TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա անպատասխան չի մնա․ Ռաիսի

12:13 02.04.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին անպատասխան չի մնա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) իր հերթական անհաջողությունների և պարտությունների պատճառով օգտագործում է կույր ահաբեկչություն, բայց պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողությունների օգնությամբ, և այս վախկոտ հանցագործությունը անպատասխան չի մնա», – […]

̰
Թուրքիայում պահանջում են Էրդողանի հրաժարականը

11:57 02.04.2024

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մեծ թվով ստամբուլցիներ քաղաքի փողոցներում նշում են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հաղթանակը: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Ստամբուլի Սարաչհանե փողոցում հաղթանակի տոնախմբությունը զուգահեռվել է մասանկիցների հաճախակի «Էքրեմ՝ նախագահ» և «Էրդողան՝ հրաժարական» վանկարկումներով: Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:44 02.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը […]

̰
ԱՄՆ պետդեպարտամենտը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը

09:38 02.04.2024

ԱՄՆ զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրմանը կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հարցով

09:12 02.04.2024

Երեքշաբթի Ռուսաստանի խնդրանքով նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու վերաբերյալ, իր Telegram-ում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ գործողությունը դատապարտելու խնդրանքով: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ […]

̰
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը Դամասկոսի հյուպատոսության վրա հարձակումն ահաբեկչություն է որակում

08:54 02.04.2024

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը ահաբեկչական հարձակում է և խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և դիվանագիտական ​​օբյեկտների անձեռնմխելիության սկզբունքը, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ «Այս սարսափելի հանցագործությունը և վախկոտ ահաբեկչությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ու հյուպատոսական կառույցների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է […]

̰
Լարսը բաց է

08:35 02.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
ՀԱՄԱՍ-ն իր համերաշխությունն է հայտնել Սիրիային և Իրանին

23:59 01.04.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է իսրայելական օդուժի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և այս կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել Սիրիային և Իրանին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ գործողությունները, որոնք ուղղված են եղել Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության շենքին, որի հետևանքով սպանվել են իրանցի մի քանի դիվանագետներ և […]

̰
Առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում Էրդողանը պարտվել է ընտրություններում

22:50 01.04.2024

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկ կայացած մունիցիպալ ընտրություններում ցավոտ պարտություն է կրել: Հնչում են կառավարության հրաժարականի պահանջներ: Սա ընդամենը մունիցիպալ ընտրություններ էին: Ինչո՞ւ է դրանց արդյունքը այդքան կարևորվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայում մունիցիպալ ընտրությունները միշտ կարևոր ու ազդեցիկ դեր են ունեցել: Այս ընտրությունները հատկանշական են նրանով, որ իշխող կուսակցությունը […]

̰
ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար․ Տոյվո Կլաար

22:27 01.04.2024

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի իր էջում անդրադարձել է ԵՄ առաքելության գրառմանը։ «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման հարցում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, այնպես, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ […]

̰
Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի էր․ Հայաստանում ԵՄ առաքելություն

21:23 01.04.2024

Եվրամիության առաքելությունն այսօր կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում։ Այս մասին Հայաստանում ԵՄ առաքելությունը գրառում է կատարել X-ի էջում։ «Մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի էր»,- նշված է գրառման մեջ։

̰
Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա Իսրայելի հարվածին

21:17 01.04.2024

Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։ Ինչպես հայտարարել է Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին, Թեհրանը կոշտ պատասխան կտա այս հարձակմանը։ «Հյուպատոսության շենքի վրա հարձակվել են F-35 ինքնաթիռները, որոնք արձակել են վեց հրթիռ: Ես դեսպանատան իմ աշխատավայրում էի։ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի», – մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը Աքբարիի […]

̰
Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսի շենքերից մեկին. տուժել է նաև Իրանի դեսպանատունը

19:26 01.04.2024

Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: Այս մասին հայտնել է սիրիական Al Ikhbariya պետական հեռուստաալիքը։ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ իսրայելական հրթիռը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող տանը, վնասվել է նաև դիվանագիտական ​​առաքելության շենքը։ Սիրիայում Իրանի դեսպանը չի տուժել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է […]

̰
ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ՀՀ զինված ուժերի տեղաշարժերի մասին

20:35 31.03.2024

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր է իրականացնում սահմանին։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում, ինչը հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ […]

̰
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում երկրաշարժ է տեղի ունեցել

15:42 31.03.2024

Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Հաղորդվում է, որ Կաշ շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 13:38-ին։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

14:25 31.03.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը․ «Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար […]

̰
Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող ավելի քան 50 կասկածյալ

11:54 31.03.2024

Թուրքիայի անվտանգության մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 51 ենթադրյալ անդամի, կիրակի օրը սոցցանցերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը։ Երեքշաբթի օրը նախարարը հայտնել էր, որ 147 մարդ ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով։ «21 նահանգում ԻՊ-ի դեմ քառօրյա գործողության արդյունքում 51 մարդ է ձերբակալվել»,- ասել է նախարարը։ Գործողությունները, ի թիվս այլոց, իրականացվել […]

̰
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

11:16 31.03.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

10:32 31.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Վրաստանում գրանցվել է երրորդ երկրաշարժը

20:31 30.03.2024

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը շաբաթ օրը հաղորդել է, որ երկրում գրանցվել է 4,0, 4,2 և 4,8 մագնիտուդով երեք երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 17.44-ին՝ 4.8 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաչայի շրջանի Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդ երկրաշարժը գրանցվել է վեց րոպե անց՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ 4,2 մագնիտուդով։ […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

13:26 30.03.2024

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03.25-ին՝ Էլյազիգի կենտրոնում։ Ըստ տեղեկությունների՝ այս պահին երկրաշարժի ոչ մի բացասական հետևանք չի գրանցվել:

̰
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը

12:30 30.03.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը և գործնական պարապմունքները երկրի զինված ուժերի ստորաբաժանումներում։ Այս մասին Հասանովը պատվիրել է հանրապետության զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած պաշտոնական խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Գեներալ-գնդապետ Հասանովը նշել է զորավարժությունների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա ավելացման կարևորությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկա»,- […]

̰
ԵՄ-ն արգելել է թուրքական Southwind Airlines-ին թռիչքներ իրականացնել Եվրոպայով

08:39 30.03.2024

Եվրամիությունն արգելել է Անթալիայում գտնվող Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դաշինքի ներսում, գրում է թուրքական Turizm Güncel պարբերականը։ Ինչպես ասվում է հոդվածում, ԵՄ-ն որոշումը հրապարակել է հինգշաբթի օրը, իրավական հիմքը եղել է 2014 թվականի հուլիսի պատժամիջոցների կարգավորումը` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նախօրեին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտարարել է Շարմ էլ-Շեյխից ռուս զբոսաշրջիկների հետ Մոսկվա […]

̰
Լարսը բաց է

08:14 30.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

23:39 29.03.2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Իմ խոսքում նշել եմ, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել […]

̰
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

23:00 29.03.2024

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Էլնուր Մամեդովը քննարկել են երկկողմ հարաբերությունների և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով։ «Ըստ էության դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային […]

̰
Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը. Նորիկ Նորիկյանը՝ ապրիլի 5-ի բանակցությունների մասին

22:13 29.03.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին: Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերին, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, մասնավորապես Տավուշի գյուղերի վերաբերյալ թեմային, և այս ամենի համատեքստում ապրիլի 5-ին սպասվող հանդիպմանը: «Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Եթե որևէ կոնկրետ գործընթացի մեկնարկ էլ չլինի, ապա […]

̰
Արցախում 11 հայ է մնացել․ ինչ է հայտնի նրանց մասին

21:27 29.03.2024

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է Արցախում մնացած հայերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ալիևան ծանոթացել է հայերի սոցիալական խնդիրներին: Հերթական քարոզչական միջոցառո՞ւմն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե իհարկե, հերթական քարոզչական միջոցառումն է: Սաբինա Ալիևան  հնադիպել է Արցախում մնացած հայերի հետ՝ Ստեփանակերտում գործող այսպես կոչված խոցելի սոցիալական […]

̰
ԱՄՆ-ԵՄ-Հայաստան սպասվող համաժողովն անհանգստություն է առաջացնում Բաքվում․ Բայրամով

21:18 29.03.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպան Պավել Կնյազևի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում Բայրամովը և Կնյազևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նախարարը զրուցակցին տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող հետհակամարտային իրավիճակի, խաղաղ գործընթացի և Հայաստանի հետ բանակցությունների շրջանակներում Ադրբեջանի […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

19:12 29.03.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին […]

̰
BACK_TO_TOP