TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին

19:42 31.01.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունության ու երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը 2020-2023 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով չհարձակման պակտի ստորագրման վերաբերյալ ՀՀ կողմից Ադրբեջանին արված առաջարկին։ «Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության […]

̰
Իջևան-Ղազախ հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

18:45 31.01.2024

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք. ԱԺ նախագահ

15:03 31.01.2024

Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

14:33 31.01.2024

Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից: Հիշեցնենք, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի […]

̰
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է փետրվարի 4-ից 28 երկրների զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի չեղարկման մասին

12:06 31.01.2024

Փետրվարի 4-ից Իրանը միակողմանիորեն չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Կատարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ։ Այս մասին IRNA-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Ալիռեզա Բիգդելին։ «Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան մարմիններին ծանուցել է հաստատված հրամանագրի մասին», – մեջբերում է իրանական գործակալությունը նրա խոսքերը։ Ելնելով դրանից՝ «այս […]

̰
Վրաստան այցելուների թվով հայերը երրորդն են

11:49 31.01.2024

2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականին Վրաստանի տարածք է մուտք գործել 7,1 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 30,3 տոկոսով ավելի է նախորդ […]

̰
Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը

11:03 31.01.2024

Այսօր Իջևանի և Ղազախի հատվածում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովները։ Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել 2013թ.-ի նոյեմբերի 30-ին։ Տարեսկզբին Ադրբեջանի նախագահն ասել էր, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրակարգում Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]

̰
ԵԽԽՎ գերմանացի պատգամավորներին Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել

22:36 30.01.2024

Պաշտոնապես հաստատվել են տեղեկություններն այն մասին, որ Գերմանիայում դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Բունդեսթագի ու ԵԽԽՎ գերմանացի երկու նախկին պատգամավորների: Նրանք մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալները, ի՞նչ տեսքով է եղել կաշառքն ու կոնկրետ ո՞ր ծառայությունների համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես երեկ հայտնեցինք, Մյունխենի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 4 […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին

21:32 30.01.2024

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին հունվարի 31-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում՝ Իջևանի և Ղազախի հատվածում։ Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
2023-ին սպանվել է 923 ահաբեկիչ. Թուրքիայի ներքին գործերի նախարար

20:42 30.01.2024

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցհաշվում արած գրառմամբ տվյալներ է հայտնել 2023-ին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 923 քուրդ զինյալ, որոնցից 64-ը եղել է ղեկավար շրջանակից: Ձերբակալվել 7.716 կասկածյալ, որոնցից 1555-ը կալանավորվել են: Ընդհանուր առմամբ կասեցվել է 163 հարձակում, որոնցից […]

̰
Տիգրան Հակոբյանն ամփոփել է ՀՌՀ-ի 2023թ.-ի աշխատանքը

20:13 30.01.2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն» ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Հանձնաժողովը, որի կազմը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխվել է, 2023-ին հարուցել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն: Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո եղել է մայրաքաղաքային ու մարզային 28 հեռուստաընկերություն, ինչպես նաև առանց լիցենզիայի հանրային […]

̰
Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը

17:12 30.01.2024

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր […]

̰
Անկարան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում․ Երևանի արձագանքը՝ Հուլուսի Աքարի հայտարարությանը

12:23 30.01.2024

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես […]

̰
Արթուր Խաչատրյանը ԱՄՆ կոնգրեսում օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայ ռազմագերիների շարունակական բանտարկությանը

11:32 30.01.2024

ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպք

10:09 30.01.2024

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այսպես. Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:04 30.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Մասիս, Վեդի քաղաքներում […]

̰
Ադրբեջանի մեջլիսում առաջարկում են Գերմանիային առևտրային պատերազմ հայտարարել՝ իբր հայերին պաշտպանելու համար

