13:16 18.04.2024
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում քրեակատարողական ծառայողները նկատել են կպչուն ժապավենով կասկածելի փաթեթ։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փաթեթը տվյալ վայրում գցել է կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Դ․Հ․-ն տեսակցության […]
12:59 18.04.2024
Ապրիլի 11-ին, ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […]
12:48 18.04.2024
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Նշված հաղորդման առթիվ […]
12:28 18.04.2024
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողներն ապրիլի 10-ին Տարոն-1 թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել, ձերբակալել և թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով բաժին են տարել Վանաձորի բնակիչ 23 և 24 տարեկան երկու երիտասարդի` վերջինիս «Օպելով» հանդերձ: 23-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար հինգ փաթեթ: 24-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անդորրագիր […]
10:52 18.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ […]
09:59 18.04.2024
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի […]
18:06 17.04.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր […]
17:39 17.04.2024
Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ապրիլի 1-ին: Կարբի գյուղի բնակիչը հայտնում էր, որ առավոյան ժամը վեցի սահմաններում իր տնկարանից գողացել են 300 տնկի: Նախաձեռնվեց քրեական վարույթ, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Գողացել էին վաճառքի պատրաստ խրձերով տնկիներ` պատճառելով 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել […]
17:22 17.04.2024
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Թբիլիսյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,71 գրամ զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է։ Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի […]
16:07 17.04.2024
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այսպես․ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, […]
14:16 17.04.2024
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակում են առաջին ընթերցմամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Օրինագծի քննարկումը, որը չկարողացան ավարտին հասցնել երեքշաբթի, շարունակվել է քաղաքական բանավեճով։ Ընդդիմադիր «Լելո» խմբակցության պատգամավոր Աննա Նացվլիշվիլին օրենքի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ամբիոնից։ Ընդդիմության ելույթներից հետո ելույթ կունենան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Այնուհետև կլինեն […]
13:50 17.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 16-ին Նոր Գեղի գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 48-ամյա Արամ Ի.-ն, փետրվարի 6-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի […]
13:32 17.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ: «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս Նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության […]
12:49 17.04.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Արսեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
12:07 17.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 16-17-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք ։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու`7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնեու կամ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, […]
23:59 16.04.2024
Վրաստանի անվտանգության ուժերը 11 մարդու են ձերբակալել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ «Բողոքի ակցիայի ընթացքում իրավապահները վարչական իրավախախտումների համար բերման են ենթարկել 11 անձի»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարությունից հայտնում են, որ ակցիայի ժամանակ վիրավորված իրավապահը տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա։
22:37 16.04.2024
Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:
22:26 16.04.2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ՄԻՊ-ը, ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի […]
18:38 16.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր մասնակցել է ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ԱՄՆ արդարադատության նախարարության միջազգային օգնության գրասենյակի (OIA) և ԱՄՆ պետդեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության այցի շրջանակներում Երևանում անցկացվող՝ իրավական փոխօգնության հարցումներին վերաբերող երկօրյա վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը։ Վերպատրաստումն ուղղված է ԱՄՆ իրավասու մարմիններին իրավական փոխօգնության հարցումներով դիմելու ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ […]
18:05 16.04.2024
Գլխավոր դատախազության դատախազներն ապրիլի 16-ին մասնակցել են քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին, որը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային հարաբերությունների գրասենյակի և ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Լուիզա Մանուկյանը, ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, […]
17:16 16.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով հարկային մարմին […]
15:48 16.04.2024
Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող […]
15:15 16.04.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից: Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը […]
14:03 16.04.2024
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել […]
13:41 16.04.2024
ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից: «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ […]
12:43 16.04.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա […]
12:40 16.04.2024
Հայաստանում նոր պետական ծառայություն է ստեղծվել՝ էկոպարեկային ծառայություն: Այն գործելու է շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները, և ովքե՞ր կարող են դառնալ էկոպարեկ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ծառայության պետը՝ Վլադիմիր Կիրակոսյանը:
12:19 16.04.2024
Ապրիլի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գողացել են Սիսակյան փողոցում կայանված իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, գողացված մեքենան հայտնաբերվեց Փարաքարում և տեղափոխվեց Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աշտարակի քրեական հետախույզները հետագա […]
12:06 16.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, խարդախության և անձնական ունեցվածքի գողության ՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու`9, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական […]
11:57 16.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները […]