TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

21:10 04.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

13:47 04.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ […]

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

10:17 04.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

23:42 03.02.2024

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացին, հաղորդել է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Չեխիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում, բերման են ենթարկել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։ Ինչպես նշում է գործակալության աղբյուրը, նա հատել է սահմանը Հայաստանից և անցել սահմանի ադրբեջանական կողմում գտնվող՝ «հայերի կողմից ականապատված տարածքով»։ «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նրան […]

̰
Թուրքիայում շուրջ 3000 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել անցյալ տարվա երկրաշարժի հետ կապված

22:06 03.02.2024

Թուրքիայում անցյալ տարվա երկրաշարժի հետ կապված քրեական գործեր են հարուցվել 2825 մարդու նկատմամբ։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջայի խոսքով՝ նրանցից 267-ը ձերբակալվել են, իսկ 984-ը դատապարտվել են դատական ​​հսկողության։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Արդյունքում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ, ավերվել է մոտ 39 հազար […]

̰
Հայ-ադրբեջանական քննարկումների օրակարգերը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

21:04 03.02.2024

Տարվա սկզբին Հայաստանը արձանագրեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի առաջարկներում հետընթաց կա, իսկ այս շաբաթ հանդիպեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները: Այս ամենը տեղի է ունենում Հարավային Կովկասի շուրջ միջազգային ակտիվ անցուդարձի պայմաններում: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակին անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

15:47 03.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի բանակի հարվածները Իրաքի և Սիրիայի տարածքներում

14:50 03.02.2024

Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Իրանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։ «Սա ամերիկյան կառավարության հերթական ռազմավարական սխալն է, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և […]

̰
Քննարկվել են հայ-իրանական համատեղ հրատարակչական և վերապատրաստման ծրագրերի հեռանկարներ

14:22 03.02.2024

ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվել է Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Արդյունավետ քննարկում է տեղի ունեցել «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում: Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

̰
Վրաստանի վարչապետի թեկնածուն հայտարարել է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման մասին

11:30 03.02.2024

Վրաստանը կշարունակի ինտենսիվ աշխատել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ, ասվում է վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում։ Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին կհանդիպի վարչապետի թեկնածուի հետ՝ նրա կառավարության կազմին ու կառավարության ծրագրին վստահություն հայտնելու համար։ «Երկրի գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության հետագա խորացումն […]

̰
Վրաստանի վարչապետի թեկնածուն հայտարարել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու ցանկության մասին

10:53 03.02.2024

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն իր նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն է անվանել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը և խաղաղ ճանապարհով Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքների «վերադարձը»։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին կհանդիպի  վարչապետի թեկնածուին նրա կառավարության […]

̰
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է թույլ տալ մոնիթորինգ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքում

22:51 02.02.2024

Ադրբեջանում փորձում են ձևավորել միջազգային կոալիցիա՝ Հայաստանի տնտեսությանը մեծ եկամուտներ խոստացող Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տապալելու նպատակով: Այդ նպատակով, ինչպես ժամանակին Արցախի դեպքում էր, հավաքագրել են այսպես կոչված բնապահպաններին: Պարզվում է՝ ադրբեջանցի «բնապահպանները» հայ մասնագետներից շատ են մտահոգ Հայաստանի միջավայրի պահպանության խնդրով: Ովքե՞ր են այդ «բնապահպանները»: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը […]

̰
Իրանը կոշտ պատասխան կտա իրեն սպառնացողներին. Էբրահիմ Ռայիսի

16:04 02.02.2024

Իրանը չի ցանկանում պատերազմ սկսել, սակայն կոշտ պատասխան կտա, եթե որևէ մեկը ցանկանա սպառնալ իրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հորմոզգան նահանգում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: «Բազմիցս ենք ասել, որ չենք սկսելու որևէ պատերազմ: Սակայն եթե որևէ երկիր կամ ուժ ցանկանա վախեցնել մեզ, ապա կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կոշտ և հեղինակավոր պատասխանին: Իրանի ռազմական […]

̰
Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից. The New York Times

12:18 02.02.2024

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրների։ Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, […]

̰
ՄԽՄ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ քննարկումների հնարավոր ժամկետները

09:57 02.02.2024

Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումները։ Այդ մասին, մասնավորապես, Բաքու կատարած այցի ժամանակ Trend գործակակությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։ Նա նշել է, որ ՄԽՄ-ն տեղյակ է տարածաշրջանի վերջին զարգացումներին, Ադրբեջանի և իր հարևանների հարաբերություններին, և որպես ամբողջ […]

̰
Ստամբուլի եկեղեցում քաղաքացին սպանվել է ՌԴ քաղաքացու ատրճանակից արձակված գնդակից. Թուրքիայում 25 մարդ է ձերբակալվել

09:23 02.02.2024

Ստամբուլի դատարանը Ստամբուլի եկեղեցում հրաձգությունից հետո ձերբակալել է 25 կալանավորի, ուրբաթ գիշեր X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։ Կիրակի կեսօրին Ստամբուլի հյուսիսում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա երկու դիմակավորված անձանց զինված հարձակման արդյունքում սպանվել է Թուրքիայի 52-ամյա քաղաքացի։ Լրատվամիջոցները գրել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը։ Կիրակի […]

̰
Իրանի առաջնորդը հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից

09:00 02.02.2024

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին, գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։ Կիրակի օրը անօդաչու թռչող սարքը հարձակվել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ […]

̰
Ադրբեջանն ունի իր պոտենցիալ ագրեսիան մեր նկատմամբ լեգիտիմացնելու խնդիր․ Փաշինյան

22:39 01.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային ռադիո – Ընդհանրապես 2020-ը վերանայեց չէ՞ մեր գոյաբանական կոնցեպտը՝ ստիպելով մտածել պաշտպանական և անվտանգային մեր համակարգը սեփական հնարավորությունների հաշվին կառուցելու մասին: Այս առումով ունե՞ք անվտանգության բանաձևի Ձեր կոնցեպտը, Ձեր մոտեցումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե Ձեր ասածը ճշմարտություն չլիներ, այսօր մենք այս […]

̰
Ադրբեջանի մեջլիսում պարզաբանել են, թե ինչ տեսք կարող են ունենալ Բաքվի պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, եթե Ֆրանսիան շարունակի աջակցել Հայաստանին

22:14 01.02.2024

Ադրբեջանի մեջլիսում պարզաբանել են, թե ինչ տեսք կարող են ունենալ Բաքվի պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, եթե Ֆրանսիան շարունակի աջակցել Հայաստանին: Ինչպիսի՞ն  են լինելու ադրբեջանական այդ պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայտնի որոշումը՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի մեջլիսն էլ իր կառավարությանը կոչ արեց […]

̰
Հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը․ Փաշինյան

21:33 01.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային Ռադիո – Պարոն վարչապետ, 2020-ի 44-օրյա պատերազմից և հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանն ակտիվորեն փորձում է իր անվտանգությունն ապահովել դիվանագիտական ակտիվ աշխատանքների շնորհիվ, և ընդհանրապես դիվանագիտությունը ներկա անկայուն աշխարհում որքանո՞վ է ապահով գործիք՝ անվտանգության ապահովման համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – […]

̰
Բարեփոխել բանակը, ուժեղացնել բանակը և ունենալ մարտունակ բանակ․ Փաշինյանը՝ անվտանգության ապահովման մասին

21:14 01.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային ռադիո – Միանգամից անցնենք կարևոր հարցերին: Պարոն վարչապետ, վերջերս Դուք խոսեցիք Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևոր գործոնի՝ լեգիտիմության մասին: Ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, որի վրա պետք է հենվի իշխանության ռազմավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Իհարկե, […]

̰
Ալիևը սպառնացել է վերանայել Եվրոպայի խորհրդում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը

19:28 01.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է վերանայել Ադրբեջանի մասնակցության հարցը Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), եթե չվերականգնվեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության իրավունքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն այս մասին ասել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ: «Ադրբեջանի պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն։ Եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները […]

̰
Ալիևը Հայաստանին կոչ է արել փոխել Սահմանադրությունը՝ խաղաղության հասնելու համար

15:52 01.02.2024

Բաքուն և Երևանը կարող են հասնել խաղաղության, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերում՝ վերջ դնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։ «Հայաստանի Անկախության հռչակագիրը ուղղակի կոչեր է պարունակում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման […]

̰
Վրաստանի պաշտպանության նոր նախարար կդառնա խորհրդարանի փոխնախագահ Չիկովանին

15:23 01.02.2024

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ նոր կաբինետում կփոխի միայն ռազմական գերատեսչության ղեկավարին։ «Ես կառավարության բոլոր անդամներին հրավիրել եմ մնալ: Միայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն է ցանկացել տեղափոխվել քաղաքականությունից այլ ոլորտ: Ես հարգում եմ նրա որոշումը: Ըստ այդմ, միակ փոփոխությունը տեղի կունենա Վրաստանի կառավարությունում. պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Չիկովանին»,- լրագրողներին ասել է […]

̰
Ալիևն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի

15:08 01.02.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի արդեն խաղաղություն է հաստատվել, երկու երկրների սահմանին մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, և երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ տիրում է խաղաղ իրավիճակ, սակայն այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է խաղաղության […]

̰
Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ կոչ են արել Բայդենի վարչակազմին դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները

10:42 01.02.2024

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական նկրտումները Կապիտոլիումի բլրի ճեպազրույցում, որտեղ հանդես են եկել ներկայացուցիչներ Բրեդ Շերմանը  և Ջեյմս Կոստան (D-CA); Հանդիպումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից։ «Մենք այստեղ ենք՝ պահանջելու Արցախի փախստականների […]

̰
Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը

22:22 31.01.2024

Հրապարակվել է աշխարհի անվտանգ երկրների ինդեքսը: Հայաստանը, դասվել է ամենաանվտանգ պետությունների շարքին: Ո՞ր տեղում ենք մենք: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ինդեքսը մշակում է մի կազմակերպություն, որն ամեն տարի հրապարակում է «Նումբեո» կոչվող տեղեկատվական բազան: Այն գնահատում է աշխարհի 146 երկրներում հանցավորության ցուցանիշները: Եվ ահա, 2024թ.-ի ինդեքսի արդյունքների համաձայն, Հայաստանը հայտնվել է […]

̰
Ֆինանսների նախարարն ամփոփել է 2023թ.-ի արդյունքները

22:15 31.01.2024

Հայաստանում տնտեսական ներուժն ավելացել է, կապիտալ ծախսերի կատարողականը՝ բարելավվել: Ֆինանսների նախարարը մամուլի ասուլիսով ամփոփել է  2023թ.-ի արդյունքները և նախանշել անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին

19:42 31.01.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունության ու երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը 2020-2023 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով չհարձակման պակտի ստորագրման վերաբերյալ ՀՀ կողմից Ադրբեջանին արված առաջարկին։ «Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության […]

̰
Իջևան-Ղազախ հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

18:45 31.01.2024

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի […]

̰
BACK_TO_TOP