TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 հաղորդակցություն. ԿԽՄԿ

09:38 09.02.2024

2023 թվականին հակամարտությունների սրման առնչությամբ Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել է 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություն և հեռախոսազանգ։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: «Մենք պարբերաբար այցելում էինք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- նշվում է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Բաքվում պահվում են պաշտոնական թվով 23 […]

̰
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Կոբախիձեի՝ վարչապետի պաշտոնում նշանակմանը

23:54 08.02.2024

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած լիագումար նիստում վստահության քվե է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը՝ ուղիղ հեռարձակմամբ։ «Ութսունչորս կողմ, տասը դեմ․ Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի կառավարությանը»,- հանդիպման ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Վստահություն ստանալու համար վարչապետի թեկնածուն պետք է ստանար պատգամավորների 150 ձայնից առնվազն 76-ը։

̰
Իլհամ Ալիևի նոր ռեկորդը․ ընտրություններում նա հավաքել է 46 անգամ ավելի շատ ձայն, քան իր գլխավոր մրցակիցը

22:52 08.02.2024

Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]

̰
Իրանի ԱԳՆ-ն Բաղդադին ԱՄՆ-ի հարվածն ահաբեկչություն է որակել

22:18 08.02.2024

Բաղդադի արևելյան շրջաններին ԱՄՆ-ի ռազմական հարվածը ահաբեկչական գործողություն է, որը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, ում խոսքերը մեջբերված են գերատեսչության պաշտոնական կայքում։ Ինչպես ընդգծել է դիվանագետը, Թեհրանը «խստորեն դատապարտում է Իրաքի տարածքում ամերիկյան կառավարության կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը»։ Քանանիի խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները […]

̰
ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ

19:00 08.02.2024

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները: «Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և […]

̰
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

16:30 08.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցությունների հարթակ լինել․ Դարչիաշվիլի

15:43 08.02.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դարչիաշվիլիի խոսքերը մեջբերել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։ «Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք […]

̰
Պուտինը շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

12:54 08.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ նման բարձր պետական ​​պաշտոնում իր աշխատանքում»,- ասված է ուղերձում։

̰
Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 92%-ը

10:16 08.02.2024

Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05%-ը, հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը՝ քվեաթերթիկների ավելի քան 93%-ը մշակելուց հետո։ «Ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը՝ 93,35 տոկոս ընտրատեղամասերի մշակումից հետո, Իլհամ Ալիևը հավաքում է 92,05 տոկոս»,- ասել է Փանահովը։ Ադրբեջանում չորեքշաբթի ավարտվել են արտահերթ […]

̰
Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցության վերջնական ցուցանիշը կազմել է 76,73 տոկոս

00:00 08.02.2024

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 76,73%, ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջովը։ «Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 76,73,  ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցել է 4 971 032 մարդ»,- նշել է ԿԸՀ ներկայացուցիչը։

̰
29 տարի՝ գահին․ Իլհամ Ալիևը նախագահ է դառնում 5-րդ անգամ

22:53 07.02.2024

Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]

̰
Էրդողանը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

22:43 07.02.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Թուրքիայի նախագահը անկեղծորեն շնորհավորել է Իլհամ Ալիևին ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ նախագահական գործունեության մեջ»,- ասված է […]

̰
Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում

19:42 07.02.2024

Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանության օրակարգում, բանակցություններում այդ հարցերը դրվում են քննարկումների սեղանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: «Մեր բանակցություններում, շփումներում գերիների, պահվող անձանց խնդիրը մշտապես օրակարգում է: Եվ մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում […]

̰
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

19:22 07.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մահաբեր աղետը հարվածել է Վրաստանի արևմուտքին

18:51 07.02.2024

Վրաստանում տեղումներն առաջացրել են սողանքներ և ջրհեղեղ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, շատ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից. տեխնիկական օգնությունը ժամեր շարունակ չի կարողացել հասնել մարդկանց։ Տուժել են բազմաթիվ ընտանիքներ, կան նաև զոհեր։ Ձյան տեղումները, ձնահյուսերը, սողանքը, փոթորիկը և ջրհեղեղը միաժամանակ` փետրվարի 6-ին, հարվածել են Արևմտյան Վրաստանին։ Տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ […]

̰
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում

12:26 07.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։ Նշվում է, որ մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն։

̰
Նիկ Գուգերի արտաքսումը յուրատեսակ պատասխան կարելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ին. Գարդման-Շիրվան-Նախիջևանի հայտարարությունը

11:35 07.02.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը։ Դրանում մասնավորապես ասվում է. «Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված […]

̰
Վաղը Ադրբեջանում նախագահական ընտրություններ են․ որքան ձայն կհավաքի Իլհամ Ալիևը

22:18 06.02.2024

Վաղը Ադրբեջանում կկայանան նախագահական արտահերթ ընտրությունները, իսկ այսօր՝ լռության օրն է: Քարոզչությունն այսօր արգելված է: Իսկ այն ընդանրապես եղե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Որպես այդպիսին, ընտրարշավ չի եղել այս անգամ, իսկ այն ինչ եղել է, ընտրարշավ անվանել դժվար է: Ինքը՝ Ալիևը, հրաժարվել է հանրային, հրապարակային ելույթներից, անգամ չի այցելել մարզեր, միայն […]

̰
Իրանում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել

16:22 06.02.2024

Իրանի հարավ-արևելքում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել՝ 1 տոննայից ավելի քաշով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ երկրի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզիի խոսքով՝ 1,083 տոննա թմրանյութերն առգրավվել են Սիստան և Բելուջիստանի նահանգի սահմանամերձ շրջաններում։ Գուդարզին հայտնել է, որ բեռի մեջ եղել է 1,06 տոննա ափիոն և 23 […]

̰
ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում․ Փաշինյան

15:23 06.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում: Զրուցակիցները քննարկել են […]

̰
Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկիչ է ձերբակալվել

13:56 06.02.2024

Իրանի իրավապահ մարմինները երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման երկու անդամների։ Այս մասին հայտնել է Իրանի ոստիկանության խոսնակ Սարդար Մոնթազեր ալ-Մահդին։ «Իրավապահների գործողության արդյունքում այս ծայրահեղական բջջի անդամները, ովքեր մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել, ձերբակալվել են», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը։ Իրանի ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը «Իսլամական պետություն» […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 1 տարի անց դեռ գրանցվում են հետցնցումներ

11:50 06.02.2024

Այսօր՝ 2023-ի փետրվարի 6-ին լրանում է Թուրքիայում 2022-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի մեկ տարին: Երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշի (Մարաշ) նահանգում, ցնցել է երկրի 11 նահանգ: Փետրվարի 6-ին նույն էպիկենտրոնով գրանցվել է երկու երկրաշարժ՝ համապատասխանաբար 7.7 և 7.6 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց մինչ օրս հաջորդում են փոքր ցնցումները երկրի […]

̰
Հայտնի է դարձել Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի օրակարգը

09:18 06.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ընթացքում կքննարկվի Մոսկվայի կողմից Թուրքիայում առաջարկվող գազային հանգույցի նախագծի ճանապարհային քարտեզը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հստակեցվում է, որ գազային հանգույցի նախագիծը առաջիկա բանակցությունների էներգետիկ օրակարգի հիմնական կետերից է։ «Ճանապարհային քարտեզի» զարգացումները կառաջարկվեն նախագահների քննարկմանը, առաջնորդները կտան իրենց հանձնարարականները, նշել է գործակալության զրուցակիցը։ 2023 […]

̰
Քանի՞ հայ է մնացել Արցախում

22:44 05.02.2024

Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի  կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի այցելեն այնտեղ մնացած հայերին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալով՝ Արտյոմ Երկանյանը նշել է․ «Ենթադրում եմ՝ դա ավելի շուտ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառում էր»: Իրականում քանի հայ կարող է հիմա լինել Արցախում: «Մամուլում տարածվում են […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

19:36 05.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանը Ուկրաինայից տեղեկատվություն է պահանջում պայթուցիկներով բեռների վերաբերյալ

18:57 05.02.2024

Թբիլիսին Կիևից լրացուցիչ տեղեկությունների է սպասում պայթուցիկներով բեռի մասին, որը Ուկրաինայից Ռուսաստան էր տեղափոխվելու Վրաստանի տարածքով, ասել է հանրապետության պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բասա Մգելաձեն։ «Այս դեպքում մենք կհամագործակցենք ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այն երկրների հետ, որոնցով անցել է այդ բեռը: Մենք Ուկրաինային տեղեկատվություն ենք տրամադրել այդ փաստի վերաբերյալ և սպասում ենք նրանցից լրացուցիչ […]

̰
Իրանում սկսվել է նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը

17:48 05.02.2024

Իրանն սկսել է 10 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը երկրի կենտրոնական Սպահանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ դա կլինի ավազանային տիպի ռեակտոր, որպես դանդաղարար կօգտագործվի թեթև ջուրը, իսկ միջուկային վառելիք կլինեն ուրանի ու ալյումինի օքսիդները։ Կայանքը կդառնա բարձր խտության նեյտրոնների հզոր հոսքի աղբյուր։ Նեյտրոնները հետագայում կօգտագործվեն […]

̰
Վրաստանը խստացնում է սահմանային հսկողությունը

17:42 05.02.2024

Վրաստանը զգալիորեն խստացրել է սահմանային հսկողությունն ու բեռների և ուղևորների ստուգումները, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի ավելի վաղ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր Օդեսայից Վորոնեժ ուղևորվող վեց պայթուցիկ սարքերով բեռի կալանման մասին։ Նախաքննությունը շարունակվում է՝ պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման դեպքի […]

̰
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

17:22 05.02.2024

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտ ամսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։ «Մյուս երկրները նույնպես հրավիրվել են մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք կանցկացվեն (իրանական օրացույցի – խմբ.) տարվա վերջում (ավարտվում է 2024 թվականի մարտին – խմբ.)»,-Իրանիի խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը: Նա նշել է, […]

̰
Թուրքիան ցանկանում է Պուտինի այցի ընթացքում քննարկել գազի, ատոմակայանի և Սիրիայի հարցը

22:36 04.02.2024

Թուրքիան ակնկալում է քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, Սիրիայի հարցը և իրավիճակը Գազայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր ծրագրված այցի ընթացքում, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ «Գազի հարցը և էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կլինի առաջնային: Իհարկե, «Աքքույու» ատոմակայանի կառուցումը երկկողմանի մեծ նախագիծ է», – ասել է Ֆիդանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: […]

̰
BACK_TO_TOP