12:47 12.05.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը կողմերի զբաղվածության պատճառով, ասել է ինքը՝ թուրք առաջնորդը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է […]
11:57 12.05.2024
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կսահմանեն «ճանապարհային քարտեզը», որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում, կողմերը կքննարկեն նաև երթևեկության ավելացման հեռանկարները և Գազայում տիրող իրավիճակը, հաղորդում է Hürriyet թերթը: «Վաղը Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին կընդունի նախագահ Թայիփ Էրդողանը։ Դեկտեմբերի 7-ին Աթենքում վերջին անգամ հանդիպած երկու առաջնորդները կորոշեն […]
20:46 11.05.2024
Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
16:12 11.05.2024
Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացնում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կամ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կամ՝ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը: «Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության հետընթացով»,-գրել է Ջեյք Սալիվանը X-ում: […]
14:16 11.05.2024
2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի […]
08:18 11.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:59 10.05.2024
Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում իսրայելական բռնություններին վերջ տալու և Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը կրկին քննարկելու առաջարկով բանաձեւի նախագծի ընդունման հետ: «Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի […]
22:53 10.05.2024
Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […]
19:16 10.05.2024
Ալմաթիում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է»,- նշել է Բադալյանը։ Ալմաթիում մայիսի 10-ին մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։
18:19 10.05.2024
Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին […]
17:12 10.05.2024
«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի նախագահը կնոջ հետ «ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ այցելել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները։ Կարճ հաղորդագրությանը կից ներկայացվող տեղեկագրում կարդում ենք, որ «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում․․․ ռազմաճակատ է ճանապարհել […]
16:15 10.05.2024
Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ […]
11:56 10.05.2024
Իրանը ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում՝ հինգ հնդկացիների: Ապրիլի կեսերին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը։ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ MCS Aries անունով բեռնարկղային նավը որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից՝ […]
11:26 10.05.2024
Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին: Նախատեսվում է, որ ԱԳ […]
08:11 10.05.2024
Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, […]
14:33 09.05.2024
Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։
14:24 09.05.2024
Իրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսլամական Հանրապետությունը գոյաբանական սպառնալիքի առջև կանգնի։ Նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականն ու Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, մենք այլ ելք չենք ունենա, քան փոխել մեր ռազմական դոկտրինը»,- […]
10:39 09.05.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները դատախազության հետ համատեղ ձերբակալել են վեց անձի, ովքեր Թբիլիսիում անկարգություններ են կազմակերպել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ կազմակերպված հանդիպումներում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի MVD Թբիլիսիի ոստիկանության վարչության պետ Սուլխան Թամազաշվիլին։ «ՆԳՆ-ն և դատախազությունը ոստիկանի վրա հարձակում գործելու և ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով իրականացված քննչական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել […]
00:07 09.05.2024
Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի […]
23:22 08.05.2024
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […]
22:57 08.05.2024
Շաբաթներ տևած բացակայությունից հետո այսօր տեսախցիկների արջև կրկին հայտնվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Նրա բացակայությունը տարբեր ասեկոսեների առիթ էր տվել: Կան տեղեկություններ այն մասին, որ նա այլևս չի զբաղեցնում առաջին փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ առիթով է կայացել Մեհրիբան Ալիևայի վերադարձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարաձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշու՞մ ես, մի ժամանակ Մեհրիբան Ալիևան և՛ […]
22:14 08.05.2024
Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցը է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման […]
22:11 08.05.2024
Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, սակայն այս փաստը չի նշանակում, որ Թեհրանն ունի միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Նրանք շարունակում են հարստացված ուրան արտադրել, սակայն պետք է հստակեցնել, որ դա չի նշանակում, որ նրանք միջուկային զենք ունեն»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան […]
19:54 08.05.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը չորեքշաբթի Անկարայի նախագահական համալիրում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացից, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի […]
19:27 08.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […]