11:27 25.04.2024
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ […]
11:10 25.04.2024
Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2107»-ը։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով 2 թղթե փաթեթ։ Հաջորդ դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս […]
10:21 25.04.2024
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական դրդումներով խաթարելու դեպքի հանգամանքները։ Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով, իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 16:25-ին, «Ford Tranzit» մակնիշի, «BMW X5» մակնիշի և «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով Երևան-Երասխ […]
09:29 25.04.2024
Պաշտպանի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հունվարի 24-ին շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է վերաշարադրել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ավելացնելով փաստաբանական ծառայություն մատուցողներին […]
20:28 24.04.2024
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ […]
14:55 24.04.2024
2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջև, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Ըստ հաղորդման՝ 54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն […]
10:10 24.04.2024
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը և քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և […]
20:58 23.04.2024
Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ: Պաշտպանին ուղեկցել են […]
18:07 23.04.2024
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։ Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: «Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում: Համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները […]
16:34 23.04.2024
2024 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի 62-ամյա բնակիչ, ով ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը՝ ժամը 22։10-ին, նույն բնակավայրի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը […]
16:27 23.04.2024
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց Մուղնիի մի բնակչուհի. ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել, մտել էին տուն և գողացել սառնարան ու լվացքի մեքենա։ Վնասի չափը 500 հազար դրամի էր։ Նույն օրը Աշտարակի քրեական հետախույզները նաև օպերատիվ տեղեկություն ստացան։ Տեղեկության համաձայն՝ Ներսես Աշտարակեցու փողոցի 30-ամյա մի […]
14:07 23.04.2024
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 22-ին բաժին է ներկայացել 31-ամյա Ալիկ Հ.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:44 23.04.2024
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլի 22-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 39-ամյա Վլադիկ Մ.-ն: Նա ապրիլի 17-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) 2 մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման […]
12:28 23.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան […]
10:56 23.04.2024
Քրեակատարողական ծառայության ղեկավար Ամբակում Գրիգորյանը և Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում, մասնակցել են Պրոբացիայի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։ Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող հարցեր, այցելել է տեղի քրեակատարողական ծառայություն՝ ուսումնասիրելու Նիդերլանդների փորձը։ Ամբակում Գրիգորյանը հանդիպել է […]
10:34 23.04.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Սերգեյ Նշանի Ավագյանի կենսագրությունը՝ Ծնվել է 1987թ. փետրվարի 2-ին, Երևան քաղաքում: 2009թ. […]
10:06 23.04.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ն․-ի անվամբ քաղաքացի Ս․ Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Ծառայողները հանձնուքում հայտնաբերել են ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի պիտակի […]
20:12 22.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին անվտանգ համացանցին և անձնական տվյալների պաշտպանությանը նվիրված միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման […]
18:41 22.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանը մասնակցել են Արտաքին գործերի նախարարությունում կայացած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերին: Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման […]
18:19 22.04.2024
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանության Կապանի բաժնի […]
17:56 22.04.2024
Ապրիլի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4315 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 233 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 842, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:38 22.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ վարույթով հետախուզվող անձը։ 2024 թվականի մարտի 21-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։ […]
17:27 22.04.2024
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս: Տեղեկությունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար: Առանց […]
17:11 22.04.2024
Ապրիլի 19-ին՝ ժամը 23.50-ին, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցում ծառայություն իրականացնող Սյունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և Գորիսի բաժին են տեղափոխել 32 և 33 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարխուանայի նմանվող 18 գրամից ավելի զանգված և նույն զանգվածով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
16:57 22.04.2024
Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]
16:29 22.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
16:12 22.04.2024
Ապրիլի 20-ին՝ ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված: Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին […]
15:51 22.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, մաքսային ծառայողները պարզել են, որ հայտարարագրում և փաստացի բեռում կան անհամապատասխանություններ, փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային սպորտային կոշիկներ, մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների տեղափոխումը կասեցվել է, առանց հայտարարագրման աչքի լինզաների, ծխախոտի, […]
15:43 22.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։ Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ […]
14:31 22.04.2024
Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]