16:34 27.12.2023
Ռուսաստանը տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու քաղաքական կամք և աջակցում է այդ քայլին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի։ Իհարկե, մենք սատարում ենք դրան։ Մենք կարծում ենք, որ նման […]
16:21 27.12.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ «Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը։ Տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակապես անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ, նրանց զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում է բացառապես […]
12:36 27.12.2023
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
08:46 27.12.2023
Հայաստանը և Ադրբեջանը վերջերս մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ավարտին հասցնելու՝ աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել նրանց, դա կապահովի խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում։ «Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել գործընթացը: Մենք չենք պարտադրում […]
08:17 27.12.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ քննարկումներ տեղի ունեցե՞լ են։ -ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի […]
23:18 26.12.2023
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:
14:35 26.12.2023
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը և Եգիպտոսը գնում են դեպի կառուցողական հարաբերությունների հաստատում։ Նրա խոսքով երկու երկրները հարաբերությունների նոր էջ բացելու ճանապարհին են: «Դա նպաստավոր է նաև ամբողջ տարածաշրջանի և իսլամական աշխարհի համար»,- ասել է Քանանին: Հիշեցնենք, որ Իրանը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական հարաբերությունները 1979 թվականից հետո: Օրեր առաջ Իրանի […]
11:46 26.12.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 4-ին կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։ Ըստ աղբյուրի՝ այցը կկայանա նշանակված օրը, եթե փոփոխություններ չլինեն։ Ռաիսիի Թուրքիա այցն արդեն հետաձգվել էր։ Եթե նա գա, ինչպես նշում է թերթը, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչության դեմ պայքարը։ Այս հարցը վերջին օրերին բուռն քննարկվում է Թուրքիայում՝ կապված […]
09:05 26.12.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է), Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Ջրաբեր-Ֆանտան (բուք է) […]
21:55 25.12.2023
Վաղը կկայանա Ադրբեջանի խորհդարանի վերջին նիստը: Օրակարգում 8 հարց է, որոնցից մեկն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին ու կարող է ազդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքի վրա: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Վաղը ադրբեջանցի օրենսդիրները պատրաստվում են ընդունել փաստաթուղթ, որը կոչվում է «Արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադառնալու […]
19:06 25.12.2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երեքշաբթի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում անհատական հանդիպումների պլաններ չկան, սակայն բոլոր առաջնորդները կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովն ընդգծել է, որ ներկայումս առանձին երկկողմ հանդիպումների անցկացման ծրագրեր չկան։ Նա հավելել է, որ գագաթնաժողովի շրջանակներում բոլորը կկարողանան շփվել։ […]
18:57 25.12.2023
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ քաղաքում, 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը՝ X սոցիալական ցանցում։ Գերատեսչության տվյալներով՝ Գոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։ Երկրաշարժի օջախը 11,46 կմ խորության վրա է։
17:52 25.12.2023
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Արարողության ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ […]
17:47 25.12.2023
Հռոմի պապը ուղերձով է հանդես եկել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից, Կաթողիկե եկեղեցու առաջնորդը, հանդես գալով համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնությունով, նշել է․ «Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը: Թող այն խրախուսվի մարդասիրական նախաձեռնություններով, տեղահանվածների վերադարձով իրենց տները՝ օրինական և ապահով պայմաններում, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի […]
16:11 25.12.2023
Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկների հերթական փաթեթը։ Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ […]
15:38 25.12.2023
Լաչինի միջանցքում 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և կեղծ մեղադրանքով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 25-ին Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի ապացույցները և անձնական տվյալները: Առաջին […]