22:20 29.01.2024

Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Իլհամ Ալիևին կոչ են արել Գերմանիային հայտարարել առևտրային պատերազմ: Պատճառն այն է, որ Գերմանիան իբր դարձել է Հայաստանի պաշտպանն ու Եվրոպայում հակաադրբեջանական գործունեություն է ծավալում: Կոնկրետ ո՞վ է այդ «փայլուն» մտահղացման հեղինակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մտահաղացման հեղինակը Ադրբեջանի մեջլիսի ագրարային քաղաքականության  կոմիտեի նախագահ Թահիր Ռզաևն է, ով խստորեն […]

̰
Ադրբեջանը տնտեսական պատերազմ է վարում Հայաստանի դեմ. Վարդան Ջհանյան

19:54 29.01.2024

Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացումը խաթարելու ջանքերը՝ թիրախավորելով հայրենի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունվարի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը: «Վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ է ակտիվացել մեր ոլորտի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված: Դրա վերաբերյալ, […]

̰
«Վրացական երազանք»-ը դիտարկում է Կոբախիձեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

19:11 29.01.2024

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի անունը քննարկվում է երկրի վարչապետի թեկնածուի պաշտոնում՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն, փոխանցում  «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ թողնում է վարչապետի պաշտոնը և դառնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Տեղական հեռուստաընկերությունները հայտնել են, որ վարչապետ […]

̰
Վարչապետն ընդունել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականին

19:02 29.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների […]

̰
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

17:22 29.01.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է ժամը 17:00-ին հրավիրած հատուկ ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է Aliq Media-ն: Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից։ Իշխող կուսակցությունը նրան կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի […]

̰
Կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

16:38 29.01.2024

Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական […]

̰
Պուտինի այցը Թուրքիա պատրաստվում է փետրվարին. Ուշակով

16:06 29.01.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա պատրաստվում է, այն նախատեսվում է փետրվարին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, այց է պատրաստվում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այն հարցին, թե խոսքը փետրվարի մասին է, Ուշակովը դրական պատասխան է տվել:

̰
ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացումը ճանապարհաշինության և այլ ոլորտներում

11:12 29.01.2024

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։ Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի […]

̰
Թուրքիայում ոստիկանությունն ահաբեկիչներից առգրավել է գրեթե 160 կգ պայթուցիկ և մոտ 30 զենք

10:57 29.01.2024

Թուրքիայի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել երկրի յոթ նահանգում՝ ահաբեկիչներին պատկանող պահեստներն ու ապաստարանները բացահայտելու համար։ Հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայայի խոսքով՝ առգրավվել է 159 կգ պայթուցիկ և մեծ քանակությամբ զենք։ «Հերոսներ-47 գործողության շրջանակում յոթ նահանգներում գործողություններ են իրականացվել՝ ոչնչացնելու զենքերը, զինամթերքը և պայթուցիկները, որոնք ահաբեկիչները թաքցրել էին քարանձավներում և ապաստարաններում՝ ձմռանը գյուղական վայրերում […]

̰
Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի կապակցությամբ՝ Թբիլիսիում տեղի է ունեցել ցուցահանդեսի և հուշատախտակի բացում

23:28 27.01.2024

Հունվարի 26-ին Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի կապակցությամբ՝ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդեսի և հուշատախտակի բացում։ «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար […]

̰
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու

21:14 27.01.2024

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է։ Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Բաքվում նախարարի հայտարարությունները խորհրդարանում գնահատել են որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ […]

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու՝ ԵԽ քննարկմանը

16:10 27.01.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կառույցներին Ադրբեջանի կատարած հանցանքների ուսումնասիրությունը սկսել երեք տասնամյակ առաջ ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության՝ հանցանքներով և բռնարարքներով ուղեկցված բռնի տեղահանումից և պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության ուսումնասիրումից։ «Եվրոպական խորհրդարանում կայացել է «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով […]

̰
Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

15:14 27.01.2024

Ադրբեջանի նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը: «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից […]

̰
Գնել Սանոսյանը Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությանը

14:11 27.01.2024

Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, […]

̰
BACK_TO_TOP