11:10 14.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 504 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 76 658 դեպք: Ապաքինվել է ևս 3 163 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 58 674: Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 669:
09:48 14.11.2020
Թեհրանում ոչնչացվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբդուլլա Ահմեդ Աբդուլլան։ Այս մասին հայտնում էThe New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի հատուկ ծառայություններում իր աղբյուրներին։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ գրոհայինը ոչնչացվել է դեռևս 3 ամիս առաջ։ Նա մասնակից է եղել 1998 թվականին Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատների վրա կատարված հարձակումներին։ Նշվում է, որ երկու անհայտ անձինք կրակ են […]
08:21 14.11.2020
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրամանագրի համաձայն, մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահի տեղակալ Գիորգի Շարաբիձեն: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 17 ընտրատարածքներում: Երեկ երեկոյան ԿԸՀ-ի նիստին հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային ընդհանուր 22 հարց: Այդ թվում առաջին հարցը վերաբերում էր […]
18:27 13.11.2020
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը: «Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար […]
17:45 13.11.2020
Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հրամանատարական ջոկատները բացահայտել են կեղծ ախտահանիչների արտադրությամբ զբաղվելու դեպք: Ընդհանուր առմամբ, առգրավվել է 8 տոննա ձեռքի մաքրող կեղծ միջոց, 1 տոննա գլիցերինի յուղ, 200 լիտր իզոպրոպիլային սպիրտ, 85 լիտր բուրավետիչ և հազարավոր կեղծ պիտակներ: Կեղծ ախտահանիչները նախատեսված են եղել վաճառքի համար: Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ շուկայում ախտահանիչների պահանջարկը մեծացել է: Ձերբակալվել է 2 […]
12:10 13.11.2020
Հայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI ալիքին, որում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք երեքշաբթի գիշերը տեղի ունեցածն ու դրա հիման վրա արված հայտարարությունը Հայաստանի համար պարտություն էր, նա պատասխանել է. «Հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ սա միջոց է, որը… ինձ համար […]
11:41 13.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3473 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է ևս 3 342 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 55 511: Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 636:
11:30 13.11.2020
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես նշված է, որ մարտական գործողությունների վերջին շաբաթվա ընթացքում բաց աղբյուրների արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից […]
22:06 12.11.2020
Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, իսկ Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցեր են հնչել նաև ԼՂ կարգավիճակի մշակութային արժեքների պահպանության ու խաղաղության դերակատարների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 12.11.2020
Գերատեսչությունում հույս են հայտնել, որ Բաքուն «այլևս իրեն թույլ չի տա ոչ մի երկիմաստ հայտարարություն ողբերգական դեպքի առնչությամբ»։
21:33 12.11.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործող պատժամիջոցները, հայտնել է Սպիտակ տունը: «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել… այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է երկարացնել Իրանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է 1979 թվականի նոյեմբերի 14-ի 12170 հրամանագրում», – ասված է նախագահի հայտարարության մեջ: Պատժամիջոցները ենթադրում են, մասնավորապես, Իրանի […]
19:54 12.11.2020
Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար Իբրահիմ Քեֆթանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իր ներքաղաքական անհաջողությունները ծածկելու համար փորձում է հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության մեջ, որը նույնպես մատնվում է անհաջողության։ Իբրահիմ Քեֆթանը նման կարծիք է հայտնել Hawarnews-ին տված հարցազրույցում: Հաղորդում է «Արմենպրես»-ը։ Քեֆթանը նշել է, որ թուրքական պետությունը աջակցում է մի շարք ավազակային խմբերի։ «Թուրքիան Լիբիայում, Սիրիայում […]
19:39 12.11.2020
Պատերազմի վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ջուդի Չուն բազմիցս մտահոգություն էր հայտնել Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։
18:20 12.11.2020
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն որոշել է չհանդիպել տարածաշրջանային այց ծրագրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պաշտոնական Անկարան Պոմպեոյի այցի մանրամասները և դրա նպատակը համարում է վիրավորանք. Պոմպեոն ժամանելու է Ստամբուլ, այլ ոչ թե Անկարա: Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, նշում են, որ թուրք պաշտոնյաները համոզված են՝ Չավուշօղլուն կհանդիպի Պոմպեոյի հետ, եթե նա պաշտոնական այցով ժամանի […]
15:08 12.11.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ […]
14:59 12.11.2020
Գործակալությունն անդամ երկրներին գաղտնի փաստաթղթով զեկուցել է այն մասին, որ նոյեմբերի 2-ի դրությամբ ցածր հարստացված ուրանի քանակությունն Իրանում եղել է 2442,9 կգ, ինչը զգալիորեն մեծ է օգոստոսին արձանագրված թվից՝ 2105,4կգ։
11:37 12.11.2020
«Մենք չպետք է ընդունենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքը», – գրել է Շերմանը։
11:27 12.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 69 681 դեպք: Ապաքինվել է ևս 2 358 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 52 169: Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է […]
09:37 12.11.2020
Չեմ վախենում մենակ մնալուց, ընդհակառակը, երբեմն ինքնամեկուսացվելն օգտակար է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես հայտարարում է Վաշաձեն, ընդդիմությունը և իշխանությունը պետք է խոսեն և փորձեն հասնել փոխզիջման: «Ես գիտեմ, որ ցանկանում եք ինձանից լսել բաղադրատոմսը, սակայն ես որևէ բաղադրատոմս չունեմ։ Չեմ վախենում մենակ մնալուց, ընդհակառակը, երբեմն […]
09:21 12.11.2020
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու մասին։
09:06 12.11.2020
Արցախահայության դեմ իրականացված պատերազմական հանցագործություններից և էթնիկ զտումից հետո հիմա էլ փորձում եք ժխտե՞լ հայոց պատմությունն ու մշակույթը՝ ստերով ու կեղծ տեղեկություններով վերստին գրելով այն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուն, ով պատերազմի օրերին գտնվել է Արցախում և ականատես եղել տեղի ունեցած իրադարձություններին։ Այս գրառմամբ […]
23:59 11.11.2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջից: Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով: ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ […]
16:17 11.11.2020
Վրաստանը Բաքվի և Երեւանի խնդրանքով թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքերով ՝ վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն է հայտնել նպաստել ԼՂ-ում խաղաղ գործընթացի իրականացմանը: «Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, […]
15:30 11.11.2020
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելության հնարավորությունը երբեք չի քննարկվել: Այսպես է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հակադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ համատեղ դիտարկման կենտրոնի մասին խոսքերին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ղարաբաղում համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել, դա երբեք չի քննարկվել: Փոխգործակցության տարածքը կլինի Ադրբեջանի տարածքում: Դա Ղարաբաղը չի լինի: Եվ խոսքը […]
13:28 11.11.2020
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կօգնի դադարեցնել մարդկային կորուստները և կարող է քայլ լինել տարածաշրջանում համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: «Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի […]
12:53 11.11.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ հայտարարությամբ ակնկալվում է անվերապահ անցում լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ։
11:13 11.11.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2970 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարության stopcov.ge կայքում: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է ևս 2,348 հիվանդ: 24 ժամվա ընթացքում մահացել է 22 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 63 650 դեպք։ 521 պացիենտ մահացել է։