13:30 22.04.2024
Գլխավոր դատախազությունը, 2023 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի մեկնարկի մասին: Դեսպանության կողմից մրցութային կարգով ընտրված SPRING PR ընկերության կողմից (այսուհետ՝ Ընկերություն) իրականացված՝ շուրջ 6 ամիս տևողությամբ «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի […]
13:16 22.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ […]
12:59 22.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]
11:11 22.04.2024
Ապրիլի 19-ի ժամը 21.45-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում […]
11:05 22.04.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Ռոբերտ Հակոբի Վարդանյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. հունիսի 7-ին, […]
21:24 19.04.2024
2024 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ Մայիսի 1-ից հետո տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։ ՆԳՆ-ն մասնարամսնում ՝ էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։ Անհրաժեշտ է մուտք […]
19:18 19.04.2024
Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և […]
18:40 19.04.2024
Ապրիլի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան։ Դաշտ բնակավայրի մի բնակիչ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ, ինչպես նաև պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Քիչ անց իրավապահները Դաշտ գյուղում էին։ Բացատրական աշխատանքը արդյունավետ էր։ Տղամարդը ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ, ընդհանուր՝ 27,44 գրամ, […]
18:19 19.04.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» […]
17:55 19.04.2024
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս Ջաջուռ բնակավայրում ձերբակալել և ոստիկանությանԱխուրյանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ իրավապահների կասկածանքը հիմնավոր էր։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է, ձեռք է […]
17:22 19.04.2024
Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ […]
16:08 19.04.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 18-ի ժամը 17.20-ի սահմաններում Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկի մոտ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Երևանի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
15:17 19.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի […]
14:36 19.04.2024
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան և Մաշտոց փողոցներում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և […]
14:31 19.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Ուսումնասիրվում է […]
13:15 19.04.2024
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի մոտ զենք են նկատել: Ահազանգով մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի պարեկները ապօրինի զենք պահելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Կենտրոնական բաժին: 31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ESEKOL MAJOR» գրառմամբ գազային ատրճանակ և պահեստատուփ՝ լիցքավորված 6 պարկուճով: […]
12:47 19.04.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և հատուկ նշանակության բաժնի ծառայողները, նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ապրիլի 18-ին իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի […]
12:35 19.04.2024
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանության Կապանի բաժնի […]
12:15 19.04.2024
2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։
12:07 19.04.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականի աեպտեմբերի 24-ին, Երևան քաղաքում: 2007թ. ավարտել […]
11:29 19.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջև առկա համագործակցությունը։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների […]
11:03 19.04.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող` ընդհանուր 1 հա հողամասի նկատմամբ կայացած աճուրդները և կիրառել […]
10:53 19.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին Միջազգային հանրապետական ինսիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների թիրախավորումն առցանց հարթակներում» թեմայով պանելային քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով: Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անհնար է […]
09:15 19.04.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ: Ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին, […]
21:21 18.04.2024
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում մարտի 22-ին հաստատված՝ Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Այս շրջափուլում զեկույցով գնահատվում է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավապահ համակարգի պաշտոնյաների, մասնավորապես՝ Ոստիկանության շրջանում կոռուպցիայի կանխարգելման համար գործող շրջանակի արդյունավետությունը։ «Իրավապահ համակարգում զեկույցի ուշադրության առանցքը ՆԳՆ ոստիկանությունն է՝ […]
19:31 18.04.2024
Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […]
17:45 18.04.2024
Երկու տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ «Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա երկու տղամարդու մեղադրանք է […]
17:40 18.04.2024
Ապրիլի 15-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը 72-ամյա մի տղամարդու վերաբերյալ էր։ Ըստ տեղեկության՝ նա տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողությունների ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփից պատրաստած մոտ 87 գրամ թմրանյութ։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ […]
15:06 18.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական […]