TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.92 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն

18:50 15.02.2024

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ին ՀՀ […]

̰
Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը

18:23 15.02.2024

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը: Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, […]

̰
Հայաստանն ու Իրանը տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

17:00 15.02.2024

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ համաձայնագիրը ստորագրվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը: Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ:

̰
Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. վարչապետ

16:06 15.02.2024

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան

15:30 15.02.2024

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը […]

̰
Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ․ Փաշինյանն արձագանքել է Բաքվից հնչող մեղադրանքներին

13:08 15.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի մեղադրանքներին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։ «Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը նաև մեր բանակի բարեփոխումների և Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ։ Բայց, ինչպես ասել եմ սույն թվականի հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առիթով, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Սա որևէ մեկը […]

̰
Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է լոկալ ռազմական գործողություններ սկսել՝ դրանք Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով

12:34 15.02.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարկով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ ունեցած […]

̰
Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վարում է հարկադրանքի քաղաքականություն. Փաշինյան

12:13 15.02.2024

Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին հանդի սահմանային հատվածում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երդմնակալության արարողության ժամանակ Ալիևը հայտարարել է, որ աշխարհը շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին

10:04 15.02.2024

Աշխարհն իրականում շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին, չորեքշաբթի երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլորն էլ տեսնում են, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում այսօր։ Աշխարհն իրականում շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին։ Ոմանք կարծում են, որ այն արդեն սկսվել է, կարող են լինել տարբեր ենթադրություններ։ Իհարկե, ժամանակակից պատերազմները տարբերվում […]

̰
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով նախատեսվում է Իգոր Խովաևի այցը Երևան. Զախարովա

19:49 14.02.2024

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է: Ծրագրվում են հանդիպումներ ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելու նաև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ նա կայցելի նաև Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ի ճեպազրույցին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով […]

̰
Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա

18:52 14.02.2024

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ»,- […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ

18:48 14.02.2024

Փետրվարի 14-ին Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ: ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի, […]

̰
Բաքվում հանդիպել են Բայրամովն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ հատուկ ներկայացուցիչը

18:36 14.02.2024

Փետրվարի 14-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպմանը թեմաներն են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր:

̰
Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

18:06 14.02.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Եգիպտոսի նախագահի կողմից Իթթիհադիե պալատում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններից, օրակարգային ամենակարևոր հարցեր են եղել Գազայի հատվածում տեղի ունեցող […]

̰
Մոսկվան կոչ է արել Բաքվին և Երևանին քայլեր ձեռնարկել սահմանին դեէսկալացիայի համար

16:55 14.02.2024

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ և կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի սրման հետ կապված։ Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ։ Բոլոր ի […]

̰
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու կոչ են արել

16:07 14.02.2024

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ «Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր […]

̰
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում. Անդրեյ Սերդյուկով

11:47 14.02.2024

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք ունենալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել ուղիղ մուտք դեպի Կենտրոնական Ասիա: Ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանը, ի թիվս […]

̰
Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները

10:58 14.02.2024

Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո հայտարարությունում  ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն […]

̰
Բաքվում ակնարկում են, որ պատրաստ են քննարկել այն քաղաքական գինը, որը Մոսկվան պետք է վճարի Արցախում իր խաղաղապահներին պահպանելու համար

22:26 13.02.2024

Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ համատեղ մամուլի ասուլիսին

21:18 13.02.2024

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ-ԵՄ գործընկերության մասով Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է. «Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, Հարգելի՛ պարոն Բոռել, Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, […]

̰
Աղքյորփիով Հայաստան տանող ճանապարհի կառուցումը կրկին հետաձգվել է

20:31 13.02.2024

Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն երկրորդ տարին է՝ շարունակում են, սակայն շինարարական աշխատանքների ավարտը չի երևում, հայտնում է «Ալիք մեդիան»: Անբարեկարգ ու ընդհատումներով ասֆալտապատվող ճանապարհը խնդիր է առաջացրել այդ ճանապարհից օգտվող Աղքյորփի, Չանախչի, Խոխմել, Օփրեթ գյուղերի բնակիչների համար: Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհը, որի երկարությունը 25 կմ է, տարիներ շարունակ, մեղմ ասած, […]

̰
Անահիտ Մանասյանն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին

20:07 13.02.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 13-ին ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին և NDI խորհրդարանի ծրագրի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական […]

̰
Բաքուն կրկին դիմում է սադրանքների՝ Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելով

19:10 13.02.2024

Ադրբեջանական հերթական ագրեսիան սկվսել է վաղ առավոտյան: 05:30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքերից կրակ էր բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Նշվել էր նաև, որ ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Կեսօրին արդեն, հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 4 զոհ և […]

̰
Բաքվում հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա

16:55 13.02.2024

Ադրբեջանը տեսնում է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ կանոնավոր հանդիպումների անհրաժեշտություն, այդ թվում՝ «ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար», երեքշաբթի ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն ավելի վաղ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների […]

̰
Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում․ Միրզոյանը՝ Բորելին

15:41 13.02.2024

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով […]

̰
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրեբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

15:27 13.02.2024

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։ «Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բուրիչը։

̰
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

15:17 13.02.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Հանդիպմանը Բորելը հարցրել է. «Ցավոք, մենք կրկին խնդիր ունենք, այո՞»։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է․ «Դժբախտաբար, այո»։

̰
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու համար․ Էրդողան

14:30 13.02.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունների կարգավորման համար։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախումը ցնցող դարձավ շատ ոլորտների համար և հանգեցրեց հետագա բարդ գործընթացների, ինչը ազդեց էներգետիկայի, սննդի և ռազմական ոլորտի վրա: Թուրքիան լուրջ ջանքեր գործադրեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման և […]

̰
Վրաստանը հայտնվել է եվրոպական այն երկրների հնգյակում, որտեղ գիշերն անվտանգ է

14:04 13.02.2024

Վրաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների թվում, որտեղ զբոսաշրջիկները կարող են անվտանգ տեղաշարժվել ոչ միայն ցերեկը, այլև գիշերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով Numbeo.com կայքի և World of Statistics-ի տվյալները: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանը հետ է մնում Խորվաթիայից, Սլովենիայից և Իսլանդիայից: Numbeo.com-ը սերբական կայք է, որն աշխարհում խոշորագույն […]

̰
Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները․ ՀՀ ԱԳՆ

13:48 13.02.2024

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական  գործողությունները։ «Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների […]

̰
BACK_TO_TOP