TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

13:48 23.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Շուշիի ճանապարհին վթարի հետևանքով մեկ ադրբեջանցի է մահացել

13:07 23.12.2023

Շուշիի ճանապարհին բետոնախառնիչ մեքենա է շրջվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վթարի հետևանքով մի հոգի ծանր վիրավորվել է, մյուսը՝ մահացել: Կատարվում է հետաքննություն։

̰
Ադրբեջանի մեջլիսում քննարկում են Արցախում հայերի թողած բնակարաններն ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը

22:25 22.12.2023

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են Արցախի հայերին պատկանող բնակարաններում բնակեցնել ադրբեջանցիներին՝ տալով նրանց սեփականության իրավունք: Ո՞վ է այս «փայլուն» առաջարկի հեղինակը: Արդյո՞ք դա մասնավոր նախաձեռնություն է, թե՞ իշախության հետ համաձայնեցված առաջարկ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս առաջարկը այսօր մեջլիսի առավոտվա նիստում հնչեցրել է պատգամավոր  Հուդրաթ Հասան Գուլիևը: Նա առաջարկել է ադրբեջանցի փախստականներին […]

̰
Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը

21:55 22.12.2023

Քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, դիվանագիտական կապեր, տնտեսական, հումանիտար, մշակութային փոխգործակցություն։ Վերոնշյալները հայ-վրացական հարաբերությունների հիմքն են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Վրաստանի խորհդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սերգեյ Լավրովը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը

19:16 22.12.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։ Նշվում է, որ Լավրովը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 22.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքում, Անիի, Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը

15:04 22.12.2023

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և ֆորումի եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար […]

̰
ԱԺ նախագահը չի բացառում սահմանազատման հարցը խաղաղության հնարավոր պայմանագրից տարանջատելու հնարավորությունը

14:43 22.12.2023

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցը կարող է տարանջատվել խաղաղության հնարավոր պայմանագրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել, կարող է նույնիսկ տարիներ […]

̰
Լարսում սահմանափակումներ կան

11:46 22.12.2023

Լարս տանող ճանապարհին (ժամը 10:30-ի դրությամբ) սահմանափակումներ են գործում, հայտնում է «Ալիք մեդիան»: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: «Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի՝ միայն […]

̰
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին

18:26 21.12.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների՝ Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր […]

̰
Ի՞նչ է իրականում նշանակում Իլհամ Ալիևի օգնականի առաջարկը

21:55 20.12.2023

Ադրբեջանը սկսել է խոսել այն մասին, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատել խաղաղության պայմանագրի քննարկումից: Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում  խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիքմեթ Հաջիևը վերահաստատեց այն դժգոհությունը, որը Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ից և ամերիկացի դիվանագետներից: Ըստ էության, սա հերթական փորձն է՝ տապալել բանակցությունների […]

̰
Կայացել է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը

21:41 20.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:

̰
Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ. Զախարովա

19:47 20.12.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ: «Կարող եմ ասել, որ այս փաստաթղթի վրա շատ ինտենսիվ աշխատանք է տարվում: Այդ աշխատանքները գրեթե ավարտված են, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ձեզ տեղեկացնել այդ մասին»,- ասել է նա։

̰
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

22:04 19.12.2023

Ադրբեջանի Օղուզի շրջանում 3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20։24-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 25 կմ խորության վրա։

̰
Բաքվի իշխանությունները նախագահական ընտրությունների համար հայաթափված Արցախում ընտրատարածքներ են ստեղծում

21:31 19.12.2023

Ադրբեջանում շարունակում են պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձևավորել է ընտրատարածքներն ու ընտրատեղամասերը: Դրանք ստեղծվել են նաև օկուպացված Արցախում: Ո՞ւմ անուններն են լինելու Արցախում քվեարկողների ցուցակներում, եթե տեղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է: Թեմային «Հորիզոնի»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]

̰
Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել. Իրակլի Ղարիբաշվիլի

20:48 19.12.2023

Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել, Վրաստանի կառավարության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցի արտաքին քաղաքական ձեռքբերումները թվարկելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ նրա՝ Թբիլիսին տարածաշրջանում սերտ բարեկամական հարաբերություններ ունի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ։ «Ինչպես գիտեք, մենք խաղաղության նախաձեռնությունը սկսել ենք 2 տարի առաջ, […]

