17:00 16.04.2024
Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է։ Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել: Սակայն այս հանգամանքները որևէ կերպ լույս […]
16:54 16.04.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել է, որ Իրանի գործողությունները կրում են հարկադիր և սահմանափակ բնույթ, և ընդգծել է «անհետաքրքրությունը» հետագա էսկալացիայի նկատմամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանի գործողությունները կրում են հարկադիր և սահմանափակ բնույթ, միևնույն ժամանակ նա ընդգծել է Թեհրանի «անհետաքրքրությունը» լարվածության հետագա […]
14:03 16.04.2024
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել […]
13:52 16.04.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին բողոքի ակցիա է տեղի ունենում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ հավաքվել են խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ։ Նրանք հայտարարում են, որ նախաձեռնությունը չպետք է պաշտպանվի այսօր լիագումար նիստում։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլում են և օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ պաստառներ […]
11:47 16.04.2024
Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ կսկսի «ռուսական օրենքի» քննարկումը, որին բազմահազարանոց բողոքի ակցիաների պայմաններում երեկ հավանության է արժանացրել իրավական հարցերով հանձնաժողովը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կսկսվի ժամը 12-ին, իսկ երկրորդը` երեկոյան ժամը 19-ին։ Խորհրդարանի հաղորդմամբ, օրենսդիր մարմնում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարան արգելված է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեսված խորհրդարանական […]
11:18 16.04.2024
Ապրիլի 15-17-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններն ընթացել են Թուրքիայում, փոխանցում է «Էրմենիհաբերը»։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվել են F-16 կործանիչներ, որոնք պատկանում են ԱՄՆ զինված ուժերին: Հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժություններն առնչություն չունեն վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված լարվածության հետ։
11:03 16.04.2024
Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի (Twitter) սոցիալական հաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական հարցերով փոխքարտուղար Ջոն Բասսին, փոխանցում է «Էրմենիհաբերը» : Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Բացի դրանից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային […]
09:17 16.04.2024
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան՝ Թեհրանի հետ գործակալության համագործակցության մակարդակը բարելավելու նպատակով: «Ես կապեր եմ հաստատում Իրանի կառավարության հետ: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կվերադառնամ Թեհրան, որպեսզի փորձեմ իրավիճակը կարգավորել»,- լրագրողներին ասել է Գրոսին: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իրավիճակը բարելավել համագործակցության […]
23:50 15.04.2024
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսությանն Իսրայելի օդուժի հարվածին։ «Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների», – ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։ Քանանիի խոսքով՝ «Իրանը […]
23:41 15.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։ «Քաղաքացիական հասարակության զանգվածային ցույցը Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» (Օտարերկրյա գործակալների մասին օրենք): Ջրցան մեքենաներով և գազային ատրճանակներով հատուկ ջոկատայինները պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ […]
22:03 15.04.2024
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերը ներկայացվում է հակիրճ․ 1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից […]
14:37 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված […]
13:54 15.04.2024
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին APA ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։
12:36 15.04.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մեր բարեկամական երկրներին մերձեցնելն է, […]
12:29 15.04.2024
2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով […]
11:51 15.04.2024
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) մերժել է 4 քաղաքական կուսակցության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) արդյունքների վերաբերյալ բողոքները: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Նշվում է, որ դրանք վերաբերել են 2 նահանգում, 6 շրջանում և 3 թաղամասում ՏԻՄ ընտրությունների արդյունքների չեղարկմանը, ձայների վերահաշվարկին և կամ ղեկավարի մանդատը անվավեր համարմանելուն: Հիշյալ կուսակցությունների թվում եղել է նաև Թուրքիայում […]
