11:07 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […]
11:00 18.05.2024
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կապահովի կայունությունը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին «Ռուսաստան՝ իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։ «Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացումը հատուկ դեր կխաղա տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասել է նա։ Իրանցի քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի, […]
09:25 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ […]
22:41 17.05.2024
Նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում շարունակվող զանգվածային անկարգությունների հրահրմանը առնչություն է ունեցել Ադրբեջանը: Ֆրանսիական մամուլը գրում է, որ այդպես Բաքուն փորձում է ստիպել Փարիզին հրաժարվել Հայաստանին աջակցելու ծրագրերից: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Փարիզը Բաքվի սադրանքին ի պատասխան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արդեն […]
21:23 17.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […]
20:07 17.05.2024
2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։ 11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ: 13։00 – Տոնական բացօթյա […]
14:30 17.05.2024
Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […]
12:23 17.05.2024
Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը հաստատել է, որ իր երկրի առևտուրն Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցվել է մայիսի 2-ից։ «Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքներն ամբողջությամբ դադարեցվել են մայիսի 2-ից: Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է և հայտնի. հեռուստաալիքով: Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, […]
22:42 16.05.2024
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […]
21:42 16.05.2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […]
16:49 16.05.2024
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն՝ ընդգծելով, որ երեկոյան սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը:
16:25 16.05.2024
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշել է Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց […]
13:35 16.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […]
12:39 16.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի […]
11:55 16.05.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի […]
11:36 16.05.2024
Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների […]
00:01 16.05.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թշնամական քայլ է անվանել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին։ «Սա բարեկամություն չէ, սա թշնամություն է, սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ մեր արտգործնախարարը, պայմանական ասված, գնա Երևան […]
23:53 15.05.2024
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ Հանրահավաքը ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզ հետ ենք, դուք այլևս երբեք միայնակ չեք լինի։ Որպես ազգ դուք ընտրել եք դեպի Եվրոպա ուղին, […]
23:46 15.05.2024
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի […]
23:34 15.05.2024
2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի […]
22:55 15.05.2024
Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Երիտասարդական խմբերը նաև երթեր են անցկացնում Վրաստանի մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում։ Ցուցարարներն ասում են, որ մտադիր են շարունակել ամենօրյա բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն վերանայել օրենքը: Նախօրեին հանրապետության խորհրդարանը երրորդ՝ […]
19:37 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […]
12:44 15.05.2024
Մայիսի 13-14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների […]
12:24 15.05.2024
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ […]
11:50 15.05.2024
Հրդեհը պատել է Ստամբուլի կենտրոնում գտնվող պատմական եգիպտական շուկան, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հրշեջ ենթակայանից։ «Հրդեհը սկսվել է Էմինոնու շրջանում գտնվող պատմական եգիպտական շուկայում, մեր գործընկերները սկսել են մարել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Եգիպտական շուկան կառուցվել է 17-րդ դարում, վերակառուցվել են շուկայի որոշ խանութներ.
10:47 15.05.2024
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ: Ավելին, պնդումների համաձայն, […]
23:38 14.05.2024
Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:27 14.05.2024
Իրանը ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ցույց տվեց իր պատրաստակամությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ «լուրջ երկխոսության» և կոնկրետ խնդիրների քննարկման համար։ Այս մասին բրիտանական Financial Times թերթին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ես տեսնում եմ, որ նրանք ընդունում են՝ ավելի լավ է պահպանել որոշակի փոխազդեցություն, քան գնալ ոչ մի կերպ […]
22:55 14.05.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ կօգտագործի խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետո, սակայն խոստովանել է, որ դա խորհրդանշական ժեստ կլինի։ «Ոչ մի պահի պատրանքներ չեն եղել: Նրանք մեծամասնություն ունեն խորհրդարանում: Ես վետո եմ կիրառում: Դա կլինի խորհրդանշական վետո, ինչպես այս օրենքն է խորհրդանշական»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:
22:33 14.05.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին խոսակցությունները անլուրջ են։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե երկրում ժողովրդավարությունը խաթարվի։ «Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների մասին խոսելը լուրջ չէ, եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների բարելավման մասին, ապա […]