ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

09:29 25.04.2024

Պաշտպանի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․
«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հունվարի 24-ին շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։
 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է վերաշարադրել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ավելացնելով փաստաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկ չվճարող սուբյեկտների շարքում։
 Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից փաստաբանական ծառայություններ մատուցող տնտեսվարողները 5 տոկոսի փոխարեն վճարելու են 10 տոկոս հարկ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից շուրջ 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ, որը հաշվարկվելու է հարկվող շահույթի՝ հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների տարբերությունից։
Նախագծի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը ստանալու նպատակով Պաշտպանին է դիմել Փաստաբանների պալատի նախագահը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերոնշյալ նախագծի առնչությամբ ներկայացրել է դիրքորոշում:
Այսպիսով՝
Պաշտպանը գտնում է, որ թեև պետությունն ունի հարկային քաղաքականությունը որոշելու լայն հայեցողություն, սակայն քննարկվող նախագծի առումով չի ներկայացվել հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ավելին, չի ներկայացվել նոր կարգավորման` մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների ու ռիսկերի գնահատում։
Պաշտպանը կարևորում է ժողովրդավարական հասարակությունում փաստաբաններին վերապահված հիմնարար դերակատարությունը, ինչպես նաև փաստաբանների կողմից փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության սկզբունքը, փաստաբանի էթիկայի սկզբունքները և փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը։
Պաշտպանը, հաշվի առնելով փաստաբանական գործունեության առանձնահատկությունները, կարևորում է, որ ոլորտին վերաբերող ցանկացած փոփոխություն դիտարկվի ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ հանրության իրավունքների պատշաճ իրացման և դրանց պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում։
Պաշտպանը կարևորում է Նախագծի նպատակների և հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկումների պատշաճ կազմակերպումը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Նախագծի դրույթները քննարկումների և մտահոգությունների առիթ են ստեղծել։
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ նախագծային կարգավորումները պետք է պատշաճ կերպով քննարկման առարկա դարձվեն բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում՝ փաստաբանական համայնքի հետ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է նաև, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել Նախագծի բովանդակության, դրանով առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև նախագծի վերաբերյալ նախատեսվող քննարկումներին մասնակցության հնարավորության մասին՝ նկատի ունենալով հանրային գործերի վարմանը մասնակցելու նրանց իրավունքը, այդ թվում՝ հանրային բանավեճի վրա ազդեցություն ունենալու միջոցով:
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգում է, որ թեև պետությունն ունի հարկային քաղաքականությունը որոշելու լայն հայեցողություն, սակայն քննարկվող նախագծի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան՝ հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորում, չի ներկայացվել նոր կարգավորման՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների ու ռիսկերի գնահատում, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ անհրաժեշտ քննարկումներ»,-նշված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

17:25 07.07.2025

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

17:10 07.07.2025

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...

BACK_TO_TOP