TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

̰
ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ու ԻԻՀ նախագահի խորհրդականը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները

21:58 17.11.2020

Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ նախագահի խորհրդական և հիշյալ կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնային: Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ դեսպանի և ԻԻՀ խորհրդականի միջև տեղի ունեցած առանձնազրույցի, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները՝ նոյեմբերի 10-ին ԼՂ-ում […]

̰
ԱՄՆ  պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան

20:58 17.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայից ժամանեց Վրաստան: Նա Վրաստան է ժամանել տեղակալի և տիկնոջ հետ: Օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը: Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա նոյեմբերի 18-ին: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու […]

̰
Կրեմլը նշել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների հիմնական արդյունքները

15:59 17.11.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների հիմնական արդյունքները, ասել է, որ ամենաարժեքավորն այն է, որ «զենքերը լուռ են», և մարդիկ չեն մահանում: «Պետք է դիմել ռազմական փորձագետների, բայց առաջին հերթին, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լուռ են: Սա է հիմնական արդյունքը: Մարդիկ չեն մահանում: Սա ամենաարժեքավոր […]

̰
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի տեսնում ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունը վերաշարադրելու փորձեր

15:38 17.11.2020

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վերանայումը կանխելու համար։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա մենք չենք տեսնում տարածված հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր… Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի փորձեր տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

̰
Թրամփին համոզել են զերծ մնալ Իրանում միջուկային օբյեկտի հարվածից. NYT

15:27 17.11.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 12-ին կայացած խորհրդակցությանը համոզել են զերծ մնաց ուրանի հարստացման համար նախատեսված Իրանի Նաթանզում ստորգետնյա գործարանին հարվածելու մտքից: Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներկայիս և նախկին պաշտոնյաների չորս աղբյուրների: Ըստ նրանց տվյալների՝ Թրամփը, անցյալ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հետաքրքրվել է, թե առաջիկա շաբաթների […]

̰
Մայք Պոմպեոյի այցի օրը Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա կանցկացնի

13:53 17.11.2020

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան կատարելիք այցի օրը նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել: Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան՝ անցկացվելու է լուռ ակցիա: Տեղեկացնում է aliq.ge-ն: «Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, օպերայի շենքից մինչև Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Ռուսթավելիի մետրոյից Ֆիլհարմոնիայի և Մելիքիշվիլիի ուղղությամբ 2 մետր հեռավորությամբ ակցիայի մասնակիցները կկանգնեն, ովքեր ստիկերներ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք

12:28 17.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 638 պացիենտ, ևս 45-ը՝ մահացել: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 85 952 դեպք: Ապաքինվել է 68 929 պացիենտ, մահացել՝ 778-ը։ Կարանտինային տարածքում գտնվում է 2 797 մարդ, ստացիոնարում […]

̰
Վրացի փորձագետները կոչ են անում ամերիկյան զորքեր տեղակայել Վրաստանում

11:31 17.11.2020

ԱՄՆ  պետքարտուղար Մայք Պոմպեոյի Վրաստան այցին ընդառաջ անվտանգության և արտաքին քաղաքականության վրացական փորձագիտական համայնքը կոչ է արել նրան Վրաստանում մշտական հիմունքով ամերիկյան զորքեր տեղակայել։ ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրված բաց նամակը ստորագրել է 50 մարդ, ներառյալ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, հետազոտողներ, նախկին դեսպաններ և Վրաստանի կառավարության նախկին անդամներ, այդ թվում՝  պաշտպանության նախարարներ: «Վերջին տարիներին Հարավային Կովկասի և Սև […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր կժամանի Վրաստան

09:50 17.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր կժամանի Վրաստան։ Այցի շրջանակներում Պոմպեոն հանդիպումներ կանցկացնի նոյեմբերի 18-ին: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և  արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի,  ինչպես նաև պատրիարք Իլյա Երկրորդի հետ: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կանցկացնի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ պետքարտուղարի այցի շրջանակներում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում կքննարկվեն […]

̰
Վրաստանում սահմանափակումները կխստացվեն. Գամկղրելիձե

09:12 17.11.2020

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ արգելքները, որոնք այժմ գործում են երկրում, բավական չեն և դրանք կխստացվեն: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ «Որոշակի սահմանափակումներ, ինչպես գիտեք, սահմանված են մեր երկրում, և այս սահմանափակումները բավական չեն, հետևաբար՝ էլ ավելի կխստացվեն: Այս մասին քննարկումներ են եղել միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում։ Եվ այսօր, և […]

̰
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում

00:54 17.11.2020

Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այս մասին տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացչությունից։

̰
Վարչապետը խոսել է կայացված որոշումներից ու իշխանության պատասխանատվությունից

23:17 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան առցանց հարցազրույց է տվել հայկական 12 լրատվամիջոցների, պատասխանել ներքաղաքական զարգացումներին ու պատերազմին վերաբերող հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ի՞նչ կարգավիճակ են ունենալու հրադադարի վերահսկման առաքելությամբ Ադրբեջան մեկնող թուրք զինվորականները

22:56 16.11.2020

Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել նախագահ Էրդողանի հրամանագիրը զինվորականներ Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ: Ի՞նչ առաքելության մասին է խոսքը ու ինչ քանակի զորամիավորում է լինելու: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։  

̰
ՌԴ ՊՆ-ն ԼՂ տարածքում բացել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն․ Կոնաշենկով

22:03 16.11.2020

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ մշտական կապի մասին։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

21:49 16.11.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Նոյեմբերի 14-ից ՀՀ-ից ԼՂ է վերադարձել 725 փախստական․ Կոնաշենկով

20:51 16.11.2020

Շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը, որը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ։

̰
Շփման գծի երկայնքով ավարտվել է ռուս խաղաղապահ ուժերի դիտակետերի տեղակայումը. Կոնաշենկով

20:20 16.11.2020

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

̰
Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Էրդողանի հրամանը խաղաղապահական կենտրոնին չի վերաբերում. Պեսկով

18:57 16.11.2020

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին։

̰
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

17:50 16.11.2020

Երկու նախագահները կարևորել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծումը, այդ թվում՝ փախստականների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք

12:53 16.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 230 պացիենտ, ևս 30-ը՝ մահացել։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 82 835 դեպք: Ապաքինվել է 65 291 պացիենտ, մահացել է 733 մարդ: Բացի այդ, կարանտինային տարածքում գտնվում է 2 735 […]

̰
Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել Պոմպեոյի հետ

12:36 16.11.2020

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մայք Պոմպեոյի ծրագրած հանդիպումներն անվանել է «չափազանց անհարգալից» միջամտություն։

̰
Հայաստան է ժամանել խաղաղապահներ և տեխնիկա տեղափոխող ևս 18 ռուսական Իլ-76

08:50 16.11.2020

1 օրվա ընթացքում ռուսական ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3020 նոր դեպք,ապաքինվել է 3 387 մարդ

13:45 15.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 020 նոր դեպք, ապաքինվել է 3 387 հիվանդ: Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 34 նոր դեպք։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության պաշտոնական կայք էջը։ Նոյեմբերի 15-ի դրությամբ, Վրաստանում հաստատված նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 79 678-ի դեպք։Մինչ օրս ապաքինվել է 62 061 պացիենտ, մահացել է 703 մարդ: […]

̰
Իրանը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը

23:50 14.11.2020

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը: Նախօրեին իրավապահները հայտնել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահների զոհվելու մասին: Ուժայինները նշել են, որ թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։ […]

̰
Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու վերաբերյալ մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում. Աբաս Արաղչի

23:10 14.11.2020

Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու վերաբերյալ մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին։ «Ցավոք սրտի, Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու, Հայաստանի և նույնիսկ Իրանի տարածքում միջանցքի ստեղծման վերաբերյալ ոչ ճիշտ, մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում: Աշխարհաքաղաքական նման հավակնությունները հիմնականում չեն […]

̰
ՀՀ դեսպանությունը և Իրանի առևտրի պալատը  համաձայնություն են ձեռքբերել համատեղ միջոցառումների անցկացման շուրջ 

18:29 14.11.2020

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է  Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին:Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ-ի դեսպանությունից: Երախտագիտության խոսք հայտնելով Ղ. Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծեց, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով

17:40 14.11.2020

Վրաստանում ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հերթական բողոքի ակցիան է անցկացնում Թբիլիսիում:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ինչքան էլ ցուցարարներին ցրեն, միևնույն է մենք շարունակելու են հավաքվել»,- ասել է ընդիիմության առաջնորդներից Նիկա Մելիյան: Բողոքի ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 15-ին: Մինչ այդ «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» […]

̰
Վլադիմիր Պուտինի ցավակցությունը Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

16:31 14.11.2020

Վլադիմիր Պուտինը թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի անձնակազմին, նրա ընտանիքին և ընկերներին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Ցավակցական հեռագրում մասնավորապես  ասվում է. «Ցավով տեղեկացա Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի` մեծ դերասան, պայծառ, զարմանալիորեն շնորհալի և հմայիչ անձնավորության մահվան մասին: Սա մեծ կորուստ է […]

̰
Պուտինը Արիության շքանշան է շնորհել Հայաստանում խոցված ուղղաթիռի անձնակազմին

16:05 14.11.2020

Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական «Մի -24» ուղղաթիռի անձնակազմի անդամները ներկայացվել են պետական պարգևների: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով արիության շքանշանով է պարգևատրել ավագ լեյտենանտ Վլադիսլավ Սերգեյի Գրյազինին, մայոր Յուրի Վիկտորի Իշուկին (հետմահու) և ավագ լեյտենանտ Ֆեդինա Ռոմանի Վասիլևիչին (հետմահու)՝ մարտական ​​հերթապահություն կատարելիս ցուցաբերած խիզախության, նվիրվածության համար»,-հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

̰
BACK_TO_TOP