22:11 14.05.2024
ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի ղեկավարության դեմ, եթե երկրում խարխլվի ժողովրդավարությունը։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Եթե օտարերկրյա գործակալների մասին օրենքն առաջ շարժվի առանց ԵՄ նորմերի հետ համաձայնեցման, և տեղի ունենա ժողովրդավարության խարխլում, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն, սահմանափակումներ կլինեն ԱՄՆ-ի կողմից, դրանք կլինեն […]
21:57 14.05.2024
Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը, որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ […]
21:48 14.05.2024
Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […]
17:12 14.05.2024
Թբիլիսիում ցուցարարները ճեղքել են խորհրդարանի արտաքին պարագծում տեղադրված երկաթե ցանկապատերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Իրավապահները սկսել են բերման ենթարկել երկաթյա ցանկապատերի միջով անցած ցուցարարներին: Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։
16:00 14.05.2024
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 84 կողմ, 30 դեմ։ Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,-ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նախագծի շուրջ խորհրդարանական ընթացակարգերը մեկ ամիս շարունակ ուղեկցվում էին բողոքի ցույցերով, ոստիկանությունը ցրել է այդ ցույցերը և բերման ենթարկել ակտիվիստներին։ […]
15:10 14.05.2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին, սակայն դրա հաստատումից հետո կքննարկվեն կոնկրետ հետեւանքները, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։ Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկություն անցկացնեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ։ Միաժամանակ […]
14:34 14.05.2024
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները այն հարցերի շուրջ, որտեղ կողմերը դեռևս ունեն տարաձայնություններ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի դրույթները։ […]
13:53 14.05.2024
Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը Բաքվում է։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջերս ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է։ «Հայաստանի հետ սահմանագծման մասին վերջերս հայտարարված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Երկու երկրներին […]
13:27 14.05.2024
Ընդդիմադիր կուսակցությունների և խորհրդարանական մեծամասնության պատգամավորները կռվել են Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը հեռարձակվում է վրացական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։ այնուհետև ծեծկռտուք է սկսվել։ Երեքշաբթի խորհրդարանը լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները պետք է երրորդ և վերջին ընթերցմամբ քննարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և քվեարկության դնեն այն։ Միաժամանակ Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի […]
12:50 14.05.2024
Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում։ Այս մասին նշված է Բելգիայի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ «Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես […]
09:11 14.05.2024
ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ […]
09:02 14.05.2024
Ռուսաստանից թափանցած ցիկլոնի ազդեցության տակ երեքշաբթի գիշերը ձյուն է տեղացել Թուրքիայի մի քանի շրջաններում։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտարարել էր երկրի վեց նահանգներում տեղումների պատճառով վտանգի դեղին մակարդակ։ Ցիկլոնը շատ շրջաններում հանգեցրել է ջերմաստիճանի կտրուկ նվազման և հորդառատ տեղումների՝ ուժեղ քամիներով: Այսպես, երկուշաբթի երեկոյան ձյուն է սկսվել արևմտյան Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում, […]
08:40 14.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:36 13.05.2024
Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած հերթական հանրահավաքն ավարտվել է առանց ոստիկանության հետ միջադեպերի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները, որոնք հիմնականում վրացական բուհերի ուսանողներ էին, որոշել են ավարտել իրենց քաղաքական ելույթները բեմից և երեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից, կրկին հավաքվել խորհրդարանի մոտ՝ բողոքելու լիագումար նիստի անցկացման դեմ, որի […]
23:03 13.05.2024
Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […]
22:30 13.05.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս ոստիկանների կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքերը։ Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Ինձ դուր չեն գալիս նման միջադեպերը, ևս մեկ անգամ կոչ եմ անում […]
19:39 13.05.2024
Երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտան դեռ փակ է երթևեկության համար, ցուցարարները շարժվում են այնտեղ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հաջորդ հանրահավաքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը նախատեսում է երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել օրինագիծը։ Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ գիշերը բողոքի ակցիայի ժամանակ բերման է […]
18:58 13.05.2024
Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։ Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։ Այնուամենայնիվ, ըստ […]
13:56 13.05.2024
2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ «Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների […]
13:30 13.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրեր առաջ Ղազախստանում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ու շեշտել, որ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ «Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և համահունչ, որոնք մենք հանրահռչակել […]
13:17 13.05.2024
Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։ «Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ […]
12:59 13.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և […]
12:11 13.05.2024
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը պետք է տեղի ունենա կառուցողական մթնոլորտում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը։ «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բանակցային գործընթացը պետք է ընթանա վստահության, հավասարության մթնոլորտում։ Տասնամյակներ տևած և տառապանք պատճառած հակամարտությունը կարող […]
11:52 13.05.2024
Թուրքիայի արտգործնախարարությունը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին: Գերատեսչությունն Իսրայելին մեղադրել է ծայրահեղականության և ցեղասպան քաղաքականություն վարելու մեջ: «Նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) միջազգային հանրության կողմից Իսրայելի մեկուսացման ուղղությամբ վճռական քայլեր է անում: Սա էլ իրական պատճառն է այն բանի, որ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ անհարգալից կերպով և անհիմն պնդումներով թիրախավորում […]
11:13 13.05.2024
Իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ինչպես նիստի սկզբում նշել է հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին, պատգամավորներն այսօր՝ երրորդ ընթերցման շրջանակներում, օրենքի նախագծում հնարավորություն են ունեցել միայն խմբագրական դիտողություններ անել։ Հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորները օրինագծի վերաբերյալ հարցեր, դիտողություններ, կարծիքներ չունեին և սատարել են նախագծին։ Նիստն […]
10:41 13.05.2024
«Գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերի շարունակմանն ու ակտիվացմանը զուգահեռ՝ իշխանությունը սպառնում է, որ եթե հավաքը բռնի դառնա, ՆԳՆ-ն «կդիմի» Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի կիրառման, այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Այս հոդվածը վերաբերում է «ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ գրավելուն», այն արգելափակելուն և առանձին դեպքերում նախատեսում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով։ Իրավապաշտպաններն այս հոդվածն […]
23:46 12.05.2024
Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ Այս մասին հայատարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ […]
14:54 12.05.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում իր գործողություններով «Ադոլֆ Հիտլերի մոտ նախանձ կառաջացներ»։ Նա համապատասխան հայտարարություն է արել Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ գրավոր պատասխանելով հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա կատարելիք այցից առաջ։ «Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպի Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք […]
13:29 12.05.2024
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է բյուզանդական տաճարը՝ Խորայի վանքը, մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումից (Կարիե, Ստամբուլում), որը, նրա կարծիքով, հակասում է փոխըմբռնումն ամրապնդելու համատեղ ջանքերին։ Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ […]
12:47 12.05.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը կողմերի զբաղվածության պատճառով, ասել է ինքը՝ թուրք առաջնորդը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է […]