13:36 25.12.2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում ելույթ է ունեցել․ «Մեծարգո պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, Մեծարգո պարոն Էզզաթոլլահ Զարղամի, Ձերդ Գերազանցություններ, հարգելի գործընկերներ, Ինձ համար մեծ պատիվ է Թեհրանում մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ ֆորումի գերազանց կազմակերպման, ջերմ […]
13:04 25.12.2023
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են համատեղ նախագծերի, մասնավորապես՝ Աստարայում տարանցիկ նոր ճանապարհի, ամբարտակների նախագծերի արագ իրագործման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում երկու երկրի նախագահների մասնակցությամբ շահագործման հանձնել Աստարայում նոր տարանցիկ ճանապարհը:
18:57 24.12.2023
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի զինանոցը համալրվել է «Թալայի» և «Նասիր» թևավոր հրթիռներով և ուղղաթիռային համակարգերով, որոնք առաջին անգամ համալրվել են հետախուզական համակարգերով և էլեկտրոնային պատերազմի (EW) համակարգերով, հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի կոնտրադմիրալ Շահրամ Իրանին: Նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։ «Այսօր Մաքրանի և Բանդար Կոնարեկի գեղատեսիլ լողափերում մենք ականատեսն ենք լինելու Իրանի […]
18:30 24.12.2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ շաբաթ գիշերը Հյուսիսային Իրաքում սկսված հատուկ գործողությունների ընթացքում վնասազերծվել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 զինյալ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, շաբաթ գիշերը վեց թուրք զինվոր է սպանվել Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների հարձակման հետևանքով։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ շաբաթ օրը ևս վեց զինվոր է զոհվել, […]
16:46 24.12.2023
Վրաստանի Բաթումի քաղաքում փոթորիկը տանիքներ են քշել և վնասել մեքենաներ, ենթակառուցվածքներ և էլեկտրահաղորդման գծեր: Այս մասին հայտնում է Formula հեռուստաընկերությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Փոթորիկը հարվածել է Բաթումիին. աղետը քանդել է տների տանիքները և վնասել փողոցների ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով էլեկտրամատակարարումը սահմանափակվել է, ընդգծել […]
14:23 24.12.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և ռազմավարական գործընկերությունը և պայմանավորվել շարունակել շփումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր […]
23:22 23.12.2023
Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմողների թիվը հասել է 15-ի։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։ «Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 15 դիմում է ստացել արտահերթ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար»,- ասել է Փանահովը։ Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է յոթ անձի թեկնածությունը։ […]
23:00 23.12.2023
Վեց թուրք զինվոր սպանվել է, ևս մեկը վիրավորվել է Հյուսիսային Իրաքի Զապ շրջանում՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Դեկտեմբերի 23-ին ահաբեկիչների հետ բախման արդյունքում մեր զինծառայողներից վեցը զոհվել է, մեկը վիրավորվել է, մինչ օրս արևմտյան տարածաշրջանում սպանվել է առնվազն 13 ահաբեկիչ»,- ասվում է հաղորդագրության […]
22:26 23.12.2023
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները Գազայի հատվածում կարող են առաջացնել Միջերկրական ծովի շրջափակում։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, խոսել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին։ «Սիոնիստական ռեժիմը և Միացյալ Նահանգները խելագարության մեջ են ընկել իրենց կատարած հանցագործությունների և դաժանության պատճառով: Նրանք նույնիսկ չեն կարող […]
22:08 23.12.2023
Ատրճանակով զինված տղամարդը Ստամբուլի մերձակայքում գտնվող մայրուղում պատանդ է վերցրել բեռնատարի վարորդին և հանդիպում պահանջել երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայի հետ։ Այս մասին դեկտեմբերի 23-ին գրում է թուրքական Takvim թերթը։ Հրատարակության տվյալներով՝ իրավապահները փորձել են կանգնեցնել բեռնատարը, սակայն զինված տղամարդը վարորդից պահանջել է շարունակել շարժվել։ Այնուհետեւ ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ ու կանգնեցրել […]
15:55 23.12.2023
Համաշխարհային բանկը իր զեկույցում նշել է, որ Իրանի կառավարությանը հաջողվել է զսպել գնաճային սպասումները և կայունություն հաստատել արտարժույթի շուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ Իրանի տնտեսությունը 2023 թվականին հասել Է 3,8 տոկոս միջին աճի տեմպի: Նավթի արդյունաբերությունը նույնպես աճել է համաշխարհային շուկայում առաջարկի նվազման հետ մեկտեղ։ 2023 թվականին […]
13:48 23.12.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։