Խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+25.09 oC

Խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա․ Փաշինյան

14:33 02.11.2020

արման հովնանյան
Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»,- գրել է ՀՀ վարչապետը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

11:48 30.04.2024

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են […] ...

Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

11:26 30.04.2024

Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի […] ...

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

11:08 30.04.2024

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

Խորհրդարանը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը ներառել հերթական նիստերի օրակարգ: Այդ նախագծին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Նա սահմանազատումը որակել է ՀՀ-ն մաս-մաս թշնամուն տալու գոևծընթաց: Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից […] ...

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող 43-ամյա քաղաքացին

10:58 30.04.2024

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող 43-ամյա քաղաքացին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 29-ին Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 43-ամյա Դավիթ Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

10:54 30.04.2024

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […] ...

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:36 30.04.2024

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ […] ...

BACK_TO_TOP