21:27 29.03.2024
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է Արցախում մնացած հայերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ալիևան ծանոթացել է հայերի սոցիալական խնդիրներին: Հերթական քարոզչական միջոցառո՞ւմն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե իհարկե, հերթական քարոզչական միջոցառումն է: Սաբինա Ալիևան հնադիպել է Արցախում մնացած հայերի հետ՝ Ստեփանակերտում գործող այսպես կոչված խոցելի սոցիալական […]
16:42 29.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
15:52 29.03.2024
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել […]
15:20 29.03.2024
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ղեկավար անձինք, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու […]
14:55 29.03.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 508-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը), 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 167-րդ (Առողջությանը միջին […]
12:45 29.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40–ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։ 2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության […]
12:11 29.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ […]
11:13 29.03.2024
ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված […]
10:57 29.03.2024
Ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները ստացված օպերատիվ տվյալները ճշտելիս և իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, Կումայրիի և Մուշի բաժինների ու մարզի պարեկային ծառայության գործընկերների հետ: Մարտի 20-ին, ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տարվեց […]
23:50 28.03.2024
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին: Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի […]
16:00 28.03.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29 և 56 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Հաջորդ դեպքը արձանագրվել է Ղարիբջանյան խճուղում։ Կումայրիի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և […]
15:42 28.03.2024
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 48-ամյա Գագիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով […]
15:33 28.03.2024
Փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 50 և 29 տարեկան երկու տղամարդ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում: Մարտի 21-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի և միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով: ՆԳՆ […]
15:10 28.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Նոր Հաճնի Չարենցի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտակ Մ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 18-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր մահվան ելքով վրաերթ կատարելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ […]
14:41 28.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։ Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41–ամյա տղամարդը, նրանց հարևանը […]
13:54 28.03.2024
Մարտի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 191-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդայի Էլանտրա» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21214» վարորդը՝ 31-ամյա Դավիթ Այվազյանը, մահացել է, իսկ «Հյունդայի Էլանտրայի» վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:43 28.03.2024
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի վետերանների և նորանշանակ քննիչների միջև: Սույն նախաձեռնությունն առաջինն էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության ստեղծումից հետո։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը: Նա նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ անձնակազմին մասնագիտական փորձի փոխանցման խնդիրը ՀՀ ՔԿ Վետերանների խորհրդի […]
22:52 27.03.2024
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 տոկոսով: Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի): Օրինակ, եթե կայացվել է […]
21:47 27.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Իգիթյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
17:51 27.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված տակտիկապես ճկուն և հետևողական քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ 2024թ․ փետրվարին կատարված կրկնակի դանակահարության դեպքը։ 2024թ․ փետրվարի 24-ին՝ ժամը 01:29-ին, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Պարզվել է, որ նրանցից մեկը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, իսկ […]
16:50 27.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:30 27.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերևույթ սպանության փորձի հանգամանքները։ 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։48-ին Գյումրիի բնակչուհուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը իրենց շենքի շքամուտքում դանակահարել է իրեն ու 26-ամյա քրոջը։ Ավելի ուշ, «Գյումրի» […]
14:50 27.03.2024
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց տեղի ունեցած հավաքի մասնակիցները, 18։00-ի սահմաններում և նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերից հետո, նրանց կազմակերպմամբ, մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով Ոստկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ: Անկարգությունները […]
13:59 27.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Ավանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 45-ամյա Արմեն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:17 27.03.2024
ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։ Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ […]
12:09 27.03.2024
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ […]
11:23 27.03.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու […]
11:09 27.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ Երևանի 25–ամյա բնակչի կողմից ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի […]
19:17 26.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կայուն փոխգործակցության համար և բարձր գնահատել նախագծերի վերանայման շրջանակներում ձևավորված կառուցողական երկխոսությունը։ Կողմերը քննարկել են 2023թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի […]