը նշել է՝ ինքը մի երազանք ունի, որ մի օր Թուրքիան ինչպես Ադրբեջանին է անվանում եղբայրական պետություն, նույն կերպ էլ Հայաստանին անվանի: Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը Նախարար […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք

11:41 25.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 114 889 դեպք: Ապաքինվել է ևս 3 366 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 95 581: Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 085: Կարանտինային ռեժիմում […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն օրական հասնում է 10 հազարի. համաճարակաբան

11:28 25.11.2020

Վրացի համաճարակաբան Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շատ ավելին է, քան պաշտոնական տվյալներն են։ Իրական թիվն օրական հասնում է 10 հազարի: «Ըստ մեր հաշվարկների, այժմ օրական գրանցվում է մինչև 10 հազար վարակակիր, ոչ պակաս»: Դա այն է, ինչ իրականում տեղի է ունենում. նրանք ախտանիշներ չունեցող մարդիկ են, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է […]

̰
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է միայն բեռնատարների համար

10:50 25.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ […]

̰
2020 թվականին Իվանիշվիլին հարստացել է ավելի քան 100 միլիոն դոլարով

10:28 25.11.2020

Վրաստանի նախկին վարչապետ,«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին այս տարի կարողությունն ավելացրել է 100 միլիոն դոլարով։ Այս մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային նոր աղյուսակը։ Վրաստանի ամենահարուստ մարդն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է 430-րդ տեղը: Այս պահին հրատարակությունը Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատում է 5,57 միլիարդ դոլար: Մեկ տարի առաջ ՝ 2019 թվականի նոյեմբերի 24-ին, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

23:48 24.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի […]

̰
Թուրքական զորախմբի գործառույթների մասին. մանրամասնում է Արտյոմ Երկանյանը

22:52 24.11.2020

Թուրքիայի քաղաքական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե վճռական են Արցախի տարածքում թուրքական ռազմական ներկայությունը ապահովելու հարցում: Այսօր Անկարայում այդ հարցի շուրջ կրկին հայտարարություններ են հնչել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Կոնաշենկովը՝ համատեղ խմբերի մասին

22:32 24.11.2020

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը։ «Այս խնդրի կատարման համար ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ ստեղծվել են համատեղ խմբեր, որոնք կազմված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, Ադրբեջանի զինված ուժերից, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներից և Կարմիր […]

̰
Ինչո՞ւ են դժգոհ ու չբավարարված պատերազմի բոլոր կողմերը

22:14 24.11.2020

Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ ստեղծված իրավիճակով, իսկ  ներքին քաղաքական կյանքում հետպատերազմական ցնցումները հաղթահարելը բարդ է լինելու, ամեն դեպքում, պառակտումը չի նպաստի երկրի զարգացման հետագա ծրագրերին՝ ինչ  լուծումներ  են տեսնում քաղաքագետները ներքին և արտաքին կյանքի լրջագույն մարտահրավերների լուծման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր հայտնաբերվել և վնասազերծվել է 5 պայթյունավտանգ առարկա. Կոնաշենկով

21:27 24.11.2020

ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ «Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին օգնում են խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական ականազերծման կենտրոնը […]

̰
BACK_TO_TOP