̰
Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված ​​չէ. Պեսկով

17:00 19.12.2023

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված ​​չէ, դա կհամաձայնեցվի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է մոտ ապագայում բանակցություններ վարել Պուտինի հետ և հույս ունի նրա հետ քննարկել Սևծովյան հացահատիկային գործարքը։  

̰
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորմամբ

15:52 19.12.2023

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորմամբ: Այն որ վերջին մեկ ամսվա ընթացքում տասից ավելի գործիչ է ձերբակալվել այդ երկրում, Միլլերն այսպես է մեկնաբանել․ «Դա անընդունելի է»։։ Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները […]

̰
Ֆրանսիացի պետական գործիչները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու մասին որոշումը

21:13 18.12.2023

Եվրոպացի բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու որոշումը: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, քաղաքապետեր ու նահանգների ղեկավարներ նույնպես միացել են այդ պահանջին: Ինչո՞ւ են բնապահպանները դեմ Բաքվին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ, ըստ էության, վերացվել է վերջին խոչընդոտը, որը խանգարում […]

̰
Վրաստանից Հայաստան նավթամթերքի արտահանումն աճել է

10:54 18.12.2023

Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի […]

̰
Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան կստեղծեն Սև ծովում ականների դեմ պայքարի խումբ

23:04 16.12.2023

Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները ծրագրում են հունվարի 11-ին Ստամբուլում համաձայնագիր ստորագրել Սև ծովում ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման մասին, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախարար Յաշար Գյուլերը։ Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները քննարկել են նոյեմբերի վերջին Սև ծովում ականների դեմ պայքարի համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ «Թուրքիայի, Բուլղարիայի և […]

̰
Թուրքիան ավարտել է ամերիկյան կործանիչների գնման շուրջ բանակցությունները

20:44 16.12.2023

Թուրքիան ավարտել է ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների գնման շուրջ բանակցությունները, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Այժմ, ըստ CNN Turk-ի, դրական որոշում է սպասվում երկու երկրների երկխոսությունից հետո։ Հաղորդվում է, որ Անկարան ակնկալում է ոչ միայն ԱՄՆ-ից գնել 40 կործանիչ, այլեւ արեւմտյան գործընկերոջ օգնությամբ արդիականացնել գոյություն ունեցող ինքնաթիռները։ Բանակցություններից հետո Գյուլերը հույս է […]

̰
Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

14:32 16.12.2023

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օրուջն ասել է նաև, որ առաջիկա օրերին փաստաթղթերը պաշտոնապես կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին: Դեկտեմբերի 15-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության […]

̰
Բայրամովը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

12:42 16.12.2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև […]

̰
Ադրբեջանում երկարացնում են կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմը՝ նախագահական ընտրարշավում ընդդիմությանը սահմանափակելու համար

22:04 15.12.2023

Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ Իլհամ Ալիևը սեփական լիազորություների վաղաժամ դադարեցման ու նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրամանագիր էր ստորագրել: Քվեարկությունը կկայանա փետրվարի 7-ին: Ովքե՞ր են առաջին առաջադրված թեկնածուները: Արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում կանցնեն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, ինչպես որ […]

̰
Հայաստանը բարձր գին վճարեց մեր գերիներին ազատելու դիմաց. Հովսեփ Խուրշուդյան

21:56 15.12.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես հայ գերիների վերադարձին: Ինչի՞ արդյունք է սա, միայն երկու կողմերի պայմանավորվածությա՞ն, թե՞ նաև ԱՄՆ-ի ազդեցության: «Ստույգ դժվար է ասել, հնարավոր է նաև ԱՄՆ-ի ազդեցությունը կա, սակայն ՀՀ իշխանությունները ասացին, որ սա զուտ երկկողմանի պայմանավորվածության արդյունք […]

̰
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Բայրամով

18:21 15.12.2023

Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով: Բայրամովը համաժողովի մասնակիցներին պատմել է հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, […]

̰
ՌԴ-ն փաստացի աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը․ Օվերչուկ

16:02 15.12.2023

Ռուսաստանի Դաշնությունը փաստացի աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ […]

̰
Ողջունում ենք այն, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտությունը լուծելու հարցում․ Միլլերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

12:49 15.12.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բոլոր շփումներում, լինի դա հանդիպում, թե հեռախոսազրույց, քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Պաշտոնյան նաև անդրադարձել է Ֆիդանի՝ Բաքվում դեկտեմբերի 14-ին արած հայտարարությանն այն մասին, որ իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

12:13 15.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ:

̰
BACK_TO_TOP