TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան

11:34 15.12.2023

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 13-ին պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայնի» բյուրոյի ղեկավար Նայք Չինգին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած կալանավորների փոխանակմանը։ Ստորև՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածն է: «Ամերիկայի ձայն». «Նոր եք վերադարձել Ադրբեջանից։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը սահմանին փոխանակեցին գերիներ: […]

̰
Ալիևը պաշտոնապես առաջադրվել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում

11:27 15.12.2023

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևին առաջադրել է որպես նախագահի թեկնածու 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ Կուսակցության վարչությունը ընդլայնված կազմով նիստ է անցկացրել, որից հետո միաձայն պաշտպանել է Ալիևի թեկնածությունը։

̰
Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

09:20 15.12.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում քննարկել է ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը՝ մատնանշելով Շվեդիան դաշինքում արագ ընդգրկելու անհրաժեշտությունը, հայտնել են Սպիտակ տանը։ «Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ Շվեդիային որպես դաշնակից որքան հնարավոր է շուտ ընդունելու կարևորությունը, ինչպես նաև Թուրքիայի փոխհամատեղելիության հետագա ամրապնդումը», – ասվում է հաղորդագրության մեջ: Բայդենը […]

̰
Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու Հայաստանի դեմ իր տարածքային նկրտումները․ Վահան Կոստանյան

22:28 14.12.2023

Դեկտեմբերի 14-ին համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև․ «Ողջունում եմ Փախստականների հարցերով համաշխարհային ֆորումի գերազանց կազմակերպումը: Այն տեղի է ունենում ճգնաժամային մի իրավիճակում, որը նշանավորվում է աշխարհում հակամարտություններով, ինչն էլ բերում է բռնի տեղահանված անձանց թվի կտրուկ մեծացման: Ցավոք, Հարավային Կովկասը զերծ […]

̰
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի անցկացման աշխատակարգին

14:50 14.12.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև նոյեմբերի 30-ին համաձայնեցված Աշխատակարգի տեքստը, որի համաձայն՝ Աշխատակարգը պետք է […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների դուռը» բացվել է. Գյուլեր

14:21 14.12.2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների դուռը» բացվել է։ Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նշեl 1, որ Հայաստանը պետք է սա հասկանա ու գործի։ Գյուլերը հույս է հայտնել, որ Հայաստանը պատրաստակամություն կցուցաբերի համագործակցել իր հարեւանների հետ։

̰
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությանը

12:27 14.12.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորությանը և այն սկզբունքներին, որոնց շրջանակում դա պետք է տեղի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։ «Հնչող հիմնական հարցն այն է, թե որքանով է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և […]

̰
Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է․ Միլլեր

23:51 13.12.2023

Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով գերիների փոխանակմանը։ «Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերեվարվածների վերադարձը, որ տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք լրացուցիչ միջոցները: Մենք նախկինի […]

̰
Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում․ Միշել

17:00 13.12.2023

Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։ «Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները […]

̰
Կանադան աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը․ Կանադայի դեսպան

16:29 13.12.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու […]

̰
Գերեվարված զինծառայողները հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը․ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նրանց անունները

16:00 13.12.2023

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է. 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան

15:14 13.12.2023

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։ «Սա վստահության կառուցման […]

̰
Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է եւ չի մասնակցում դրանց. Սարգիս Խանդանյան

13:59 13.12.2023

Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի եւ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի: Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում […]

̰
Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ

13:19 13.12.2023

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը րոպեներ առաջ հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը․ Turan

13:06 13.12.2023

Դեկտեմբերի 13-ին  հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։ Նշվում է՝ սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։  

̰
Թուրքիան դադարեցրել է նավագնացությունը Դարդանելի նեղուցով

11:40 13.12.2023

Թուրքական իշխանությունները չորեքշաբթի հայտարարել են Դարդանելի նեղուցը մառախուղի պատճառով երկու ուղղություններով նավերի համար փակելու մասին։ «Եղանակային անբարենպաստ պայմանների (մառախուղի) պատճառով Դարդանելի նեղուցը փակ է ժամը 09.00-ից երկու ուղղություններով նավերի տարանցման համար»,- հայտնել են առափնյա պահպանության գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից։

̰
Ի՞նչ է սպասվում Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին՝ նրանց գործերով միասնական քննչական խմբի ստեղծումից հետո

21:26 12.12.2023

Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին:  Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]

̰
Ադրբեջանը միջազգային համաժողովին հայկական ՀԿ-ների մասնակցությունը տապալելու անհաջող փորձ է ձեռնարկել

17:06 12.12.2023

Ատլանտայում (ԱՄՆ) դեկտեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ համաժողովի մեկնարկին ՀՀ պատվիրակության պահանջով քվեարկությամբ հաստատվել է նստաշրջանին հայկական մի շարք հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, որին դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքում հայկական ՀԿ-ների մասնակցության համար կողմ է քվեարկել 61 երկիր, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Սա առաջին անհաջող փորձը […]

̰
Կա փոխըմբռնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի․ Վաղարշակ Հակոբյան

14:30 12.12.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Նրա խոսքով՝ այս ամսով Հայաստանն Ադրբեջանի հետ այժմ գտնվում է խորը բանակցային գործընթացի մեջ։ «Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները՝ խաղաղության պայմանագիրը և խաղաղության, անվտանգության վերջնական հաստատումն անառարկելի իրականություն դարձնելու համար»,-ասել է Հակոբյանը: […]

̰
Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի

13:43 12.12.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը: Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, […]

̰
ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում

10:44 12.12.2023

Եվրամիությունը Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելության թիվը 138-ից կհասցնի 209-ի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դուք գիտեք, որ մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական […]

̰
Ինչո՞ւ է Սերբիան համաձայնել զինել Ադրբեջանին

22:44 11.12.2023

Սերբիան միացել է այն երկրների շարքին, որոնք հարձակողական զենք են մատակարարելու Ադրբեջանին: Ըստ մամուլ թափանցած տեղեկությունների՝ Բելգրադի ու Բաքվի միջև սպառազինության գնման մասին խոշոր պայմանագիր է կնքվել: Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։ Եվրոպական երկրները զերծ են մնում Ադրբեջանին զենք մատակարելուց: Սերբիան անտեսե՞լ է այդ որոշումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը՝ Nora B52-ի […]

̰
Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

18:21 11.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks): Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Լարսը բաց է

23:33 10.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

20:46 10.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]

̰
ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը

18:38 10.12.2023

ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տեղի ունեցած դրական զարգացումները և խաղաղության ամրապնդման վերջին քայլերը։ ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել երկու երկրների կողմից համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցառումները և հույս հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի կայունության ամրապնդմանը և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին, որը ներառում է Հայաստանի և […]

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

10:11 10.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել հայ գերիների վերադարձի շուրջ բանակցությունների մասին

22:15 09.12.2023

32 հայ զինծառայողներ կազատվեն ադրբեջանական գերությունից, իսկ Հայաստանն ազատ կարձակի ադրբեջանցի 2 գերիներին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Դրական կգնահատեմ, որովհետև հնարավորություն է ստեղծել, որպեսզի 32 գերի վերադառնա Հայաստան, նաև հնարավորություն է ստեղծվել ուղիղ պայմանավորվածություններ ձեռք բերել Բաքվի հետ, ինչը նաև աննախադեպ էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն […]

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

15:42 09.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

14:54 09.12.2023

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը Սիրիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Թեհրանում Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ հանդիպման ժամանակ։ Մոխբերն ասել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը հատուկ ուշադրություն են դարձնում Սիրիային: Մոխբերը խոսքում հիշատակել է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող վերջին գործողությունները […]

̰
BACK_TO_TOP