Ադրբեջանը խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Ադրբեջանը խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել

22:08 09.11.2020

Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահմամբ» խոցել է ռուսական Ми-24 ուղղաթիռը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը բացատրել է, որ սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղղաթիռը հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ է թռել այն ժամանակ, երբ Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ թռիչքը իրականացվել է օրվա մութ ժամերին, ոչ մեծ բարձրության վրա, հակաօդային պաշտպանության միջոցների ռադարների հայտնաբերման գոտուց դուրս։ Բացի այդ, Ադրբեջանը նշում է, որ ռուսական ուղղաթիռներ այդ տարածքում նախկինում չեն նկատվել։

Քանի որ տարածաշրջանում բարձր մարտական պատրաստականություն է հայտարարված, որոշում է կայացվել կրակ բացել ուղղաթիռի վրա։

Հաղորդագրությունում նշված է, որ ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահական բնույթ է կրում, և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ։

Ադրբեջանը ցավակցություն է հայտնել անձնակազմի զոհված անդամների հարազատներին և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում վճարել՝ կատարվածի հետ կապված։

Ավելի վաղ ShantNews-ը հայտնել էր, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտ, ռուսական Ми-24 ուղղաթիռ է խոցվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

BACK_TO_TOP