Բնակարանային գողություն Մարալիկում. Անիի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Բնակարանային գողություն Մարալիկում. Անիի ոստիկանների բացահայտումը

14:52 22.03.2024

Հունվարի 21-ի գիշերը մի քաղաքացի բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց ոստիկանության Անիի բաժնում: Մարալիկի Նոր թաղամասի բնակիչը հայտնեց, որ նախորդ ցերեկը տանը չի եղել, վերադարձել է կեսգիշերին մոտ և նկատել, որ տեխնիկական միջոցներով բացել են ննջարանի պատուհանը և գողացել ոսկյա զարդեր ու գումար: Պատճառված վնասը 840 հազար դրամի էր:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Պարզվեց, որ զարդերից ու փողից բացի գողացել են նաև դոլարի և ռուբլու հուշանվեր թղթադրամներ:

Անիի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ հաջողություն չապահովեցին այն պատճառով, որ հանցագործությունը նախօրոք մանրակրկիտ ծրագրված էր, հաշվարկած էր ամեն մի մանրուք: Այս ամենը հիմնավորվեց ավելի ուշ, երբ իրավապահների պրոֆեսիոնալիզմն ու հետևողականությունն արդյունք տվին: Ուրվագծվեց հանցագործության պատկերը, ձեռք բերվեցին ապացույցներ:

Ըստ տեղեկության` կատարվել էր հետևյալը: Մարալիկի Երիտասարդական փողոցի բնակիչ 44-ամյա տղամարդը, ճշտելով, որ վերոհիշյալ տանն այդ օրը մարդ չի լինելու, երևանցի երեք տղամարդկանց կանչում է Մարալիկ: Հունվարի 20-ին, երեկոյան ժամը 9-ին, 33, 36 և 31 տարեկան տղամարդիկ հասնում են Մարալիկ: Հրավիրողը նրանց դիմավորում է, իր մեքենայով տանում-մատնացույց է անում թիրախ ընտրած տունը և հեռանում: Ու մինչ երկու երևանցին, մեկը մեքենայում, մյուսը` տան մոտ սպասում ու հսկում են, 36-ամյա տղամարդը պատուհանը բացում ու կատարում է գողությունը: Սրանից անմիջապես հետո երևանցիներն իրենց մեքենայով մեկնում են մայրաքաղաք:

Այս ամենը պարզելուց հետո մարտի 4-ին կասկածյալներին բռնելու նպատակով Անիի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մեկնեցին Երևան: Երեք կասկածյալն էլ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին ու ներկայացվեցին նախաքննական մարմին: Նրանք խոստովանեցին արարքը, նաև հավելեցին, որ զարդերը 300 հազար դրամով վաճառել են անհայտ անձի, իսկ Երևանի ճանապարհին նկատելով, որ դոլարն ու ռուբլին հուշանվեր են` նետել են:

Մնում էր գտնել հանցագործությունը կազմակերպած մարալիկցի տղամարդուն, որը թաքնվում էր քննությունից: Այստեղ էլ գործի դրվեց բացատրական աշխատանքի միջոցը, և մարտի 15-ին 44-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Անիի բաժին:

Նույն օրը, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, նա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

23:08 27.05.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […] ...

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

23:02 27.05.2025

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

BACK_TO_TOP