16:43 22.03.2024
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի […]
14:52 22.03.2024
Հունվարի 21-ի գիշերը մի քաղաքացի բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց ոստիկանության Անիի բաժնում: Մարալիկի Նոր թաղամասի բնակիչը հայտնեց, որ նախորդ ցերեկը տանը չի եղել, վերադարձել է կեսգիշերին մոտ և նկատել, որ տեխնիկական միջոցներով բացել են ննջարանի պատուհանը և գողացել ոսկյա զարդեր ու գումար: Պատճառված վնասը 840 հազար դրամի էր: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: […]
13:48 22.03.2024
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:
13:27 22.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մարտի 21-ին Ազատության պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 37-ամյա Հարություն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:15 22.03.2024
Հասարակական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Նրա ձերբակալության մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի […]
12:59 22.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Երևան քաղաքի Նուշավան թաղամասում հայտնաբերվել և բաժին են տեղափոխվել 32-ամյա Էդգար Ի.-ն և 26-ամյա Վարդուհի Շ.-ն, որոնք ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
12:47 22.03.2024
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։ Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված […]
11:25 22.03.2024
Պրահայում կայացել է Jeden svět/One World միջազգային մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի փառատոնի 26-րդ բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակներում Homo Homini մարդու իրավունքների մրցանակը հանձնվել է այս տարվա դափնեկիր՝ ադրբեջանական անկախ առցանց լրատվամիջոցներից Abzas Media խմբագրությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի ներքաղաքական վիճակին, մարդու իրավունքներին և տեղական պետական կառույցներում կոռուպցիային: Խմբագրության լրագրողների, այդ թվում՝ ադրբեջանական ռեժիմի […]
10:09 22.03.2024
Մարտի 21-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած պարեկները ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում […]
09:55 22.03.2024
Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը վարում էր Վարդենիսի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Մեքենայից իջնելիս վարորդն ինչ-որ բան է թաքցրել գրպանում: Պարեկների հարցին նա անկեղծորեն պատասխանել է, որ գրպանում կաթուցիչ է: Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և, […]
15:30 21.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային քրեական ծառայության կցորդ, Հարավային Կովկասում քրեական գործերով գլխավոր հանձնակատար Միրկո Հյուբենբեկերին։ Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Հյուբերբեկերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ ՀՀ քնչական կոմիտե կատարած առաջին այցը համագործակցության հիմքեր կստեղծի, ինչը բխում է անդրազգային բնույթ կրող […]
14:30 21.03.2024
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում՝ մարտի 21-ին Ստրասբուրգում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը համատեղ հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, […]
14:19 21.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի […]
14:04 21.03.2024
ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 65-ամյա Գուրգեն Ա.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու և նախաքննական մարմին ներկայանալուց խուսափելու համար: Գուրգեն Ա.-ն պարտավորվել է ներկայանալ հետախուզումը նախաձեռնողին: Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է […]
13:37 21.03.2024
ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Պռոշյան գյուղի Գամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Ռուբեն Ա.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խափանման միջոցը՝ կալանք:
12:36 21.03.2024
Մարտի 19-ին, ժամը 21.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին […]
12:12 21.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-ից մարտի 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16-ական, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության ու անձնական […]
11:42 21.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Գիորգի Կ.-ն: Նա 2010 թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու և զենք զինամթերք պահելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]
11:38 21.03.2024
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպութունը 2023 թվականին ևս շարունակել է Բարձրագույն դատական խորհրդի կողմիցդատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկումը և կայացված որոշումների ուսումնասիրությունը։ Ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023թ․ հունվարից հունիս ամիսներն քննված 14 վարույթներ և դրանց արդյունքում կայացված որոշումները։ Ուսումնասիրված վարույթների գերակշիռ մասը՝ թվով 12 գործ կամ վարույթների 85%-ը, հարուցվել է […]
11:06 21.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Ջակումոպուլոսին։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող գործուն աջակցության համար։ […]
10:11 21.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում […]
09:24 21.03.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ. «Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։ Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։ Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի […]
16:17 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել է խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ […]
15:37 20.03.2024
Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշտարակ քաղաքի հասցեներից մեկում 37-ամյա տղամարդը առանց լիցենզիայի ծխախոտի խմբաքանակ էր ձեռք բերում և վերավաճառում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները նույն օրը Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բաժին են […]
14:58 20.03.2024
2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։ […]
14:52 20.03.2024
Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ […]
14:11 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մարտի 19-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տեղափոխվել 42-ամյա Տատյանա Գ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
13:23 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, […]
12:45 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նարեկ Պ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
12:30 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի պարեկները մարտի 19-ի գիշերը, ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղուց ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գագիկ Բ.-ին, որը մարտի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]