TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նկուղում ռազմամթերք է հայտնաբերվել

15:45 06.02.2024

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել: Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ […]

̰
Գողության փորձեր Վանաձորի Զորյան փողոցի շենքերից մեկում. 4 անձ ձերբակալվել է

15:30 06.02.2024

Փետրվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ չորս անձինք Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի 21 շենքի բնակարաններից մեկում փորձում են կատարել գողություն: Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ՔՈ գլխավոր վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված շենքի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին են […]

̰
Դիլիջանում վագոն-տնակ է այրվել

15:10 06.02.2024

Փետրվարի 6-ին, ժամը 11։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 13:00-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ) և կից կայանած «UAZ» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Վեճ՝ կերուխումի պահին․ տղամարդը շշով հարվածել է տանտիրուհու գլխին, կինը՝ խոհանոցային դանակով պատասխանել նրան

14:30 06.02.2024

Հունվարի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Էջմիածնի մի բնակիչ: 54-ամյա տղամարդը հայտնում էր, թե անձը, որին ինքը ճանաչում է, բայց անունը չգիտի` իրեն դանակահարել է: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Քիչ անց հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. տղամարդն ընդունվել էր բուժօգնության` կտրած-ծակած բազմակի վերքերով: Վաղարշապատի […]

̰
Ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները․ ՔԿ-ն՝ Նոր Արեշում պայթյունի մասին

13:47 06.02.2024

2024 թվականի փետրվարի 05-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

13:45 06.02.2024

Հունվարի 29-ից փետրվարի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4794 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 207 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 256 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 253, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից […]

̰
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը

13:16 06.02.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերը քննարկել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներ, […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:17 06.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, […]

̰
Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի ՔԿ-ում

12:06 06.02.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից: Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: […]

̰
Կիբեռհանցագործներն ի՞նչ փորձեր են անում արհեստական բանականության հետ

11:23 06.02.2024

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Kaspersky Digital Footprint Intelligence թիմը ներկայացրել է «Նորարարություններ ստվերում. չարագործներն ինչ փորձեր են անում ԱԲ-ի հետ» հաշվետվությունը, որում մասնագետները վերլուծել են դարկնետի հաղորդագրությունները չարագործների կողմից ChatGPT-ի և մեծ լեզվական մոդելների հիման վրա այլ նմանատիպ լուծումների օգտագործման թեմայով: «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ 2023-ին ստվերային ֆորումներում և մասնագիտացված Telegram ալիքներում […]

̰
Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

11:10 06.02.2024

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը […]

̰
Ավտոճանապարհների պահպանությունը պատշաճ չկատարելու հիմքով լուծվում են Աշտարակի, Գուգարքի և Ստեփանավանի ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը

11:06 06.02.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ից տեղեկացնում են, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության […]

̰
«Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել և տրվել նրան ներկայացնելու հանձնարարություն

10:15 06.02.2024

2024 թվականի փետրվարի 04-ին, ժամը՝ 16:35-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ․ ծնված՝ Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։ Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել […]

̰
Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ սաների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

16:46 05.02.2024

2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:12 05.02.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ հայտարարագրված ապրանքը դասակարգված է եղել սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, քաղաքացիներն օդային ճանապարհով փորձել են ներմուծել առանց հայտարարագրման 14.000 և 11.860 ԱՄՆ դոլար, մաքսային ծառայողները պարզել են՝ ապրանքների տեղափախման հայտարարագրում կան անհամապատասխանություններ, 4 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1795 տուփ ծխախոտ, փորձ է արվել […]

̰
Քննչական կոմիտեն՝ Նոր Արեշ թաղամասում պայթյունի մասին․ որ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

14:42 05.02.2024

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ […]

̰
16-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:34 05.02.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում իրացնելով ստացված տվյալները՝ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Մրգաստան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանու: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ առանց […]

̰
Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

13:12 05.02.2024

Փետրվարի 3-ին, ժամը 4.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տարվել 51-ամյա Գրիգոլի Բ.-ն: Նա 1995 թ. մայիսի 28-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի մեղադրանքով (Ազատազրկման վայրից փախուստի դիմելը): Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն

12:56 05.02.2024

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի հիման վրա մշակված նախագիծը ծառայությանը նոր լիազորությունների հնարավորություն կտա, ինչի շնորհիվ համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 28 պատահար. 38 մարդ ստացել է վնասվածքներ

12:51 05.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 5-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ […]

̰
Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

12:39 05.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից փետրվարի 3-ին, ժամը 4.25-ին, Համբուրգ-Աթենք-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 58-ամյա Մարտին Մ.-ն: Նա 2020 թ. փետրվարի 13-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է ոստիկանության Վարդենիսի […]

̰
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:18 05.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 2-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից ձերբակալել և գծային բաժին են տարել 42-ամյա Անտոն Կ.-ին: Նա 2020 թ. հուլիսի 30-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված բանդայի շրջանակում փողերի լվացման, խմբակային խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ դատախազությանը:

̰
Նախագծով կթեթևացվի դատարանների ծանրաբեռնվածությունը

12:11 05.02.2024

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է այն բովանդակային եւ խմբագրական բնույթի փոփոխությունները, որոնք […]

̰
Մեքենան բեռնված էր հաճարենու կոճղերով. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:31 05.02.2024

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքը հունվարի 27-ին գրանցել են ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ծառայողները։ Նրանք Նորապատ գյուղում ստուգել են կոճղերով բարձված մի բեռնատար։ Բեռնատարը բարձված էր 5 խմ հաճարենու կոճղերով, մինչդեռ վարորդը համապատասխան փաստաթուղթ է ներկայացրել միայն 4 խմ փայտանյութի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ փայտանյութը «Սևքարի անտառտնտեսությունից» տեղափոխում էր Արմավիր: […]

̰
Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

10:23 05.02.2024

Հունվարի 30-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մուսալեռ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Ստուգման ընթացքում վարորդը, 27 և 29 տարեկան 2 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ։ Պարեկները երիտասարդներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և […]

̰
Ամփոփվել են 2023թ-ին կենսաբազմազանության ոլորտում կատարված աշխատանքները

10:14 05.02.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ-ին կենսաբազմազանության ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ այնմ՝ արձանագրվել է  6 ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ) 1024 իրավախախտման դեպք 250 վարչական տույժ, 24.120.000դր. տուգանք 14.374 ապօրինի հատված ծառ  2.248խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում  1.273.384.433դր. պատճառված վնասի չափ  119 վայրի կենդանու ապօրինի որս  21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում՝ […]

̰
Վերաքննիչ վարչական դատարանը կաթնամթերքի առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

10:05 05.02.2024

Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները. «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․ Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը […]

̰
Պետք է կարողանանք մեր պետությունում բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն. ՀՀ ՄԻՊ

08:11 05.02.2024

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է կարողանանք մեր պետությունում բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն, ինչն առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման տեսանկյունից։ Պակաս առանցքային չէ մեկս մյուսին սեր ու մարդկային ջերմություն փոխանցելու և մեր օրինակով միջավայրը փոխելու կարևորությունը։ Ի վերջո, փոփոխություններն իրականություն են դառնում ոչ […]

̰
Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստենք համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը. Անահիտ Մանասյան

20:45 02.02.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 2-ին մասնակցել է ազգային փոքրամասնությունների կանանց հզորացմանը նվիրված «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել է «Ուժեղացնելով Արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի շրջանակներում։ Նպատակն էր քննարկել այն խնդիրները, որոնց տարբեր իրավիճակներում բախվում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչները։  Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետությունում […]

̰
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նոր թափ կստանա

20:35 02.02.2024

Այսօր Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ, որի հիմնական օրակարգում Խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր` սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ: Խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, Խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը: Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:

̰
BACK_TO_TOP