TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի. Զախարովա

12:53 11.11.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ հայտարարությամբ ակնկալվում է անվերապահ անցում լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ։  

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2970 նոր դեպք

11:13 11.11.2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2970 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարության stopcov.ge կայքում: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է ևս 2,348 հիվանդ: 24 ժամվա ընթացքում մահացել է 22 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 63 650 դեպք։ 521 պացիենտ մահացել է։

̰
Վստահ ենք՝  միջազգային հանրության ակտիվ ներուժն արդյունք կտա երկարաժամկետ խաղաղության հիմք դնելու համար․ Վրաստանի ԱԳՆ

09:29 11.11.2020

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն է հրապարակել, որում ընդգծում է՝ «Վրաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կրակի դադարեցման հետ, կնպաստի հակամարտության լուծման լիամասշտաբ գործընթացին»: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ «Վրաստանն աջակցում է երկու կողմի միջև երկխոսությանը: Միաժամանակ, մենք միջազգային հանրության հետ մեկտեղ խաղաղարար գործընթացի իրականացմանը […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է Պոմպեոյի այցը Վրաստան

09:19 11.11.2020

Նոյեմբերի 17-18-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Վրաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը: Պոմպեոն Վրաստանում կհանդիպի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում կողմերը նախատեսում են «քննարկել Վրաստանում և տարածաշրջանում անվտանգության միջավայրը և երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով»: […]

̰
Այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ․ Արամ Ա կաթողիկոս

22:41 10.11.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն […]

̰
ՄԱԿ-ը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության ընդունումը

22:17 10.11.2020

ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Բաքվի և Երևանի՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության ընդունումը և կանի ամեն ինչ պայմանավորվածությունների կատարման հարցում կողմերին աջակցելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է ՄԱԿ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

21:41 10.11.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը:

̰
Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ

19:30 10.11.2020

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի նախագահի լրատվական ծառայությանը։ Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական […]

̰
Սաակաշվիլին ցանկանում է վերադառնալ Վրաստանում գտնվող իր բանջարանոցը

14:07 10.11.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է վերադառնալ Վրաստանում գտնվող իր բանջարանոցը: Քաղաքական գործիչն այս մասին ասել է նոյեմբերի 9-ին ՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում: Սաակաշվիլին ասել է, որ ինքը կհրաժարվի ցանկացած պետական ​​պաշտոնից, եթե ընդդիմությունը հաղթի: «Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում. հաղթանակի դեպքում ինձ ինչ էլ չառաջարկեն, ես կհրաժարվեմ: Ես ուզում եմ […]

̰
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը

13:53 10.11.2020

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2927 նոր դեպք

11:24 10.11.2020

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 2927 նոր դեպք։ Նոր դեպքերից 1033-ը գրանցվել է Թբիլիսիում։ Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույց ժամանակ ասել է միջգերատեսչական համակարգման խորհրդի գործադիր շտաբի պետ Ալեքսանդր Խոջևանիշվիլին: Նրա հայտարարությամբ`թեստերի քանակն աճում է, ներառյալ հակամարմինների հետազոտությունը, համապատասխանաբար, հաստատված դեպքերը հայտնաբերվում են ինչպես PCR, այնպես էլ հակամարմինների թեստերով: Վարակի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ տարածքում ՌԴ ԶՈՒ-ին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

00:38 10.11.2020

2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու […]

̰
Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը ԼՂ հարցում․ Զախարովա

22:23 09.11.2020

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը չի սատարում այս ճգնաժամի լուծման ուժային եղանակը։

̰
Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը

22:11 09.11.2020

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Ալբայրաքի հապճեպ հրապարակած հրաժարականի որոշումը վառ ապացույցն է այն բանի, թե որքան խորն է ճգնաժամը Թուրքիայում։ Քրդամետ կուսակցության դիտարկմամբ՝ Թուրքիայի ճգնաժամի պատասխանատուն […]

̰
Ադրբեջանը խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել

22:08 09.11.2020

Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել ռուսական կողմից ողբերգական միջադեպի կապակցությամբ։

̰
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ՀՀ տարածքում ռուսական Ми-24 ուղղաթիռի խոցման փաստը

21:34 09.11.2020

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը քննություն է անցկացնում՝ պարզելու, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:

̰
Քաղաքական ճգնաժամ Վրաստանում․ Թբիլիսիում հանրահավաք է տեղի ունենում

21:13 09.11.2020

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում: Ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները համարում է ոչ լեգիտիմ, պահանջում է արտահերթ ընտրություններ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում` խորհրդարանի շենքի առջև այժմ ընդդիմության հանրահավաքն է տեղի ունենում: Նոր ընտրությունների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնանկության պահանջներին ավելացել է նաև բողոքը` ընդդեմ ոստիկանության գործողությունների: Վրաստանի վարչապետը կոչ է արել  […]

̰
Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանը և Բաքուն անցնեն բանակցությունների․ Զախարովա

21:03 09.11.2020

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու համար»։

̰
Թբիլիսիում բողոքի ակցիաների ընթացքում 27 մարդ Է տուժել

14:13 09.11.2020

Թբիլիսիում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ցուցարարներին ցրելու ընթացքում առնվազն 27 մարդ է տուժել, որոնք համաձայն չեն հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Կախաբեր Սաբանաձեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տուժել են 14 իրավապահներ, ԶԼՄ-ների երեք ներկայացուցիչներ և բողոքի ակցիայի մինչև տասը մասնակիցներ: Որոշ տուժածներին տեղում […]

̰
Բոլոր այն գործընթացները, որոնք երեկ փորձվել է փողոց դուրս բերվել, պետք է շտապ տեղափոխվեն իրավական և քաղաքական հարթակներ. Գախարիա

13:56 09.11.2020

«Բոլոր այն գործընթացները, որոնք երեկ փորձվել է փողոց դուրս բերվել, մեր նախաձեռնությամբ և մեր ռազմավարական գործընկերների օգնությամբ, պետք է շտապ տեղափոխվեն իրավական և քաղաքական հարթակներ, դա նաև մեր ընտրողների հանձնարարությունն է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքերով՝ բոլորը միասին գտնվում են ամենօրյա գործընթացում, որը կոչվում է մարդկանց կյանքեր փրկել: «Մենք երկրում […]

̰
Էրդողանի փեսայի հրաժարականից հետո թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը

13:43 09.11.2020

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Նախօրեին Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինստագրամյան հաշվից հայտարարություն տարածեց իր հրաժարականի մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ […]

̰
ԱՄՆ վարչակազմն Իրանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ է պատրաստում․ Axios

12:27 09.11.2020

Ներկայիս ամերիկյան վարչակազմը, համաձայնեցնելով Իսրայելի և Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների հետ, մինչև հունվարի 20-ը պատրաստում է մեծ ծավալի պատժամիջոցներ Իրանի դեմ: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Axios լրատվական պորտալը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին: Այսպիսով, ԱՄՆ գործող իշխանությունները ցանկանում են մտցնել այդ պատժամիջոցները մինչ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի պաշտոնը ստանձնելը, որը, ըստ ԶԼՄ-ների գնահատականների, […]

̰
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արգելքներ, որոնք այսօրվանից կգործեն Վրաստանում

11:48 09.11.2020

Վրաստանում այսօրվանից՝ նոյեմբերի 9-ից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մի շարք սահմանափակումներ են մտնում ուժի մեջ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Մասնավորապես, այսօրվանից Վրաստանում կգործեն հետևյալ սահմանափակումները. Խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է: Արգելքը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 927 նոր դեպք

11:32 09.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 927 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 470 պացիենտ, ևս 24-ը՝ մահացել։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 60 680 դեպք: Ապաքինվել է 45 042 պացիենտ, մահացել՝ 499-ը։  

̰
Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել․ ԶԼՄ-ներ

11:30 09.11.2020

Լրատվամիջոցի տվյալներով՝ Էրդողանը նման առաջարկ է արել նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

̰
Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

11:23 09.11.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում: Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական […]

̰
«Եվրոպական Վրաստանի» առաջնորդը «հարձակվել» է լրագրողի վրա 

09:46 09.11.2020

Վրաստանի ԿԸՀ-ի մոտ երեկ ուշ երեկոյան անցկացված ցույցի ժամանակ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան, Վրաստանի առաջին ալիքի լրագրողի հարցին ի պատասխան, «հարձակվել» է նրա վրա: «Ինչ տարբերություն կա հիմա քո և ՊԱԾ-ի միջև: Ոչ մի տարբերություն չկա»,- այսպես է դիմել Գիգի Ուգուլավան Վրաստանի առաջին ալիքի լրագրողին:

̰
Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մահմեդականների, հուդայականների դեմ. ՀՀ վարչապետ

23:55 08.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական Էյ-Առ-Դի հեռուստաալիքին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկված է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էրդողանի փեսան հրաժարական է տվել

23:52 08.11.2020

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։ Instagram-ի իր էջում նա գրել է, որ հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են։ Հատկանշական է, որ Ալբայրաքը  ջնջել է նաև իր թվիթերյան էջը։

̰
Թբիլիսիում իրավիճակը լարված է․ խաղաղ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

23:13 08.11.2020

Թբիլիսիի ԿԸՀ-ի շենքի մոտ իրավիճակն այս պահին ծայրահեղ լարված իրավիճակ է: Ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտից ԿԸՀ-ի շենքի մոտ շարժվող խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ ՌԻԱ «Նովոստիի» թղթակցի հաղորդմամբ՝ նաև արցունքաբեր գազ է կիրառվել։ Ցուցարարները պահանջում են ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի  հրաժարականը: Ցուցարարների թիվը ԿԸՀ-ի մոտ շարունակում է աճել:   Հիշեցնենք, […]

̰
BACK_TO_TOP