23:30 07.05.2024
Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […]
23:06 07.05.2024
Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»:
22:32 07.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […]
22:21 07.05.2024
Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության հերթական հանրահավաքը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Մի քանի հարյուր մարդ երեքշաբթի երեկոյան հավաքվել է օրենսդիր շենքի դիմացի հրապարակում։ Նրանք ձեռքերում պահում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիան խաղաղ է, ցուցարարները կարգախոսներ են բացականչում: Միևնույն ժամանակ, ոմանք գնդակ […]
13:42 07.05.2024
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական ռազմական գործողությունն անվանել է իսրայելական նոր ռազմական հանցագործություն։ «Իսրայելը, հարձակվելով Ռաֆահի վրա, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հավանություն տվեց Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկներին, ավելացրեց ևս մեկ պատերազմական հանցագործություն Պաղեստինի տարածքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իրագործածներին: Նրանք, ովքեր կանգնած են իշխանության ղեկին, ովքեր […]
13:22 07.05.2024
Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը․ այս հատվածներում սահմանային սյուների տեղադրման աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի […]
13:13 07.05.2024
Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և […]
12:54 07.05.2024
Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […]
09:18 07.05.2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին առաջին այցն էր կատարել Լեռնային Ղարաբաղ, այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին հարց է ուղղվել ճեպազրույցի ժամանակ: Ո՞րն է այցի նշանակությունը և որո՞նք են այս շաբաթ Ղազախստանում նախարարական նիստից ակնկալիքները: Հարցերին ի պատասխան՝ Միլլերը պատասխանել է. «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»:
08:22 07.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
22:53 06.05.2024
Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական: Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […]
21:40 06.05.2024
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […]
18:54 06.05.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, ժամկետները դեռ համաձայնեցված չեն, դրանք կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Իհարկե, այն պատրաստվում է։ Բայց կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն, սա կարող եմ անկեղծորեն ասել: Սա նույնպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Բառացիորեն մոտ ապագայում […]
18:05 06.05.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
16:28 06.05.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […]
11:03 06.05.2024
«Վրաստանն անցյալ աշնանը հայտարարեց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Դա հնարավոր չի լինի, եթե Վրաստանի կառավարությունը որոշի Ռուսաստանի ցանկությունների հիման վրա օրենքներ ընդունել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը: Նրա խոսքով, եթե օրենքը վերջնականապես ընդունվի, ԱՄՆ-ին ամեն բան պարզ կդառնա. «Եթե Վրաստանի կառավարությունն ասի, որ չեն […]
22:22 04.05.2024
Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […]
21:21 04.05.2024
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […]
20:40 04.05.2024
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […]
16:40 04.05.2024
ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։ «Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Haber […]
15:09 04.05.2024
Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը: Հարց – Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար […]
09:00 04.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:26 04.05.2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […]
18:20 03.05.2024
Ռուսաստանի Դաշնությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։ «Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր […]
18:11 03.05.2024
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում […]
16:20 03.05.2024
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են բազմաբնույթ առևտրատնտեսական համագործակցության հարցեր և հաստատել իրենց պատրաստակամությունն ամրապնդելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ «Բանակցություններում նրանք քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում», – ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված […]
11:52 03.05.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է «Ալիք մեդիան»։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պետքարտուղար Բլինքենը վերահսկում է Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերը և օրենքի շուրջ զարգացումները, մամուլի խոսնակ Միլլերն ասել է. «Հավատացեք ինձ, նա շատ ուշադիր հետևում է… […]
11:23 03.05.2024
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ ՆԳՆ-ին հղումով, հայտնում է, որ Նեֆթչալայի շրջանի թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից անցկացված միջոցառման ժամանակ տարածքի բնակիչ Սադիկ Ալեքպերովը, ով նախկինում դատապարտվել էր ձկնորսության անվան տակ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, բերման է ենթարկվել։ Նրա մոտ և իր տան բակում թմրանյութեր պահելու համար հատուկ նախագծված կիսաշենքում հայտնաբերվել է հոգեմետ նյութերով հարստացված 87 […]
09:57 03.05.2024
Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել, հայտնում է T24 թերթը։ «Անկարա-Նիգդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը, վթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել, որից 6-ը՝ ծանր», գրում է հրատարակությունը։ Հաղորդումը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, բժշկական […]