08:38 05.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի, Ապարանի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
22:25 04.01.2024
Բաքվում արդեն քննարկում են, թե կոնկրետ երբ ու որտեղ է ստորագրվելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այդ թեմայի շուրջ անսպասելի առաջարկներով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը: Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: Թեմային «Հոիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի վետերան պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որը նաև հայտնի, ազդեցիկ քաղաքագետ […]
16:37 04.01.2024
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 84 է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է IRNA գործակալությունից։ «Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», – ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։ Վահիդին հայտնել է, որ միջադեպից հետո […]
16:30 04.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
16:38 02.01.2024
Թուրք երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը մինչև գարուն կանխատեսել է ուժեղ երկրաշարժ երկրում, սակայն դժվարացել է նշել ստորգետնյա ցնցումների ճշգրիտ վայրը։ Նրա խոսքերը մեջբերում է Haber Global հեռուստաալիքը։ «Այսպես թե այնպես, կարծում եմ, որ մինչև գարուն մենք երկրաշարժ կտեսնենք, բայց այս պահին չգիտեմ, թե որտեղ կլինի, ցավոք սրտի, պատկերն այսպիսին է. դա ցույց է տալիս, […]
14:14 02.01.2024
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 36 մարդ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։ Ավտոբուսը Ստամբուլից Մալաթիա էր ուղեւորվում։ Առավոտյան Աքչադաղ գյուղի մոտ թանձր մառախուղի պատճառով մեքենան շրջվել է, որից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։ Տուժածները հոսպիտալացվել են։
18:45 01.01.2024
Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Համաձայն X սոցիալական ցանցում հրապարակած գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 16:28-ին Պուլումուրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կմ խորության վրա։
10:08 01.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեկտեմբերի 29-ից մինչև 2024 թ. փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
21:20 30.12.2023
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունը նախագահի պաշտոնում, հայտնում է երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Իլհամ Ալիևի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Այդ մասին որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի այսօրվա նիստում»,- ասվում է հաղորդագրությունում։ Դեկտեմբերի սկզբին երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական […]
12:17 30.12.2023
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Միաժամանակ նա նշել է, որ հստակ ժամկետների մասին խոսելը դժվար է։ «Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,- ասել է նա։ Հաջիևը նաև անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում […]
08:34 30.12.2023
Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։ […]
17:53 29.12.2023
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ: «Դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի է ունեցել «Սպառնալիքների արձագանքման հիբրիդային ուսուցում» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Վերջին երեք տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները որպես կանոն ուղղված են եղել Հայաստանի դեմ, ենթադրաբար այս նոր զորավարժությունը ևս բացառություն չէ։ Ադրբեջանը շարունակում է նման քայլերով զարգացնել ագրեսիվ հռետորաբանություն։ […]
16:19 29.12.2023
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հետ կապված որոշակի հաշվարկներ ունենք: Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա։ Դրա կարիքը կա Մեղրիի […]
09:29 29.12.2023
Վրաստանը լիովին պատրաստ կլինի մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ. այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք կարող ենք մեր խոսքը տալ, որ մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի դառնալ Եվրամիության անդամ»,- ասել է Կոբախիձեն։ Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ […]
09:14 29.12.2023
Ջոն Քենեդիի եղբորորդին ՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով պատրաստվում է պայքարի դուրս գալ ԱՄՆ նախագահ դառնալու համար, հանդես է եկել 2,5 րոպե տևողությամբ տեսաուղերձով: Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։ Նա իր խոսքում […]
22:23 28.12.2023
Բաքվի ու Փարիզի միջև դիվանագիտական սկանդալը շարունակում է թեժանալ: Ֆրանսիան իր երկրից երկու ադրբեջանցի դիվանագետի է վտարել: Ինչո՞վ են բացատրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հրավիրվել է Ֆրանսիայի արտաքին գործեի նախարարություն, ուր նրան ներկայացվել է նոտա, որով տեղեկացնում են, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակիցներ հայտարարվել են […]
19:16 28.12.2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պետական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպելու առաջարկ են արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բայրամովն այս մասին հայտարարել է ասուլիսում: «Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին։ Մենք արել ենք այս առաջարկը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում կամ […]
15:55 28.12.2023
Ադրբեջանն ու Հայաստանը հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից, Բաքուն անհրաժեշտ է համարում արդյունքին միտված գործողություններ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռական փուլում, երբ ակնհայտորեն մենք այնքան էլ հեռու չենք վերջնական համաձայնագրից, մեզ անհրաժեշտ են արդյունքների վրա հիմնված գործողություններ», – ասել է […]
15:21 28.12.2023
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Իր գործընկերոջ հետ նա քննարկել է արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության հարցեր, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացմանը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ […]
12:17 28.12.2023
Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն անդրադարձել է խաղաղության համաձռայնագրի նախագծին։ «Անցյալ շաբաթ հայկական կողմին է փոխանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը, այժմ Բաքուն սպասում է Երևանի պատասխանին, մենք նախանշել ենք հինգ հիմնական սկզբունքներ»,- ասել է նա։ Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են լուծել ընդհանուր […]
11:29 28.12.2023
Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը՝ ներկայացնելով կադրեր դեպքի վայրից: Նշվում է, որ Իրար են բախվել միանգամից 7 մեքենա։ Նշվում է, որ շղթայական ավտովթարի պատճառով դադարեցվել է […]
10:37 28.12.2023
Ֆրանսիան «անցանկալի անձ» է հռչակել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի քայլի, որն օրերս «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանի կողմից Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու աշխատակցի «անցանկալի անձ» հայտարարելը։ […]
10:25 28.12.2023
Թուրքիայում շղթայական վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Մեր նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թանձր մառախուղի պատճառով։ Վերջին տվյալներով՝ 11 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում զբոսաշրջիկներ չկան։ Բայց սրանք նախնական տվյալներ են»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է քաղաքապետարանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների […]
09:36 28.12.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են […]
22:05 27.12.2023
Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախագահի թենածու գրանցելու համար անհրաժեշտ ստորագրությունների փաթեթների ընդունումը: Քանի՞ թեկնածու կա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ստորագրությունների փաթեթների ընդունումը, ինչպես նշվեց, սկսվում է այսօր և կավարտվի դեկտեմբերի 31-ին: Անհատները որպես ապացույց, պետք է առաջադրվելու իրավունք ունենալու համար ներկայացնեն ոչ պակաս, քան 300.000 ստորագրություն, իսկ կուսակցության […]
19:38 27.12.2023
ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, սակայն որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ ստորագրել խաղաղության պայմանագիր, ուստի հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ՝ նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման կարիքը կա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի […]
19:06 27.12.2023
Իրանի Իսլամական հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրըստօրե զարգանում և խորանում են՝ հասնելով բարձր մակարդակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ Իրանի կառավարության և խորհրդարանի կողմից հայ ժողովրդին շնորհավորելով գալիք Ամանորի և […]
17:23 27.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն: «Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, […]
17:06 27.12.2023
Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի […]