23:34 12.04.2024
Թեհրանը հաջողության չի հասնի, եթե մտադիր է ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածի։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք պաշտպանել Իսրայելին, իսկ Իրանը հաջողության չի հասնի»,-ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը Թեհրանին կոչ է արել […]
22:56 12.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն անվանել է «ռուսական երազանք»՝ նրա քաղաքականության պատճառով։ «Սա «ռուսական երազանք է», – պատասխանել է Զուրաբիշվիլին հեռուստահաղորդավարի այն հարցին, թե «Վրացական երազանքը» կարո՞ղ է «ռուսական» համարվել իր վարած քաղաքականության և ընդունած որոշումների համար։ Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, ինքը երկար ժամանակ ձեռնպահ էր մնում Վրաստանի կառավարությանը ռուսամետ անվանելուց, […]
22:52 12.04.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադիր հետևում է Իսրայելի և Իրանի շուրջ իրավիճակին և չափազանց անհանգստացած է տարածաշրջանում հնարավոր էսկալացիայով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Այո, իհարկե, Գուտերեշը ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք չափազանց անհանգստացած ենք իրավիճակի հնարավոր սրմամբ», – ասել է Դյուժարիկը: Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելել է, […]
22:38 12.04.2024
Իրանի զինված հարձակումը Իսրայելի դեմ կարող է սկսվել հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջացները: Որտեղի՞ց իրենց նման տեղեկություն, ո՞ր ուղությամբ կարող են հասցվել հարվածները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ ապրիլի 1-ին Իսրայելի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին այդ շենքում գտնվող մի քանի […]
19:22 12.04.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
18:40 12.04.2024
Հռոմը հուսով է, որ Բրյուսելի և Երևանի միջև կհաջողվի գործընկերության նոր օրակարգ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլին՝ պատասխանելով երկրի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Լեգա» կուսակցությունը ներկայացնող Պաոլո Ֆորմենտինիի հարցին: Ապրիլի 11-ի նիստում Պաոլո Ֆորմենտինին հետաքրքրվել է, թե ներկայիս իրողություններում իտալական կառավարությունը […]
17:38 12.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն […]
16:01 12.04.2024
Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝ ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00 ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00 ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00 […]
15:32 12.04.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված: «Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը […]
13:22 12.04.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ մեր երկում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել […]
11:53 12.04.2024
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Վրացական երազանքի» նախաձեռնած «գործակալների օրենքի» մասին ասել է, որ եթե այն ընդունվի, Վրաստանն այլևս Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի ունենա, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն: Սրանով Կրամոնն արձագանքել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու՝ ապրիլի 11-ին արած այն հայտարարությանը, որ եթե այս օրենքն ընդունվի, Եվրահանձնաժողովի համար շատ դժվար կլինի դրական գնահատական տալ։ […]
11:16 12.04.2024
2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի […]
09:56 12.04.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը մտադիր է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը, սակայն դա կանի սահմանափակ ձևով, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով նախարարների զրույցի մասին անմիջականորեն իրազեկ աղբյուրին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Բերբոքը և Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը […]
09:16 12.04.2024
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը մերժել է երեք ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայի տարանցումով մեկնել Մեքսիկայի Կանկուն քաղաք, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) փոխնախագահ Արթուր Մուրադյանը: Դեպքը, նրա խոսքով, տեղի է ունեցել ապրիլի 8-ին Ստամբուլում։ «Ուղևորներին ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի տրվել ինքնաթիռ նստելը մերժելու մասին, նրանց մոտ չի եկել ավիաընկերության ներկայացուցիչը, ավիափոխադրողի մոսկովյան ներկայացուցչությունը […]
08:50 12.04.2024
ԱՄՆ-ը կապ է հաստատել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Թուրքիայում, որպեսզի Թեհրանին կոչ անեն զերծ մնալ Իսրայելի հետ հարաբերությունների սրացումից, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի առնչությամբ, մասնավորապես՝ կապված վերջին օրերին Իրանի կողմից Իսրայելի դեմ ուղղված սպառնալիքների հետ», – ասել է […]
08:44 12.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
23:03 11.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շշրջանակում: Վարչապետը ելույթում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի ներկաներ, Սիրելի ժողովուրդ, Նախ՝ ուզում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին շնորհակալություն հայտնել կարևոր և բովանդակային քննարկման համար, որը իրական […]
19:27 11.04.2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: Այս մասին ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև […]
17:11 11.04.2024
Հայ-վրացական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը: Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը: Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական […]
16:28 11.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:12 11.04.2024
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` գրավելով երկրի տարածքի մի մասը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական […]
12:59 11.04.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից: Տեսաուղերձով հանդես […]
12:23 11.04.2024
Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, […]
19:09 10.04.2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ […]
19:03 10.04.2024
Ապրիլի 10-ին Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության և Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչություններիի միջև։ Հանդիպմանը քննարկվել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի և ընթացիկ իրադարարձությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերին։ Հայաստանի և Վրաստանի […]
18:22 10.04.2024
Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: «Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: […]
17:41 10.04.2024
Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն հրահրելուց։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 10-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ առկա են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները Հարավային Կովկասում խաղաղության ու կայուն զարգացման ապահովման համար: «Առաջին հերթին խոսքը կողմերի եռակողմ պայմանավորվածությունների մասին […]
16:28 10.04.2024
Իսլամական երկրները, որոնք զենք են մատակարարում կամ ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իսրայելին, դավաճանում են մահմեդականներին։ Նման կարծիք է հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ծոմապահության տոնի կապակցությամբ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպմանը։ «Սա դավաճանություն է, սա դավաճանություն է իսլամական ումմայի նկատմամբ», – նրա խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։ Ըստ […]
12:13 10.04.2024
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում […]