11:17 20.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 768 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 96 860 դեպք: Ապաքինվել է ևս 4 055 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 77 932: Կորոնավիրուսից մահացել է ևս 41 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 894: Կարանտինայի ռեժիմում է […]
21:47 19.11.2020
Տեղեկացնում ենք, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
21:30 19.11.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին․ Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային […]
21:21 19.11.2020
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային։ Մաասը հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ անդամ երկրների հերթական գագաթնաժողովին։ «Եթե Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակի սադրիչ գործողությունները, ապա կսպասեմ ԵՄ-ի դեկտեմբերյան նիստին պատժամիջոցների քննարկմանը»,-Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է նա։ Նշենք, որ Թուրքիան, անտեսելով ԵՄ-ի, Հունաստանի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, շարունակում է […]
18:36 19.11.2020
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական […]
15:33 19.11.2020
Վրաստանում միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքում: Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված՝ Վրաստանը փակել էր իր սահմանները օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել օդային երթևեկությունը բոլոր ուղղություններով: «Միջազգային կանոնավոր օդային երթևեկության իրականացման սահմանափակումները երկարացվել են և ուժի մեջ կլինեն մինչև […]
14:04 19.11.2020
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ երկրի 17 մեծամասնական շրջանում շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ 30 մեծամասնական շրջաններից 13-ում հենց առաջին փուլում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները, այդ թվում՝ Ախալքալաք-Նինոծմինդայի շրջանում առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը: Մեծամասնական շրջանների երկրորդ փուլ են անցել հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և […]
13:15 19.11.2020
Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերածվել է «առավելագույն ձախողման», ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյից եկող հիասթափությունը հասկանալի է: Նրա «առավելագույն ճնշման քաղաքականությունը հասել է առավելագույն ձախողման»,- Twitter-ում գրել է Խաթիբզադեն: Պետդեպարտամենտի ղեկավարը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ ամերիկյան կառավարությունը՝ նախագահ […]
12:51 19.11.2020
Ռուս խաղաղապահները կազմակերպել են ադրբեջանական բանակի առաջին շարասյան ուղեկցությունը Շուշիից դեպի Կարմիր շուկա գյուղ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ադրբեջանի զինված ուժերի շարասյունը բաղկացած է եղել երեք «Կամազ»-ից՝ անձնակազմով: Խաղաղապահների տվյալներով՝ շարասյունը եղել է առանց զենքի: Ուղեկցությունն իրականացվել է երկու «Վագր» զրահամեքենաներով:
12:21 19.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 93 092 է: Այս մասին գրում է stopcov.ge կայքը: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 73 877 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ […]
12:17 19.11.2020
Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում քննարկման է դրվել օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը ներկայացվել է Ձախակողմյան կուսակցության, իսկ մյուսը` Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Գերմանիայում […]
08:31 19.11.2020
Եղանակային վատ պայմանների պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հյուսիսօսական գլխավոր վարչությանը։ «Ժամը 23։00-ից, պայմանավորված Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության հետ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության խորհրդատվությունը, Վլադիկավկազ-Լարս ճանապարհահատվածով արգելվել է երթևեկությունը բոլոր […]
23:36 18.11.2020
Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերն ընդգծել են Արցախի Հանրապետության ճանաչման կարևորությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գրավական:
22:46 18.11.2020
Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով: Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն: Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի […]
21:14 18.11.2020
ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական համակարգման հարցերը։
20:53 18.11.2020
Մաասը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները:
18:07 18.11.2020
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինվորների մարմինների փոխանակումը։
16:13 18.11.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին Թբիլիսի: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ վարչապետը գրել է, որ այս այցը երկկողմ հարաբերությունների կայունության ևս մեկ արտացոլում է. «Անհամբեր սպասում եմ պետքարուղար Պոպեոյի հետ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական հարաբերությունների ու մեր եվրաատլանտյան օրակարգի մասին քննարկմանը»,- գրել է Գախարիան: Հիշեցնենք՝ այցի շրջանակներում Մայք Պոմպեոն պաշտոնական հանդիպումներ […]
13:17 18.11.2020
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետ չկա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ժամկետներ չկան: Այս հարցը բավականին զգայուն է»,- ասել է դիվանագետը: «Մենք ակնկալում ենք, որ դա չի հանգեցնի նոր կոնֆլիկտների, առավել ևս՝ արյունահեղության: Այնուամենայնիվ, մնում է էական դեր Մինսկի խմբի […]
12:43 18.11.2020
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկություն է տարածել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպման մասին: «Պետքարտուղար Պոմպեոն հանդիպել է վարչապետ Գախարիայի և արտաքին գործերի նախարար Զալկալիանիի հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին և երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Պետքարտուղարը շեշտել է նաև ընտրական և դատական […]
11:55 18.11.2020
«Մեր տարածաշրջանին և աշխարհին անհրաժեշտ է խաղաղ, կայուն և ժողովրդավարական Կովկաս», – այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ: Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ պաշտոնական շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի ժամանումը երկիր ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի, Կովկասի և Սև ծովի կարևորությունը […]
11:40 18.11.2020
Մենենդեսը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Արցախում հումանիտար աղետը կանխելուն։
11:38 18.11.2020
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 815: Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք, ապաքինվել է ևս 23 539 պացիենտ: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 89 395 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 71 468:
11:17 18.11.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պեմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը կայացել է նախագահի վարչությունում: ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Պոմպեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Պոմպեոն Վրաստան էր ժամանել երեկ: Նա այսօր կավարտի […]
08:53 18.11.2020
Նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։
08:32 18.11.2020
Թեհրանը կարող է ակնթարթորեն վերադառնալ միջուկային գործարքի դրույթների կատարման, եթե ԱՄՆ-ը նույնպես վերադառնա համաձայնագրի շրջանակում իր պարտականությունների իրագործման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Iran թերթի հետ հարցազրույցում։ «Եթե Բայդենը ցանկանա, որ Վաշինգտոնը կատարի իր պարտականությունները, ապա մենք կարող ենք անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի դրույթների լիարժեք կատարման»,-ասել է նա։ Դիվանագետը հավելել […]