20:33 14.04.2024
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ինչպես նշվեց, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության աճի Մերձավոր Արևելքում: Նման […]
17:11 14.04.2024
Իսրայելի զինված ուժերը հարձակվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հիմնական արտադրամասի վրա՝ ի պատասխան Իրանի հարձակման։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի պաշտպանության բանակը (IDF): Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ հարվածի թիրախը եղել է ««Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության մեծ օբյեկտը»։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրանը հարձակվել է Իսրայելի վրա ապրիլի 14-ի գիշերը՝ հրթիռների և […]
15:48 14.04.2024
Ադրբեջանը և Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Հորդանան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Այցի ընթացքում նա հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Յուսուֆ Ահմեդ ալ […]
14:51 14.04.2024
Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, ինչպես նաև Շիրազ, Էսպահան և մի շարք այլ քաղաքներում թռիչքները չեղարկվել են մինչև երկուշաբթի առավոտ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Ավիացիոն ծանուցումների տրամադրման ժամկետի երկարաձգումից հետո Մեհրաբադի, Շիրազի, Սպահանի, Բուշեհրի և երկրի արևմտյան մասի օդանավակայաններում չեղարկվում են թռիչքները մինչև վաղը առավոտյան ժամը 6-ը»,- հայտնել է գործակալությունը։ ԻՍՆԱ գործակալությունը, իր հերթին, վկայակոչելով օդանավակայանի գլխավոր […]
14:43 14.04.2024
Թեհրանն ավարտել է «Ճշմարիտ խոստում» օպերացիան Իսրայելի դեմ և չի պատրաստվում այն շարունակել, «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ «Մենք համարում ենք, որ այս գործողությունը հանգեցրել է ամբողջական արդյունքի, և մեր տեսանկյունից այս գործողությունն ավարտված է, և մենք չենք նախատեսում այն շարունակել, սակայն, եթե Իսրայելը որևէ […]
14:20 14.04.2024
IRNA գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի ռեժիմը մոտ 100 միլիոն դոլարի վնաս է կրել միայն կիրակի օրը իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների առաջին ժամերին, ըստ Իսրայելի կողմից օկուպացված տարածքների լրատվամիջոցների հաղորդումների: Կիրակի օրը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը վկայակոչել է, որ Իսրայելին վնաս է հասցվել հիմնականում վարչակարգի հակահրթիռային պաշտպանության համակարգերին, երբ նրանք փորձում էին որսալ […]
12:22 14.04.2024
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի վրա Իրանի հարձակման ֆոնին ասել է, որ ԱՄՆ-ը չի փնտրում հակամարտություն Իրանի հետ, այլ մտադիր է պաշտպանել իր ուժերը և աջակցել Իսրայելի պաշտպանությանը։ «Մենք դատապարտում ենք Իրանի և նրա վստահված անձանց այս անխոհեմ և աննախադեպ հարձակումները և կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված […]
10:30 14.04.2024
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է կարևոր ռազմական օբյեկտներ Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում: ՄԱԿ-ի Իրանի առաքելությունը հայտարարել է, որ հարձակումը պատասխան է դիվանագիտական թիրախների դեմ ագրեսիային՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը ինքնապաշտպանության իրավունքի մասին: «Խնդիրը կարելի է ավարտված համարել»,- ասվում է Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանը Իսրայելի ուղղությամբ […]
00:48 14.04.2024
Իրանը հաստատել է անօդաչու թռչող սարքերի արձակումը և հայտարարել Իսրայելի վրա հրթիռային մոտալուտ հարձակման մասին, հաղորդում են ԶԼՄ-ները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին։ Ապրիլի 1-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի մասին։ Այս շենքում էր գտնվում նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հանրապետության դեսպան […]
00:17 14.04.2024
Իրանը հայտարարել է Թեհրանի օդային տարածքը փակելու մասին. այս մասին հայտնում է Al-Qahera al-Ihbariya հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ «Իրանի իշխանությունները հրամայել են փակել մայրաքաղաքի օդային տարածքը»։ Թեհրանի և նրա շրջակայքի վրայով թռիչքների արգելքը մտցվել է «մինչև իշխանությունների հետագա ծանուցումը»։
22:10 13.04.2024
Ապրիլի 15 -ին Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատական լսումները: Այս ամենի ֆոնին տարածաշրջանում ակտիվ են գործընթացները: Ակտիվ են խոսակցությունները Տավուշից սահմանազատումը սկսելու մասին: Այս ամենի ողջ համատեքստին անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
09:45 13.04.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։