12:39 13.07.2024
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, Թեհրանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում միջուկային զենքի կիրառում։ Այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները չարամտորեն օգտագործել են միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամ ստեղծելու համար, հակառակ իրենց սեփական հետախուզական համայնքների գնահատականներին, և օգտագործում են այն՝ մեր ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար»,- գրել է նախագահը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները նման քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ՝ միաժամանակ «աջակցելով Իսրայելի միջուկային զինանոցին»։
20:15 06.05.2025
Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al ArabiyaYemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...
20:05 06.05.2025
Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետՀռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...
19:47 06.05.2025
Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են նախարարությունից և նշում, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ […] ...
19:36 06.05.2025
Քենի Աթքինսոնը՝ NBA-ի տարվա լավագույն մարզիչ«Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորող Քենի Աթքինսոնը կանոնավոր առաջնության արդյունքներով ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Քվեարկությունում 100 լրագրողներից 46-ը Քենիին առաջին հորիզոնականում է նշել: Աթքինսոնը «Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորել է 2024 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Արևելքի գոտին ու գրանցել 64-18 ցուցանիշը: Քենին թիմի 3-րդ մարզիչն է, որն արժանանում է […] ...
19:31 06.05.2025
Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրերՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է […] ...