11:58 10.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: Կենդանիները Իրանի տարածքով պետք է անցնեն առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։ Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, այստեղ:
11:47 10.04.2024
Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել […]
11:20 10.04.2024
այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո հասկացել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) […]
22:43 09.04.2024
Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […]
20:44 09.04.2024
2024 թվականի ապրիլի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարգանքի տուրք է մատուցել 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դեսպանը ծաղիկներ է խոնարհել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց` Ռուսթավելիի պողոտայում տեղադրված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին: Թբիլիսիի ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի: […]
20:34 09.04.2024
Վրաստանի բնակիչները երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի երկայնքով, ակցիան ուղղված է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Սկզբում ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, ապա շարժվել դեպի Վրաստանի խորհրդարան։ Ակցիային մասնակցում են հասարակական կազմակերպությունների անդամներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, ուսանողներ և օրինագծի այլ հակառակորդներ։ Նախկինում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […]
16:00 09.04.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասով որոշում հնարավոր է լինի, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի կողմերի միջև, այս պահին վերջնական որոշում չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք որոշում կա՞ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից՝ Գրիգորյանն ասաց. «Հարցերը դեռ քննարկման […]
15:17 09.04.2024
Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է փակ ձևաչափով անցկացնել քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ։ «Հաշվի առնելով, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնց հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր […]
11:57 09.04.2024
Թուրքիան որոշում է կայացրել այսօրվանից առաջին փուլով սահմանափակել 54 տեսակի ապրանքների արտահանումը Իսրայել, հայտարարել է երկրի Առևտրի նախարարությունը։ Անկարան Գազայում գործողության հետ կապված Իսրայելի դեմ նոր միջոցների փաթեթ է հայտարարել, և այդ մասին շուտով կհայտարարի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Որոշումները անմիջապես կիրականացվեն Առևտրի նախարարության կողմից»,- հավելել է TRT Haber հեռուստաալիքը։
11:09 09.04.2024
Թուրքիայի հարավային հատվածում գնտվող Նիղդե քաղաքի գյուղմթերքի մշակման հողատարածքի ընդհատակյա պահեստում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Կարտոֆիլի պահեստի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, 4-ը` վիրավորվել: Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) և շտապօգնության բրիգադներ:
09:25 09.04.2024
Նախորդ շաբաթվա բրյուսելյան հանդիպումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լարվածության սրում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հարց է ուղղվել ՀՀ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին: Լրագրողը հետաքրքրվել է, թե այն մեղմելու համար արդյո՞ք վաշինգտոնյան հանդիպումների վերսկսման մտադրություն կա: «Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ: […]
22:41 08.04.2024
Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ չհարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի վրա՝ Դամասկոսում Իսրայելի հարվածից հետո։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք Իրանի կառավարությանը հասկացրել ենք, որ նրանք չպետք է օգտագործեն այս միջադեպը որպես պատրվակ՝ հարձակվելու ԱՄՆ զորքերի կամ տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա: Եվ մենք կշարունակենք նրանց հասկացնել, որ […]
22:30 08.04.2024
Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]
22:09 08.04.2024
Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանը փակ կլինի քաղաքացիական թռիչքների համար այն բանից հետո, երբ շահագործման կհանձնվի նոր օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Վազիանիում։ Այս մասին հայտնում է «Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի» մամուլի ծառայությունը՝ մեջբերելով ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեին։ Թբիլիսիի նոր օդանավակայանի կառուցման նախագծին կմասնակցի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Նոր […]
19:51 08.04.2024
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։
14:41 08.04.2024
Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա […]
11:51 08.04.2024
Թուրքիայի քաղաքային ընտրությունները, որոնցում հաղթեց ընդդիմությունը, բանավեճ սկսվեց այն մասին, թե ով կարող է դառնալ հանրապետության նոր նախագահը` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, թե Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը: Այս մասին գրում է կառավարամետ Hürriyet թերթը՝ նշելով, որ մարտի 31-ին նոր ժամկետով վերընտրված քաղաքապետերը փաստացի սկսել են նախագահի պաշտոնի համար պայքարը, որի ընտրությունները նշանակված են 2028 թվականին։ […]
22:30 06.04.2024
Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։ Այս մասին հայտարարել է «Թաթոյան» հիմնադրամը: «Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է: Այս պարբերական բնույթ […]
20:13 06.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
19:57 06.04.2024
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X սոցիալական կայքում գրառում է կատարել՝ նշելով, որ, չնայած զինվորականների տեղաշարժի վերաբերյալ պնդումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հերքում է հրապարակել։ «Չնայած զինվորականների տեղաշարժի մասին որոշ պնդումներին՝ հաճելի է իմանալ, որ ԵՄ առաքելությունը կարող է հերքել դրանք: Առաքելությունը շարունակում է մնալ դեռևս ամբողջությամբ չիրացված ռեսուրս՝ […]
18:07 06.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որով հերքում է, թե Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում։ «Անընդունելի են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մեղադրանքները, թե Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության […]
17:21 06.04.2024
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ Թեհրանը ճիշտ ժամանակ կընտրի՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա հարձակման համար Իսրայելից վրեժ լուծելու և նրան առավելագույն վնաս հասցնելու համար։ Նա այս հայտարարությունն արել է Սպահանում՝ հարձակման հետևանքով սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորության ժամանակ։ […]
16:52 06.04.2024
«Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները»,- վերահաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, և իրադրությունը սահմանագծում հանդարտվել է այն բանից հետո, երբ մեր զինված ուժերը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, այս մասին էլ […]
15:08 06.04.2024
Ձնահոսքի սպառնալիքի պատճառով երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը առավոտյան մի քանի ժամով բացվել էր մարդատար ավտոմեքենաների համար:
09:55 06.04.2024
ԱՄՆ-ը սպասում է Սիրիայում հյուպատոսարանի վրա հարձակման Իրանի հնարավոր պատասխանին հաջորդ շաբաթ։ Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն անխուսափելի է։ Հնարավոր հարձակումը դարձել է նաև Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննարկման հիմնական թեման։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա […]
09:17 06.04.2024
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի […]
08:20 06.04.2024
ԱՄՆ-ը հաստատակամ է մնում՝ օգնելու Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,-հավելել է պետքարտուղարը:
00:04 06.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
22:48 05.04.2024
Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ համալիրի համասեփականատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովը փախել է Ռուսաստանից: Պարզվում է՝ նա Ադրբեջանում է: Ի՞նչ է անում նա Ադրբեջանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, արդեն մի քանի օր է, ինչ Էմին Աղալարովը Բաքվում է, նրա […]